ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

12-ամյա պարտադիր կրթությունը ՀՀ եզդիական համայնքի կողմից ընդունելի է

Սեպտեմբերի 29, 2017
Պաշտոնական

12-ամյա պարտադիր կրթության օրենսդրական պահանջը, որն ուժի մեջ է  մտել 2017-18 ուսումնական տարվանից, ՀՀ-ում ապրող եզդիական համայնքի կողմից ընդունելի է և ողջունելի: «Հայելի» ակումբում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ այսօր նման տեսակետ են հայտնել եզդիական համայնքի մի շարք ներկայացուցիչներ:

Հանրային ռադիոյի մեկնաբան Հասան Թամոյանը նախ պատմական ակնարկով անդրադարձ է կատարել Հայաստանում եզդի բնակչություն ունեցող բնակավայրերի դպրոցներում եզդիերենի դասավանդմանը. «Մենք հակված ենք դեպի կրթություն։ Ասել, թե մեր ավանդույթները գովելի են կրթության առումով, անազնիվ կլինի, որովհետև  հաճախ նույն ավանդույթները խոչընդոտ են հանդիսանում։ Եզդի երեխաները շատ հաճախ կանոնավոր չեն հաճախում դպրոց, և այս խնդիրը եղել է նաև նախկինում։ Սակայն վերջին տարիներին կրթություն ստացող հատկապես եզդի աղջիկների թիվն ավելացել է: Ես կարծում եմ, որ հիմնական խնդիրը համայնքի ներսում է: Մենք պետք է հասկանանք, որ չկրթվելը միայն մեզ վնասում է։ 40 հազար եզդի  է ապրում ՀՀ-ում, սակայն բարձրագույն կրթության առումով ամենավերջին տեղում ենք։ Եզդի համայնքի մտավորականությունը լուրջ անելիք ունի. մենք պարտավոր ենք փոխել մեր համայնքի վերաբերմունքը կրթության նկատմամբ։ Մեր նման փոքր ժողովուրդների փրկությունը կրթության մեջ է»,-նշել է Հ. Թամոյանը։
Համայնքի մեկ այլ ներկայացուցիչ, Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքի դպրոցներից մեկի եզդիերենի ուսուցչուհի Գյուլփերի Թամոյանն իր հերթին նշել է, որ առհասարակ ցածր է հատկապես եզդի աղջիկների հաճախումը դպրոց, մինչդեռ նրանք մայր են դառնալու` ստանձնելով նաև իրենց  երեխաների կրթության պատասխանատվությունը։

«Սինջար եզդիների ազգային միավորման» ղեկավար Բորիս Մուրազիի տվյալներով` գյուղական համայնքներում եզդի աղջիկների գերակշիռ մասը 9-րդ դասարանից հետո չի հաճախում դպրոց. «Պետության դերն այս հարցում ևս պետք է խիստ լինի` սահմանելով որոշակի պատժամիջոցներ։ Կամ ընդհակառակը` աջակցություն ցուցաբերվի նրանց, որոնք սոցիալական խնդիրներ ունեն, այլ ոչ թե տուգանքներ կիրառեն։ Ուզում եմ ասել, որ հետամնացությունը որևէ ազգի համար նորմալ ավանդույթ չէ։ Նույնը վաղ ամուսնությունների պահով: Այս օրենքը երիտասարդների կողմից մեծ աջակցություն ունի, ու մենք կողմ ենք օրենքի պարտադիր լինելուն»,-նշել է բանախոսը։

Երիտասարդ լրագրող, մանկավարժ, հանրայի գործիչ Զեմֆիրա Քալաշյանի խոսքով` նույն խնդիրը առկա է տղաների շրջանում` նրանք ևս կիսատ են թողնում ուսումը, քանի որ սոցիալական խնդիրներ կան. «Այստեղ ծնողի, դպրոցի դերը մեծ է»,-նշել է Զեմֆիրա Քալաշյանը` ընդգծելով, որ կրթությունը, աշխատանքն ու ընտանիքը չեն խանգարում միմյանց: Վերջինիս խոսքով` կրթության նկատմամբ սերը և իրավունքի նկատմամբ պահանջատիրությունը փոքր տարիքից պետք է սերմանել և շատ լուրջ աշխատանք տանել համայնքի հետ:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության և գիտության նախարարություն

  • 9-րդ դաս. Բնագիտություն առարկայի քննությունը ուս. նախագծի միջոցով անցկացնելու մասին

    Թեմայի հեղինակ՝ manush

    ՀՀ ԿԳՄՍ նախարարի մարտի 11-ի 2024 թվականի N 07-Լ հրամանով հաստատվել է Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի հանրակրթական ուսումնական հաստատությունների 2023-2024 ուսումնական տարվա 9–րդ դասարանի «Բնագիտություն» («ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն»՝ սովորողի…

  • Նախագծային ուսուցում. Հայեցակարգ և ուսուցիչների վերապատրաստման մոդուլ

    Թեմայի հեղինակ՝ manush

    Հարգելի գործընկերներ, ՀՀ ԿԳՄՍ նախարարի մարտի 11-ի 2024 թվականի N 08-Լ հրամանով հաստատվել է «Նախագծային ուսուցման հայեցակարգը և ուսուցիչների վերապատրաստման մոդուլը»: ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանը և հավելվածը նախարարության պաշտոնական կայքում…

  • Ուսուցման արդի մեթոդները 2

    Թեմայի հեղինակ՝ manush

    Հեղինակ՝ Ani Hovhannisyan (https://forum.armedu.am/member/9839-ani-hovhannisyan) Այս թեման Անի Հովհաննիսյանի «Ուսուցման արդի մեթոդները որպես սովորողի ուսումնառության մոտիվացիա (https://forum.armedu.am/forum/%D5%AF%D6%80%D5%A9%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%B8%D5%AC%D5%B8%D6%80%D5%BF/%D5%B4%D5%A1%D5%BD%D5%B6%D5%A1%D5%A3%D5%A5%D5%BF

  • Ուսուցման արդի մեթոդները

    Թեմայի հեղինակ՝ Ani Hovhannisyan

    Ուսուցման արդի մեթոդները որպես սովորողի ուսումնառության մոտիվացիա Ինչպես ասել է ամերիկացի հոգեբան Ֆրեդերիկ Սքիները «Աշխարհը բարելավելու համար հարկավոր է շրջվել դեպի դրական կրթական մեթոդներ: Այն պահից, եր բացահայտվեն առավել արդյունավետ…

  • Նախագծային ուսուցում

    Թեմայի հեղինակ՝ Մարիետա

    Նախագծային ուսուցումը դասավանդման մեթոդ է, որի միջոցով սովորողները ձեռք են բերում գիտելիքներ և հմտություններ՝ որոշակի ժամանակ հետազոտելով գործնական, համալիր և հրատապ բնույթի հարցեր, խնդիրներ և մարտահրավերներ: Նախագիծը առանձին սովորողների կամ…