ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԱՎԱՐՏԱԿԱՆ
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ
ՏԵՂԵԿԱՏՈՒ

ՈՒսուցչի արժևորման օր

Հոկտեմբերի 13, 2017
Դպրոցական անցուդարձ

Ասում են իմաստունն էլ է ունեցել ուսուցիչ…                                                                                

Տոները բազմազան ու գեղեցիկ են նշվում մեր երկրում:  Շատ են այն տոները, որոնց առանձնակի ենք սպասում: Սպասված է այսօր  ուսուցչի տոնը Ջերմուկի Մ.Գորկու անվան թիվ 1 կրթարանում:                 

Դեռ շքամուտքից արդեն զգացվում է տոնական տրամադրությունը, որտեղ  մեծ ուրախությամբ շնորհավորանք է հղված բոլոր ուսուցիչներին:                                                       

Առաջին հարկի ճեմապակու վահանակի  վրայի գունեղ շնորհավորական բացիկները հրավերք են հղում՝ ուշադիր լինել, չանտեսել իրենց: Իսկ  բացիկներում այնքան ջերմ ու տաք խոսքերի շարան կա, այնքան չասված և չհնչած մտքեր, բառեր են հղված  իրենց սիրված, սիրելի,  անփոխարինելի ուսուցիչներին:                                                                                                                           

Հետաքրքիր է սլաքների շարժը՝ ամենքին ուղղորդում են երկրորդ հարկ, որտեղ շատ գեղեցիկ միջոցառում են կազմակերպել դպրոցական խորհրդի անդամները կազմակերպիչ Էմմա Հովհաննիսյանի աջակցությամբ:                                                                                                                                                                                                     

Ահա տողանի են կանգնում դպրոցի միջին ու բարձր դասարանների  սաները: Նրանք  բարի, ջերմ, չկրկնված ու հուզիչ տողեր են բաժանում սիրելի մարդկանց՝ ուսուցիչներին:    Մեղմ ու քնքուշ երգերը՝ նվիրված ուսուցիչներին,  խրոխտ տղաների պարը՝ զուգակցված հե˜յ-հե˜յ  գոչյուններով, ևս մեկ անգամ հաստատեցին այն միտքը, որ ուսուցիչները թանկ ու սիրելի են իրենց համար:                                                                                                                                                                                         

Հաճելի անակնկալներով շարանն այսօր անվերջ է, այսօր ինքնակառավարման օր է:  ԵՎ դպրոցի ավագ դասարանների սաները ոգևորված և նախապես պատրաստված փոխարինում են իրենց սիրելի ուսուցիչներին՝ փորձելով նմանվել նրանց:                                                                                                                  

Իսկ ուսուցչանոցում ևս անակնկալներ կան՝ առանձնահատուկ խորհրդանշական կրծքանշաններ և յուրաքանչյուր ուսուցչի համար հատուկ քառատող:                                                                                                        

Հաճելի ակնթարթների շարանի եզրափակիչ ակորդը դպրոցի 9-րդ դասարանի սաների անակնկալներն էին, որոնք նախաձեռնել էր դասղեկ Հ.Հարութունյանը:  Թանկ ու սիրելի հուշերը երբեք չեն ջնջվի, անմոռաց հուշում կլինեն, որ ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐՆ էլ տոն ունեն…

Տարրական դասարանների մեթոդ-մասնախմբի ղեկավար՝ Մ.Գրիգորյան

Ազգային վարկանշավորման համակարգ