ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Հայ զինվոր

Սեպտեմբերի 27, 2017
Դպրոցական անցուդարձ

ՀՀ Նախագահի աշխատակազմի կողմից ՀԿ-ին տրամադրվող դրամաշնորհային ծրագրի և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած մրցույթի շրջանակներում «Կրթություն առանց սահմանի» ՀԿ-ն «Դպրոց-կենտրոնների միություն» իրավաբանական անձանց միության հետ համատեղ իրականացնում է «ՀԱՅ ԶԻՆՎՈՐ» խորագրով ծրագիր: Այդ ծրագրի շրջանակներում Կապանի N13 հիմնական դպրոցի VIII դասարանում տեղի ունեցավ բաց դաս՝ «Հայ զինվորը» խորագրով: Դասը վարեցին Հասարակագիտության ուսուցիչ Արփինե Կարապետյանը և ՄԿԱ գծով փոխտնօրեն Ժաննա Վարդանյանը:
Դասի նպատակը՝ աշակերտներին հնարավորություն տալ խորհելու սեփական պետականության և մշակույթի պահպանման համար հզոր բանակի կարևորության և բանակի ու հասարակության փոխադարձ սատարման նշանակության մասին:
Ինտերակտիվ զրույցը տրաբանորեն բերեց ազատության,անկախ պետականության և խաղաղության նշանակության կարևորությանը, հզոր բանակի առկայությանը:Աշակերտները մեկնաբանեցին «ազգ» հասկացության կապը պետականության ոչ թե սոսկ էթնիկ պատկանելիության հետ,այլ վերլուծեցին «հայ»,«հայաստանցի» և «Հայաստանի Հանրապետության քաղաքացի» հասկացություններն ու ինքնության էթնիկ և ազգային-պետական տարրերը:
Կատարվեց խմբային աշխատանք,որտեղ քննարկվեցին , ազգ-բանակի բնութագրիչ դրույթները, ազգ-բանակի առկա դժվարություններն ու խոչընդոտները: Իսկ Էլեկտրոնային ինտերակտիվ մեթոդների կիրառումը նպաստեց ուսուցման գործընթացի բարելավմանը, ակտիվացրեց և ստեղծագործ դարձրեց սովորողների և դասավանդողների անհատական և խմբային աշխատանքը:
Դասը ծառայեց նպատակին,աշակերտներն եկան այն համոզման,որ ազգ-բանակը դպրոցն ու զորամասն են, հասարակությունն ու զիված ուժերն են, որոնք գործում են որպես մեկ միասնություն:
Եվ ուրեմն, առաջ, դեպի նոր հաղթանակներ:

ՄԿԱ գծով փոտնօրեն Ժաննա Վարդանյան

  • 9-րդ դաս. Բնագիտություն առարկայի քննությունը ուս. նախագծի միջոցով անցկացնելու մասին

    Թեմայի հեղինակ՝ manush

    ՀՀ ԿԳՄՍ նախարարի մարտի 11-ի 2024 թվականի N 07-Լ հրամանով հաստատվել է Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի հանրակրթական ուսումնական հաստատությունների 2023-2024 ուսումնական տարվա 9–րդ դասարանի «Բնագիտություն» («ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն»՝ սովորողի…

  • Նախագծային ուսուցում. Հայեցակարգ և ուսուցիչների վերապատրաստման մոդուլ

    Թեմայի հեղինակ՝ manush

    Հարգելի գործընկերներ, ՀՀ ԿԳՄՍ նախարարի մարտի 11-ի 2024 թվականի N 08-Լ հրամանով հաստատվել է «Նախագծային ուսուցման հայեցակարգը և ուսուցիչների վերապատրաստման մոդուլը»: ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանը և հավելվածը նախարարության պաշտոնական կայքում…

  • Ուսուցման արդի մեթոդները 2

    Թեմայի հեղինակ՝ manush

    Հեղինակ՝ Ani Hovhannisyan (https://forum.armedu.am/member/9839-ani-hovhannisyan) Այս թեման Անի Հովհաննիսյանի «Ուսուցման արդի մեթոդները որպես սովորողի ուսումնառության մոտիվացիա (https://forum.armedu.am/forum/%D5%AF%D6%80%D5%A9%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%B8%D5%AC%D5%B8%D6%80%D5%BF/%D5%B4%D5%A1%D5%BD%D5%B6%D5%A1%D5%A3%D5%A5%D5%BF

  • Ուսուցման արդի մեթոդները

    Թեմայի հեղինակ՝ Ani Hovhannisyan

    Ուսուցման արդի մեթոդները որպես սովորողի ուսումնառության մոտիվացիա Ինչպես ասել է ամերիկացի հոգեբան Ֆրեդերիկ Սքիները «Աշխարհը բարելավելու համար հարկավոր է շրջվել դեպի դրական կրթական մեթոդներ: Այն պահից, եր բացահայտվեն առավել արդյունավետ…

  • Նախագծային ուսուցում

    Թեմայի հեղինակ՝ Մարիետա

    Նախագծային ուսուցումը դասավանդման մեթոդ է, որի միջոցով սովորողները ձեռք են բերում գիտելիքներ և հմտություններ՝ որոշակի ժամանակ հետազոտելով գործնական, համալիր և հրատապ բնույթի հարցեր, խնդիրներ և մարտահրավերներ: Նախագիծը առանձին սովորողների կամ…