ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Երեխաներն աջակցում են հոգևոր-պատմական արժեքների պահպանմանը

Հոկտեմբերի 8, 2016
Դպրոցական անցուդարձ

Երեխաների քաղաքացիական դաստիրակությանն է ուղղված Բերդի թիվ 3 հիմնական դպրոցում 2016 թ. ապրիլից ստեղծված գործում է ԻՄՓԱՔԹ ակումբները: Նախատեսված էր ունենալ մեկ ակումբ, սակայն ակումբում անդամագրվել ցանկացող երեխաների թիվը զգալի էր, հետևաբար որոշվեց բացել երկու ակումբ: Ակումբում ոչ ֆորմալ կրթությամբ երեխաներին տրվում է առաջնորդության, ակտիվ քաղաքացիության, աշխատունակության եւ սոցիալական ձեռներեցության ոլորտների գիտելիքներ, ձևավորվում են անհրաժեշտ հմտություններ տեսական ու գործնական գիտելիքը կիրառելու համար: «Ակտիվ քաղաքացիություն» ուսումնական մոդուլի ուսումնասիրությունից հետո երեխաներն իրականացնում են իրենց մշակած համայնքային ծրագիրը՝ բացահայտված որևէ խնդրի լուծման նպատակով:

Բերդի ԻՄՓԱՔԹ-1 ակումբը (առաջնորդ՝ Լիանա Քոսակյան) իրականացրեց իր առաջին համայնքային ծրագիրը «Չենք մոռացել դարերի պատմությունը» անվամբ: Երեխաները մեծ խանդավառությամբ էին սպասում իրենց կողմից առաջին անգամ համայնքում իրականացվող նախագծի մեկնարկին: Ծրագրի նպատակն էր խթանելլ քաղաքի բնակչության հետաքրքրությունը սեփական ծննդավայրի պատմության նկատմամբ: Նաև խնդիր էր դրված վերաարժևորել պատմամշակութային հուշարձանների նկատմամբ առավել հոգատար և գիտակից վերաբերմունքը: Ծրագրի իրականացման և հոգևոր-մշակութային կոթողների մասին ճշգրիտ տեղեկատվություն հավաքագրելու նպատակով երեխաները հանդիպել են դպրոցի տնօրեն Ռ.Թումանյանի և Պատմական միջավայրի պահպանության Տավուշի մարզային ծառայության ղեկավար` Ռաֆիկ Մուրադյան հետ: Ամփոփ տեղեկատվությունը մշակելուց հետո պատրաստվեցին նաև պաստառները:

Ծրագրի շրջանակներում ակումբականները Տավուշի մարզի Բերդ համայնքի տարածքում գտնվող 10-րդ դարից կիսավեր պահպանված «Ցլիկ Ամրամի» բերդի և 12-13-րդ դարերից պահպանված Մայրի վանքի մոտ տեղադրեցին հայերեն, ռուսերեն ու անգլերեն լեզուներով պատմական ակնարկ պարունակող ցուցանակներ, որոնց միջոցով զբոսաշրջիկները և տեղացիները կտեղեկացվեն հուշահամալիրների պատմությանը: Մինչ այդ նման հնարավորությունը բացակայում էր: Երեխաները սանիտարական մաքրություն իրականացրեցին այդ վայրերում: Դպրոցի տնօրեն Ռ.Թումանյանը ևս մասնակցելով երեխաների այս ծրագրի իրականացմանը, բարձր գնահատեց ակումբի ակտիվությունը և առաջին նախաձեռնությունը, նշեց.<< Երեխայի հոգատարությունը հայրենի ծննդավայրի հոգևոր-մշակութային արժեքների պահպանման գործում բավականին դրական փոփոխություն է բերում յուրաքանչյուրի քաղաքացիական վարքագծում և նպաստում է հոգևոր-մշակութային արժեքների պահպանմանը>>: Ծրագրին նաև աջակցել է Բերդի քաղաքապետարանը:

ԻՄՓԱՔԹ ծրագիրը Ռումինիայում մշակվել է «Նոր Հորիզոններ» հիմնադրամի կողմից եւ Հայաստանում իրականացվում է Վորլդ Վիժն Հայաստանի աջակցությամբ: 2016 թ. դրությամբ 33 ԻՄՓԱՔԹ ակումբներ են գործում Հայաստանի 6 մարզերում, որոնք ունեն ավելի քան 500 անդամ: Ակումբների կողմից իրականացվել են 60-ից ավելի համայնքային ծրագրեր:

ՎՎՀ Իջևանի գրասենյակ

  • 9-րդ դաս. Բնագիտություն առարկայի քննությունը ուս. նախագծի միջոցով անցկացնելու մասին

    Թեմայի հեղինակ՝ manush

    ՀՀ ԿԳՄՍ նախարարի մարտի 11-ի 2024 թվականի N 07-Լ հրամանով հաստատվել է Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի հանրակրթական ուսումնական հաստատությունների 2023-2024 ուսումնական տարվա 9–րդ դասարանի «Բնագիտություն» («ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն»՝ սովորողի…

  • Նախագծային ուսուցում. Հայեցակարգ և ուսուցիչների վերապատրաստման մոդուլ

    Թեմայի հեղինակ՝ manush

    Հարգելի գործընկերներ, ՀՀ ԿԳՄՍ նախարարի մարտի 11-ի 2024 թվականի N 08-Լ հրամանով հաստատվել է «Նախագծային ուսուցման հայեցակարգը և ուսուցիչների վերապատրաստման մոդուլը»: ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանը և հավելվածը նախարարության պաշտոնական կայքում…

  • Ուսուցման արդի մեթոդները 2

    Թեմայի հեղինակ՝ manush

    Հեղինակ՝ Ani Hovhannisyan (https://forum.armedu.am/member/9839-ani-hovhannisyan) Այս թեման Անի Հովհաննիսյանի «Ուսուցման արդի մեթոդները որպես սովորողի ուսումնառության մոտիվացիա (https://forum.armedu.am/forum/%D5%AF%D6%80%D5%A9%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%B8%D5%AC%D5%B8%D6%80%D5%BF/%D5%B4%D5%A1%D5%BD%D5%B6%D5%A1%D5%A3%D5%A5%D5%BF

  • Ուսուցման արդի մեթոդները

    Թեմայի հեղինակ՝ Ani Hovhannisyan

    Ուսուցման արդի մեթոդները որպես սովորողի ուսումնառության մոտիվացիա Ինչպես ասել է ամերիկացի հոգեբան Ֆրեդերիկ Սքիները «Աշխարհը բարելավելու համար հարկավոր է շրջվել դեպի դրական կրթական մեթոդներ: Այն պահից, եր բացահայտվեն առավել արդյունավետ…

  • Նախագծային ուսուցում

    Թեմայի հեղինակ՝ Մարիետա

    Նախագծային ուսուցումը դասավանդման մեթոդ է, որի միջոցով սովորողները ձեռք են բերում գիտելիքներ և հմտություններ՝ որոշակի ժամանակ հետազոտելով գործնական, համալիր և հրատապ բնույթի հարցեր, խնդիրներ և մարտահրավերներ: Նախագիծը առանձին սովորողների կամ…