ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

«Ընտանիք» կենտրոն. ՀՀ անկախության օրվան նվիրված միջոցառումներ

Հոկտեմբերի 2, 2017
Լուրեր կազմակերպություններից

Կրթության և գիտության նախարարության «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնը ՀՀ անկախության 26 ամյակի կապակցությամբ սեպտեմբերի 22-ին իրականացրեց ‹‹Մենք կերտում ենք նոր արշալույս›› խորագրով գեղարվեստական միջոցառում և կենտրոնի սաների ձեռքի ստեղծագործ աշխատանքների ցուցահանդես:

Ծրագրի նպատակն էր դեռահասներին հաղորդակից դարձնել ՀՀ անկախության տոնին՝ որպես հայ ժողովրդի միասնական կամքի արտահայտություն, արժևորել անկախ պետականություն ունենալու գաղափարի կարևորությունը, սաների մեջ սերմանել հայրենի հողը պաշտպանելու ձգտում։

Ցերեկույթին ներկա էին Երկրապահ կամավորական միության անդամներ՝ «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանակիր Մուշեղ Նավոյանը և «Արիության» մեդալակիր Ավետիք Մելքոնյանը, ապրիլյան քառօրյա ռազմական գործողությունների մասնակիցներ՝ «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանակիր Ռաֆայել Հովհաննիսյանը, «Վարզգեն Սարգսյան» մեդալակիր Էդգար Մկրտչյանը, «Մարշալ Բաղրամյան» մեդալակիր Արտյոմ Մուրադյանը, «Անդրանիկ Օզանյան» մեդալակիր Ռազմիկ Հովհաննիսյանը, «Ընտանիք» կենտրոնի շրջանավարտ զինծառայողներ, մանկավարժներ, ծնողներ և սաներ։

Ներկաները նախ դիտեցին կենտրոնի սաների ձեռքի աշխատանքների թեմատիկ ցուցահանդեսը և մասնակից դարձան միջոցառմանը, որն ազդարարվեց ՀՀ պետական օրհներգի կատարմամբ։

Սաները հանդիսավոր կերպով ընթերցեցին Հայաստանի անկախության մասին ընդունված հռչակագրից հատված, ներկայացրեցին պետական խորհրդանիշերը՝ ընդգծելով պետականություն ունենալու կարևորությունը և անհրաժեշտությունն ազգային ինքնության պահպանման գործում։

Միջոցառումների ընթացքում հնչած ռազմահայրենասիրական երգերի և պարերի կատարումներն անտարբեր չթողեցին ներկաներին. դահլիճը ներշնչված հայրենասիրական գաղափարներով և մասնակիցների ելույթներով, ևս միացավ կատարումներին: Սահիկահանդեսով ցուցադրվեց նաև հայ ժողովրդի բազմադարյա  պատմական անցյալը՝ միահյուսված 26-ամյա Անկախ Հայաստանի կերտած ուղուն: Այնուհետև ներկայացվեց բեմականացում՝ «Հավերժի ճամփորդը», որի մեջ մարմնավորված էր բոլոր ժամանակների հերոսների, գիտության բարձրունքները նվաճած մտավորականների կերպարները։

Միջոցառման մասնակիցները պարտավորվեցին հետևել Հայաստանի պատմությունը կերտած հերոսների օրինակին՝ պահպանել և շենացնել դժվարությամբ ձեռք բերված ազատ հայրենիքը, պայքարել պետական սահմանների խաղաղության ու ապահովության համար և դառնալ այդ ամենի փոխանցողն ապագա սերունդներին։

Տոնական միջոցառումը եզրափակեցին կենտրոնի պարարվեստի խմբակի սաները՝ հաղթական «Քոչարի» պարով, որին միացավ ոգևորված հանդիսատեսը։

Նշենք, որ «Ընտանիք» կենտրոնում անցկացված ցերեկույթին նախորդել էր սեպտեմբերի 21-ին Գյումրու Վարդանանց հրապարակում տեղի ունեցած տոնական միջոցառումը։ Կենտրոնն ակտիվ մասնակցություն ունեցավ Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարանի և  ՀՀ Պաշտպանության նախարարության Գյումրու կայազորի 55035 զորամասի  համատեղ կազմակերպած  քաղաքային տոնակատարությանը։

Միջոցառմանը ներկա էին մարզային ու քաղաքային իշխանության և զորամասի ներկայացուցիչներ, զինծառայողներ, Երկրապահ կամավորական միության ներկայացուցիչներ։

Զինվորական շքերթի, բանակային ձեռնամարտի, գեղարվեստական ելույթների դիտումից հետո ներկաների ուշադրությունը կենտրոնացավ «Ընտանիք» կենտրոնի սաների ձեռքի աշխատանքներին, մասնավորապես ռոբոտաշինության խմբակի սաների նախագծած և  ստեղծած ռոբոտների ցուցադրությանը։ Սաները ներկայացնելով իրենց աշխատանքները, նշեցին որ աշխատում են նոր համակարգեր ծրագրավորելու ուղղությամբ, փորձում են կատարելագործել արդեն ստեղծած ռոբոտները և պատրաստ են իրենց ներուժը հետագայում ներդնել երկրի ռազմաարդյունաբերական ոլորտի զարգացմանը։

Իսկ զինվորական ոլորտի ներկայացուցիչները մանրամասն ծանոթացան հանրապետական մրցույթներում մրցանակային տեղեր զբաղեցրած ռոբոտներին և սաներին հարցեր ուղղեցին երկրի անվտանգության ապահովման գործընթացում դրանց կիրառության և օգտակարության վերաբերյալ:

Հ. Սարգսյան

  • 9-րդ դաս. Բնագիտություն առարկայի քննությունը ուս. նախագծի միջոցով անցկացնելու մասին

    Թեմայի հեղինակ՝ manush

    ՀՀ ԿԳՄՍ նախարարի մարտի 11-ի 2024 թվականի N 07-Լ հրամանով հաստատվել է Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի հանրակրթական ուսումնական հաստատությունների 2023-2024 ուսումնական տարվա 9–րդ դասարանի «Բնագիտություն» («ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն»՝ սովորողի…

  • Նախագծային ուսուցում. Հայեցակարգ և ուսուցիչների վերապատրաստման մոդուլ

    Թեմայի հեղինակ՝ manush

    Հարգելի գործընկերներ, ՀՀ ԿԳՄՍ նախարարի մարտի 11-ի 2024 թվականի N 08-Լ հրամանով հաստատվել է «Նախագծային ուսուցման հայեցակարգը և ուսուցիչների վերապատրաստման մոդուլը»: ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանը և հավելվածը նախարարության պաշտոնական կայքում…

  • Ուսուցման արդի մեթոդները 2

    Թեմայի հեղինակ՝ manush

    Հեղինակ՝ Ani Hovhannisyan (https://forum.armedu.am/member/9839-ani-hovhannisyan) Այս թեման Անի Հովհաննիսյանի «Ուսուցման արդի մեթոդները որպես սովորողի ուսումնառության մոտիվացիա (https://forum.armedu.am/forum/%D5%AF%D6%80%D5%A9%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%B8%D5%AC%D5%B8%D6%80%D5%BF/%D5%B4%D5%A1%D5%BD%D5%B6%D5%A1%D5%A3%D5%A5%D5%BF

  • Ուսուցման արդի մեթոդները

    Թեմայի հեղինակ՝ Ani Hovhannisyan

    Ուսուցման արդի մեթոդները որպես սովորողի ուսումնառության մոտիվացիա Ինչպես ասել է ամերիկացի հոգեբան Ֆրեդերիկ Սքիները «Աշխարհը բարելավելու համար հարկավոր է շրջվել դեպի դրական կրթական մեթոդներ: Այն պահից, եր բացահայտվեն առավել արդյունավետ…

  • Նախագծային ուսուցում

    Թեմայի հեղինակ՝ Մարիետա

    Նախագծային ուսուցումը դասավանդման մեթոդ է, որի միջոցով սովորողները ձեռք են բերում գիտելիքներ և հմտություններ՝ որոշակի ժամանակ հետազոտելով գործնական, համալիր և հրատապ բնույթի հարցեր, խնդիրներ և մարտահրավերներ: Նախագիծը առանձին սովորողների կամ…