ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Անկախության տոնը Աբովյանի թիվ 6 ավագ դպրոցում

Սեպտեմբերի 27, 2017
Դպրոցական անցուդարձ

Դեռևս մեր պատմական երթի արշալույսին զգացինք բռնակալին չհնազանդվելու խրոխտ ձգտումը, զգացինք՝ մեր դժվարին երթի ընթացքում փորձություններից կոփվելու կամքը,ինչպես նաև այն,որ մենք աստվածընտրյալ ազգի զավակ ենք և իրավունք չունենք սխալվելու:Անկախության տոնը ցնծության տոն է, ինչի խորը գիտակցումով օրը լցրին մեր դպրոցի հումանիտար հոսքի սաները՝ սեպտեմբերի 22-ին:

 Դեռևս վաղ առավոտից դպրոցի շքամուտքում բոլորին դիմավորեցին եռագույնով հագնված սաները, ովքեր ինքնաբուխ պարում էին՝ շուրջբոլորը տարածելով խինդ ու բերկրանք:Գեղարվեստական-գրական մոնտաժը վերաբերում էր հայոց անկախության ինքնատիպ ընկալմանը. սաներից մեկը աճպարար էր, ով մոգական արկղից հանում էր հայ կյանքի  խորհրդանիշները՝ այբուբեն՝ որպես լինելիության, նուռ՝ բերք ու բարիքի, սուր՝ պայքարի, հող՝ նախնյաց ուժի,աղավնի՝ խաղաղության:Աճպարարը հանում էր դրանք՝ կրկնելով՝ «ՆԱՏՍԱՅԱՀ  ՏԱԶԱ» անհասկանալի արտահայտությունը: Եվ միայն միջոցառման վերջում հանդիսատեսին հասկանալի եղավ,որ դա «ԱԶԱՏ  ՀԱՅԱՍՏԱՆ» կապակցությունն է ՝ հակառակ ուղղությամբ:Բոլորիս ձգտումն է՝ արժևորել այն,ինչ շատ ազգերի բաղձանքն է,պահպանել այն,ինչի համար պատասխանատու ենք հետագա սերունդներին, ընթանալ այն ճանապարհով,որ կդարձնի իմ հայոց աշխարհը ավելի ազատ,ամենաազատ…Այս հավատամքն էր հնչում միջոցառման մասնակիցների շուրթերից:

Դպրոցի աշակերտական համակազմը ներկա գտնվեց նաև անկախության տարելիցի կապակցությամբ քաղաքում կազմակերպված միջոցառմանը, որտեղ հրավիրված էր «Կարին» պարային համույթը՝ Գ.Գինոսյանի գլխավորությամբ: Աշակերտները համլրեցին համույթի պարային շարքերը և տոնը հիրավի դարձրին ՑՆԾՈՒԹՅԱՆ ՏՈՆ:

10-րդ Ա դաս. դասղեկ՝ Ռ.Աֆյան

  • Ուսուցման արդի մեթոդները 2

    Թեմայի հեղինակ՝ manush

    Հեղինակ՝ Ani Hovhannisyan (https://forum.armedu.am/member/9839-ani-hovhannisyan) Այս թեման Անի Հովհաննիսյանի «Ուսուցման արդի մեթոդները որպես սովորողի ուսումնառության մոտիվացիա (https://forum.armedu.am/forum/%D5%AF%D6%80%D5%A9%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%B8%D5%AC%D5%B8%D6%80%D5%BF/%D5%B4%D5%A1%D5%BD%D5%B6%D5%A1%D5%A3%D5%A5%D5%BF

  • Ուսուցման արդի մեթոդները

    Թեմայի հեղինակ՝ Ani Hovhannisyan

    Ուսուցման արդի մեթոդները որպես սովորողի ուսումնառության մոտիվացիա Ինչպես ասել է ամերիկացի հոգեբան Ֆրեդերիկ Սքիները «Աշխարհը բարելավելու համար հարկավոր է շրջվել դեպի դրական կրթական մեթոդներ: Այն պահից, եր բացահայտվեն առավել արդյունավետ…

  • Նախագծային ուսուցում

    Թեմայի հեղինակ՝ Մարիետա

    Նախագծային ուսուցումը դասավանդման մեթոդ է, որի միջոցով սովորողները ձեռք են բերում գիտելիքներ և հմտություններ՝ որոշակի ժամանակ հետազոտելով գործնական, համալիր և հրատապ բնույթի հարցեր, խնդիրներ և մարտահրավերներ: Նախագիծը առանձին սովորողների կամ…

  • Դասերի առցանց պլանավորում - Planboard

    Թեմայի հեղինակ՝ Մարի Գասպարյան

    Կրթական ֆորումի հարգելի մասնակիցներ Այս թեմայի շրջանակներում կազմակերպվում է քննարկում դասերի պլանավորման առցանց գործիքների վերաբերյալ․․․

  • Տարբեր երկրների կրթական համակարգերը

    Թեմայի հեղինակ՝ Մարիետա

    Ճապոնիայի դպրոցական կրթությունը Կրթության ոլորտում Ճապոնիայի կատարած ծախսերի տեսակարար կշիռը պետական բյուջեի ընդհանուր ծախսերում զգալիորեն զիջում է արևելյան որոշ երկրների նույն ցուցանիշին: Եթե Չինաստանում այն 16.7% է, իսկ Կորեայում՝ 18.2%,…