ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԱՎԱՐՏԱԿԱՆ
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ
ՏԵՂԵԿԱՏՈՒ

«Այբ»-ը՝ սփյուռքի ուշադրության կենտրոնում. Հայաստան-Սփյուռք համաժողով

Սեպտեմբերի 25, 2017
Լուրեր կազմակերպություններից

Սեպտեմբերի 17-ին և 18-ին «Այբ» կրթական հիմնադրամը մասնակցեց Հայաստան-Սփյուռք համահայկական 6-րդ համաժողովի շրջանակում կայացած ցուցահանդեսին:

Սփյուռքից ժամանած հյուրերին մեծապես գրավել էր «Այբ»-ի փոխգործուն տաղավարը, ուր երկու օր շարունակ իսկական եռուզեռ էր. «Այբ»-ի սաները ցուցադրում էին հետաքրքիր փորձեր քիմիա, ֆիզիկա, կենսաբանություն առարկաներից և ռոբոտաշինության խմբակի պատրաստած անօդաչու թռչող սարքը: «Այբ»-ի պատանի նկարչուհիներն առաջարկում էին հյուրերին դառնալ իրենց ճեպանկարների հերոսները: Իսկ մեկ այլ անկյունում հյուրերը փորձում էին լուծել մաթեմատիկական գլուխկոտրուկ:

«Այբ» դպրոցի «Այբար» պարախումբն իր կատարումներով լցրել էր ողջ համալիրը ազգային ոգով, միավորել և ոգևորել ներկաներին:

Երկօրյա ցուցահանդեսի ընթացքում «Այբ» կրթական հիմնադրամի տասնամյա գործունեությանը ծանոթացան բազմաթիվ հայեր աշխարհի գրեթե բոլոր ծայրերից՝ Ավստրալիայից մինչև Կանադա: Մեր նոր կապերը խոստանում են լինել բեղմնավոր:

Նյութի աղբյուրը. «Այբ» կրթական հիմնադրամ

Ազգային վարկանշավորման համակարգ