ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Հայրենիքը սկսվում է զինվորի ոտնահետքերից, իսկ սահմանը գծվում է զենքով

Հոկտեմբերի 19, 2017
Դպրոցական անցուդարձ

Հայրենասիրությունը սկսվում է ընտանիքից, զարգանում և թևավորվում է դպրոցում, ծավալվում՝ հայրենի հողում ու դառնում սրբազան մասունք ազգային արյան մեջ:

Հոկտեմբերի 13- ին Նոր Հաճնի թ.1 հիմնական դպրոցում անցկացվեց  «Հայ զինվորը…» խորագրով հայրենասիրական դաս: Ներկա էր ՀՀ ԶՈւ 56265 զորամասի  հրամանատարի տեղակալ, մայոր Գ.Զաքարյանը, դպրոցի զինղեկ՝ մայոր Վ.Վասիլյանը:

Դասի նպատակն էր աշակերտներին փոխանցել ազգ-բանակ միասնության գաղափարի կարևորությունը և այն գիտակցությունը, որ անցյալի վերքերը սրտում պետք է կարողանալ կերտել հզոր ու միասնական երկիր: Ծանոթացնել  ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստի ընթացքում հնչած ելույթի հիմնական դրույթներին: Արժևորել  հայ ազգային բանակի և հայ զինվորի կերպարը:

Դասը սկսվեց ՀՀ օրհներգով: Ապա մտագրոհի միջոցով աշակերտները պարզաբանեցին՝ ինչ է «արժեք»-ը, դրանցից առանձնացրին երեք գաղափարները՝ կրթությունը, ընտանիքը, բանակը:  Այդ երեք արժեքներից ընդհանրականը, կարևորը ընդունեցին  բանակը՝ մնացած բոլոր արժեքների ու ձեռքբերումների  պահպանման երաշխավորը :

Խմբային աշխատանքի միջոցով  քննարկեցին  նախարարի ելույթի դրույթները, վերլուծեցին  ազգ-բանակ կապը: Դպրոցում է հիմք դրվում և խորը արմատավորվում մատաղ սերնդի ռազմահայրենասիրությունը, բանակաշինության պատմության իմացությունը, ազգի հերոսական անցյալին  և փառապանծ նվիրյալ զավակներին ճանաչելու, արժևորելու, երկրի վառ ապագան կերտելու, ամենապատասխանատու, բայց ճշմարիտ ուղին:

Դասն ընթանում էր բանակի մասին ֆիլմի ու սահիկների ցուցադրությամբ: Երեխաների կատարմամբ հնչեցին  նաև «Պատիվ ունեմ» և «Մեր անունն է Հայկական բանակ» երգերը:

 «Հայրենիքը սկսվում է զինվորի ոտնահետքերից, իսկ սահմանը գծվում է զենքով»:

Նժդեհյան ոգին էր թևածում ողջ դասի ընթացքում ՝  «Հայրենիքներն ապրում են հայրենասիրությամբ, կործանվում՝ դրա պակասի պատճառով…», և աշակերտները հասկացան, որ զինվորագրված ենք ազգովի:        

Լարիսա Հարությունյան
Պատմության և հասարակագիտության ուսուցչուհի

  • 9-րդ դաս. Բնագիտություն առարկայի քննությունը ուս. նախագծի միջոցով անցկացնելու մասին

    Թեմայի հեղինակ՝ manush

    ՀՀ ԿԳՄՍ նախարարի մարտի 11-ի 2024 թվականի N 07-Լ հրամանով հաստատվել է Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի հանրակրթական ուսումնական հաստատությունների 2023-2024 ուսումնական տարվա 9–րդ դասարանի «Բնագիտություն» («ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն»՝ սովորողի…

  • Նախագծային ուսուցում. Հայեցակարգ և ուսուցիչների վերապատրաստման մոդուլ

    Թեմայի հեղինակ՝ manush

    Հարգելի գործընկերներ, ՀՀ ԿԳՄՍ նախարարի մարտի 11-ի 2024 թվականի N 08-Լ հրամանով հաստատվել է «Նախագծային ուսուցման հայեցակարգը և ուսուցիչների վերապատրաստման մոդուլը»: ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանը և հավելվածը նախարարության պաշտոնական կայքում…

  • Ուսուցման արդի մեթոդները 2

    Թեմայի հեղինակ՝ manush

    Հեղինակ՝ Ani Hovhannisyan (https://forum.armedu.am/member/9839-ani-hovhannisyan) Այս թեման Անի Հովհաննիսյանի «Ուսուցման արդի մեթոդները որպես սովորողի ուսումնառության մոտիվացիա (https://forum.armedu.am/forum/%D5%AF%D6%80%D5%A9%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%B8%D5%AC%D5%B8%D6%80%D5%BF/%D5%B4%D5%A1%D5%BD%D5%B6%D5%A1%D5%A3%D5%A5%D5%BF

  • Ուսուցման արդի մեթոդները

    Թեմայի հեղինակ՝ Ani Hovhannisyan

    Ուսուցման արդի մեթոդները որպես սովորողի ուսումնառության մոտիվացիա Ինչպես ասել է ամերիկացի հոգեբան Ֆրեդերիկ Սքիները «Աշխարհը բարելավելու համար հարկավոր է շրջվել դեպի դրական կրթական մեթոդներ: Այն պահից, եր բացահայտվեն առավել արդյունավետ…

  • Նախագծային ուսուցում

    Թեմայի հեղինակ՝ Մարիետա

    Նախագծային ուսուցումը դասավանդման մեթոդ է, որի միջոցով սովորողները ձեռք են բերում գիտելիքներ և հմտություններ՝ որոշակի ժամանակ հետազոտելով գործնական, համալիր և հրատապ բնույթի հարցեր, խնդիրներ և մարտահրավերներ: Նախագիծը առանձին սովորողների կամ…