ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Մայրենի լեզու

Հոկտեմբերի 20, 2017
Դպրոցական անցուդարձ

Կապանի N13 հիմնական դպրոցի Vա դասարանում տեղի ունեցավ բաց դաս մայրենի առակայից /ուսուցիչ Անահիտ Արզումանյան/:

Ուսուցիչը կարևորելով ազգապահպանման և արձագանքելով լեզվապահպանության խնդրին, կարևոր համարեց կրկին անդրադառնալ Սիլվա Կապուտիկյանի՝ լեզվի ու լեզվապայքարի ասպարեզում դրսևորած գործին ու գործունեությանը: «Խոսք իմ որդուն»-ը դարձավ հայության հավաքական սիրտը մուտք գործելու մշտական անցագիր։
Աշակերտները ներկայացրին մեր պատմությունը՝ ըստ «Խոսք իմ որդուն» բանաստեղծության գեղարվեստական բեկման. հետադարձ ժամանակագրությամբ՝ հազարագանձ հայոց լեզուն զավակին «հանձնելու» օրվա պահից՝ թռիչք կամրջելով հայկյան նետի սլացքի սկզբնապահի հետ: Այդ բևեռների միջև ներկայացվեց մեր պատմական երթը, որ անաղարտ է մնացել՝ Մեսրոպի սուրբ հանճարով գիր ու մագաղաթ արարելով, հե՛նց դրանով հույս ու դրոշ դառնալով: Այդ երթը բովադակվեց և՛ հայ պանդուխտի սրտի վերքի մրմունջ, և՛ ժողովրդի կռվի երգի որոտ և, որ կարևոր է, դարավոր կարկաչի անընդհատելի փոխանցում օրորոցից օրորոց։ Սակայն, սրանով չի ավարտվում. անընդհատականության ու անաղարտության համար մանկուց գիտակցության մեջ պիտի դրոշմվեն ազգապահ խորհրդանշային արժեքները, որոնցից են, ա՛յս մի բանաստեղծությամբ, Արարատը՝ իր վեհությամբ ու վճիտ ձյունով, և պապերի աճյունը՝ սրտին մոտ պահելու անհրաժեշտությամբ։ 

Լեզո՛ւն, մեր լեզո՜ւն, իր վերջին շնչում,
Պանդուխտի շուրթից կախված հազիվհազ,
Օգնության կանչով ինձ նա՞ է կանչում
Այդպես տագնապոտ, այդպես սրտամաշ…

ՄԿԱ գծով փոխտնօրեն Ժաննա Վարդանյան

  • 9-րդ դաս. Բնագիտություն առարկայի քննությունը ուս. նախագծի միջոցով անցկացնելու մասին

    Թեմայի հեղինակ՝ manush

    ՀՀ ԿԳՄՍ նախարարի մարտի 11-ի 2024 թվականի N 07-Լ հրամանով հաստատվել է Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի հանրակրթական ուսումնական հաստատությունների 2023-2024 ուսումնական տարվա 9–րդ դասարանի «Բնագիտություն» («ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն»՝ սովորողի…

  • Նախագծային ուսուցում. Հայեցակարգ և ուսուցիչների վերապատրաստման մոդուլ

    Թեմայի հեղինակ՝ manush

    Հարգելի գործընկերներ, ՀՀ ԿԳՄՍ նախարարի մարտի 11-ի 2024 թվականի N 08-Լ հրամանով հաստատվել է «Նախագծային ուսուցման հայեցակարգը և ուսուցիչների վերապատրաստման մոդուլը»: ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանը և հավելվածը նախարարության պաշտոնական կայքում…

  • Ուսուցման արդի մեթոդները 2

    Թեմայի հեղինակ՝ manush

    Հեղինակ՝ Ani Hovhannisyan (https://forum.armedu.am/member/9839-ani-hovhannisyan) Այս թեման Անի Հովհաննիսյանի «Ուսուցման արդի մեթոդները որպես սովորողի ուսումնառության մոտիվացիա (https://forum.armedu.am/forum/%D5%AF%D6%80%D5%A9%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%B8%D5%AC%D5%B8%D6%80%D5%BF/%D5%B4%D5%A1%D5%BD%D5%B6%D5%A1%D5%A3%D5%A5%D5%BF

  • Ուսուցման արդի մեթոդները

    Թեմայի հեղինակ՝ Ani Hovhannisyan

    Ուսուցման արդի մեթոդները որպես սովորողի ուսումնառության մոտիվացիա Ինչպես ասել է ամերիկացի հոգեբան Ֆրեդերիկ Սքիները «Աշխարհը բարելավելու համար հարկավոր է շրջվել դեպի դրական կրթական մեթոդներ: Այն պահից, եր բացահայտվեն առավել արդյունավետ…

  • Նախագծային ուսուցում

    Թեմայի հեղինակ՝ Մարիետա

    Նախագծային ուսուցումը դասավանդման մեթոդ է, որի միջոցով սովորողները ձեռք են բերում գիտելիքներ և հմտություններ՝ որոշակի ժամանակ հետազոտելով գործնական, համալիր և հրատապ բնույթի հարցեր, խնդիրներ և մարտահրավերներ: Նախագիծը առանձին սովորողների կամ…