ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

«Ընտանիք կենտրոն». Այցելություն Հայաստանի ազգային պատկերասրահ և Մատենադարան

Հոկտեմբերի 3, 2017
Լուրեր կազմակերպություններից

Սեպտեմբերի 29-ին ՀՀ կրթության և գիտության նախարարության «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնը կազմակերպել էր այցելություն Հայաստանի ազգային պատկերասրահ՝  «Այվազովսկի-200» խորագրով ստեղծագործական մրցույթում հաղթած մասնակիցների և կենտրոնի շնորհալի սաների համար:

Հայաստանի խոշորագույն գեղարվեստական թանգարանում մասնակիցները դիտեցին «Արարում» խորագրով Այվազովսկու աշխատանքների բացառիկ ցուցահանդեսը: Էքսկուրսավարի ուղեկցությամբ դեռահասները շրջեցին պատկերասրահում, ծանոթացան աշխարահռչակ ծովանկարչի գեղարվեստական, գրաֆիկական և վավերագիր աշխատանքներին: Ստեղծագործող սաներին հատկապես հիացրեց և ոգեշնչեց Վենետիկի Մխիթարյան միաբանության հավաքածուի «Քաոս. Աշխարհի արարում» հռչակավոր կտավը: Սաները տպավորված ծովանկարչի ստեղծագործությամբ, բուռն քննարկում սկսեցին կտավի ստեղծման, կատարողական տեխնիկայի վերաբերյալ, որտեղ նկարիչը ներկայացրել էր Աստծո հոգին լույսի տեսքով։

Սաների գիտաճանաչողական այցը շարունակվեց Մատենադարանում: Դեռահասները հետաքրքիր տեղեկություններ ձեռք բերեցին նաև հայ բազմադարյա հարուստ պատմության և նյութական ժառանգության վերաբերյալ՝ ծանոթանալով բնագիր աշխատություններին, հին հայկական ձեռագիր մատյանների և փաստաթղթերի նմուշներին:

Օրը  սաների համար ուսուցողական էր, տպավորիչ  և բազմաբնույթ տեղեկություններով լի:

Վերադարձից հետո սաները մանկավարժների և հասակակիցների հետ կիսեցին  իրենց տպավորությունները՝ կատարելով վերլուծություններ աշխարհահռչակ ծովանկարչի ստեղծագործական գործունեության վերաբերյալ:

 

Հ. Սարգսյան

  • Ուսուցման արդի մեթոդները 2

    Թեմայի հեղինակ՝ manush

    Հեղինակ՝ Ani Hovhannisyan (https://forum.armedu.am/member/9839-ani-hovhannisyan) Այս թեման Անի Հովհաննիսյանի «Ուսուցման արդի մեթոդները որպես սովորողի ուսումնառության մոտիվացիա (https://forum.armedu.am/forum/%D5%AF%D6%80%D5%A9%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%B8%D5%AC%D5%B8%D6%80%D5%BF/%D5%B4%D5%A1%D5%BD%D5%B6%D5%A1%D5%A3%D5%A5%D5%BF

  • Ուսուցման արդի մեթոդները

    Թեմայի հեղինակ՝ Ani Hovhannisyan

    Ուսուցման արդի մեթոդները որպես սովորողի ուսումնառության մոտիվացիա Ինչպես ասել է ամերիկացի հոգեբան Ֆրեդերիկ Սքիները «Աշխարհը բարելավելու համար հարկավոր է շրջվել դեպի դրական կրթական մեթոդներ: Այն պահից, եր բացահայտվեն առավել արդյունավետ…

  • Նախագծային ուսուցում

    Թեմայի հեղինակ՝ Մարիետա

    Նախագծային ուսուցումը դասավանդման մեթոդ է, որի միջոցով սովորողները ձեռք են բերում գիտելիքներ և հմտություններ՝ որոշակի ժամանակ հետազոտելով գործնական, համալիր և հրատապ բնույթի հարցեր, խնդիրներ և մարտահրավերներ: Նախագիծը առանձին սովորողների կամ…

  • Դասերի առցանց պլանավորում - Planboard

    Թեմայի հեղինակ՝ Մարի Գասպարյան

    Կրթական ֆորումի հարգելի մասնակիցներ Այս թեմայի շրջանակներում կազմակերպվում է քննարկում դասերի պլանավորման առցանց գործիքների վերաբերյալ․․․

  • Տարբեր երկրների կրթական համակարգերը

    Թեմայի հեղինակ՝ Մարիետա

    Ճապոնիայի դպրոցական կրթությունը Կրթության ոլորտում Ճապոնիայի կատարած ծախսերի տեսակարար կշիռը պետական բյուջեի ընդհանուր ծախսերում զգալիորեն զիջում է արևելյան որոշ երկրների նույն ցուցանիշին: Եթե Չինաստանում այն 16.7% է, իսկ Կորեայում՝ 18.2%,…