ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԱՎԱՐՏԱԿԱՆ
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ
ՏԵՂԵԿԱՏՈՒ

Հայաստանում Բրիտանական խորհրդի գործունեության 15-ամյակի շրջանակում

Հոկտեմբերի 6, 2017
Պաշտոնական լրատու

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն ընդունել է Բրիտանական խորհրդի  (ԲԽ) տարածաշրջանային փոխտնօրեն Շիլա Լյումսդենին և ԲԽ հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Արևիկ Սարիբեկյանին:

Նախարարը շնորհավորել է հյուրերին՝  Հայաստանում Բրիտանական խորհրդի գործունեության 15-ամյակի կապակցությամբ և նշել, որ  խորհուրդը մեր երկրում ծավալում է կարևոր գործունեություն, որտեղ  կրթության ոլորտի համագործակցությանը կարևոր տեղ է հատկացված: Լևոն Մկրտչյանը, մասնավորապես, ընդգծել է անգլերեն  լեզվի ուսուցիչների վերապատրաստման գործընթացը և ուսուցման որակի ապահովմանն ուղղված Բրիտանական խորհրդի աջակցությունը:

Նախարար Լևոն Մկրտչյանը, ներկայացնելով ոլորտում ընթացող բարեփոխումները, անդրադարձել է օտար լեզուների դասավանդման արդյունավետության բարձրացման հայեցակարգերին, որոնք հիմա ամփոփման փուլում են: Նրա խոսքով, հայեցակարգերը նաև հնարավորություն կընձեռեն  միջազգային կառույցների հետ առավել ճկուն համագործակցության համար՝ մասնավորապես լեզուների ուսուցման մեթոդաբանության, ուսուցիչների վերապատրաստման հարցերում:

Իր հերթին Բրիտանական խորհրդի տարածաշրջանային փոխտնօրենը շնորհակալություն հայտնելով ոլորտում առկա համագործակցության առնչությամբ` անդրադարձել է Հայաստանում խորհրդի հետագա գործունեության հետ կապված ծրագրային և կազմակերպչական մի շարք հարցերի: Տիկին Լյումսդենը  պատրաստակամություն է հայտնել  ամրապնդել և ընդլայնել աջակցությունը մեր երկրում իրականացվող ծրագրերին:

Լևոն Մկրտչյանը տեղեկացրել է նաև, որ  կրթության ոլորտում արդյունավետ համագործակցության և Հայաստանում Բրիտանական խորհրդի գործունեության 15-ամյակի կապակցությամբ ԲԽ հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Արևիկ Սարիբեկյանը պարգևատրվել է նախարարության բարձրագույն պարգևով՝ «Ոսկե հուշամեդալով»:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության և գիտության նախարարություն

Ազգային վարկանշավորման համակարգ