ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Սեմինար՝ «Փախստականները և որակավորումների ճանաչումը»

Հոկտեմբերի 4, 2017
Պաշտոնական

Ակադեմիական փոխճանաչման և շարժունության ազգային տեղեկատվական կենտրոն (ԱՓՇԱՏԿ) հիմնադրամի  նախաձեռնությամբ  «Էլիտ պլազա» բիզնես կենտրոնում  տեղի  է ունեցել  «Փախստականները և որակավորումների ճանաչումը» թեմայով սեմինար-քննարկում, որը նպատակ ուներ ներկայացնել փախստականների կրթական որակավորումների ճանաչման միջազգային մարտահրավերները և դրանց հաղթահարման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը: ՀՀ կրթության և գիտության նախարարության արտաքին  կապերի և սփյուռքի վարչության պետ Ա. Պապոյանն իր խոսքում նշել է, որ փախստականների որակավորումների ճանաչումը կրթական լուրջ հիմնահարց է և այս առումով փորձագետների առաջարկությունը կարևոր է գործնական քայլերի առաջարկ ձևավորելու նպատակով:

ԱՓՇԱՏԿ տնօրեն Գայանե Հարությունյանն իր ելույթում անդրադարձել է Լիսաբոնի ճանաչման կոնվեցիային, որը կարգավորում  է կրթական որակավորումների ճանաչման միջազգային գործընթացը. «Որակավորումներ ասելով սովորաբոր հասկանում ենք  բոլոր տեսակի կրթական ավարտական փաստաթղթերը՝ դիպլոմներ, վկայագրեր, վկայականներ,  դասընթացի մասնակցության վերաբերյալ հավաստագրեր, որոնք շնորհվում են շրջանավարտներին: Լիսաբոնի կոնվենցիան վավերացրել են 54 եվրոպական երկրներ,  քանի որ փաստաթուղթը վերաբերում է  ՅՈՒՆԵՍԿՈ-ի կողմից սահմանված Եվրոպական տարածքի երկրներին: Լիսաբոնի կոնվեցիան  ընկած է նաև Բոլոնիայի գործընթացի հիմքում»,- նշել է Գ.  Հարությունյանը՝ հավելելով, որ ՀՀ-ն ևս միացել է այդ միջազգային փաստաթղթին:   Սահմանված է  հետևողական վերահսկողություն, թե ինչպես է Լիսաբոնի գործընթացն իրականացվում ազգային մակարդակներում: Ըստ բանախոսի՝ կոնվենցիայի 7-րդ հոդվածը վերաբերում է փախստականների  կրթական որակավորումների ճանաչմանը: Ըստ այդմ սահմանվում է, որ կոնվենցիային միացած երկրները պարտավոր են ստեղծել փախստականների կրթական որակավորումների ճանաչման ազգային մեխանիզմներ: Կատարված առաջին հետազոտությունը ցույց է տալիս, որ միայն 8 երկրներ են մշակել  ներքին ազգային ընթացակարգեր՝ գնահատելու փախստականների որակավորումները,  6 երկրներում  կան ինստիտուցիոնալ ընթացակարգեր, իսկ 37 երկրներում, այդ թվում նաև Հայաստանում   ընդհանրապես կոնվենցիայի 7-րդ հոդվածի կիրարկման ուղղությամբ քայլեր չեն ձեռնարկվել:  Ըստ բանախոսի՝ 2016 թվականի փետրվարին Լիսաբոնի կոնվենցիայի 7-րդ նստաշրջանում ընդունվել է հայտարարություն՝ փախստականների կրթական որակավորումների ճանաչման վերաբերյալ,  ինչպես նաև առաջարկություն է եղել մշակել միասնական փաստաթուղթ, որը կարող է հիմք ընդունվել  բոլոր երկրների համար:

Սեմինարի ընթացքում անդրադարձ է եղել նաև ՀՀ-ում փախստականների որակավորումների ճանաչման մեխանիզմների ստեղծման նախադրյալներին:  Նշենք, որ միջոցառումը կազմակերպվել է՝  ԵՄ ֆինանսավորմամբ:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության և գիտության նախարարություն

  • 9-րդ դաս. Բնագիտություն առարկայի քննությունը ուս. նախագծի միջոցով անցկացնելու մասին

    Թեմայի հեղինակ՝ manush

    ՀՀ ԿԳՄՍ նախարարի մարտի 11-ի 2024 թվականի N 07-Լ հրամանով հաստատվել է Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի հանրակրթական ուսումնական հաստատությունների 2023-2024 ուսումնական տարվա 9–րդ դասարանի «Բնագիտություն» («ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն»՝ սովորողի…

  • Նախագծային ուսուցում. Հայեցակարգ և ուսուցիչների վերապատրաստման մոդուլ

    Թեմայի հեղինակ՝ manush

    Հարգելի գործընկերներ, ՀՀ ԿԳՄՍ նախարարի մարտի 11-ի 2024 թվականի N 08-Լ հրամանով հաստատվել է «Նախագծային ուսուցման հայեցակարգը և ուսուցիչների վերապատրաստման մոդուլը»: ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանը և հավելվածը նախարարության պաշտոնական կայքում…

  • Ուսուցման արդի մեթոդները 2

    Թեմայի հեղինակ՝ manush

    Հեղինակ՝ Ani Hovhannisyan (https://forum.armedu.am/member/9839-ani-hovhannisyan) Այս թեման Անի Հովհաննիսյանի «Ուսուցման արդի մեթոդները որպես սովորողի ուսումնառության մոտիվացիա (https://forum.armedu.am/forum/%D5%AF%D6%80%D5%A9%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%B8%D5%AC%D5%B8%D6%80%D5%BF/%D5%B4%D5%A1%D5%BD%D5%B6%D5%A1%D5%A3%D5%A5%D5%BF

  • Ուսուցման արդի մեթոդները

    Թեմայի հեղինակ՝ Ani Hovhannisyan

    Ուսուցման արդի մեթոդները որպես սովորողի ուսումնառության մոտիվացիա Ինչպես ասել է ամերիկացի հոգեբան Ֆրեդերիկ Սքիները «Աշխարհը բարելավելու համար հարկավոր է շրջվել դեպի դրական կրթական մեթոդներ: Այն պահից, եր բացահայտվեն առավել արդյունավետ…

  • Նախագծային ուսուցում

    Թեմայի հեղինակ՝ Մարիետա

    Նախագծային ուսուցումը դասավանդման մեթոդ է, որի միջոցով սովորողները ձեռք են բերում գիտելիքներ և հմտություններ՝ որոշակի ժամանակ հետազոտելով գործնական, համալիր և հրատապ բնույթի հարցեր, խնդիրներ և մարտահրավերներ: Նախագիծը առանձին սովորողների կամ…