ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Հպարտ հայացքով ապագային նայելու բանաձևը

Հոկտեմբերի 7, 2016
Պաշտոնական

«Ուսուցչի օրվա» կապակցությամբ Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում այսօր կազմակերպվել է հանդիսավոր միջոցառում, որի ընթացքում պարգևներ են հանձնվել հանրապետության մի խումբ մանկավարժների: Միջոցառմանը մասնակցել են ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը, ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը, ԱԺ պատգամավորներ, կրթության և պաշտպանության ոլորտի ներկայացուցիչներ:

Միջոցառմանը հրավիրվել և պարգևների են արժանացել ապրիլյան քառօրյա պատերազմի ընթացքում զոհված զինծառայողների ուսուցիչները: Մի խումբ ուսուցիչներ պարգևատրվել են ՀՀ ԱԺ նախագահի և ՀՀ վարչապետի հուշամեդալներով, որոնք հանձնել է ԱԺ փոխնախախագահ Հերմինե Նաղդալյանը: Ուսուցիչներին պարգևներ է հանձնել նաև ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը: 
Շնորհավորելով հանրապետության բոլոր մանկավարժներին` մասնագիտական տոնի առթիվ, նախարար Լևոն Մկրտչյանը կարևորել է միջոցառման` նմանատիպ ձևաչափով անցկացումը: «Ուսուցչի հիմնական պարտականությունը տեսակի շարունակությունն է: Ինչպես նշել է ֆրանսիացի հայտնի փիլիսոփա Գյուստաֆ Լեբոն` ողջերի իրական տերը մահացածներն են: Երբ մենք մեծարում, կարևորում և արժևորում ենք անցյալը և մեր հերոսներին, ապա ապագային և մեր երազանքի կատարմանը կարող ենք նայել ավելի հպարտ հայացքով: Հատուկ շնորհակալություն եմ հայտնում բոլոր այն ուսուցիչներին, ովքեր կարողանում են այս կարևոր գաղափարախոսությունը մեր դպրոցներում պահել, պահպանել և փոխանցել սերունդներին»,-մասնավորապես նշել է Լևոն Մկրտչյանը: 
Կրթության, ռազմահայրենասիրական դաստիրակության գործում ներդրած մեծ ավանդի համար և «Ուսուցչի օրվա» կապակցությամբ ներքոհիշյալ մանկավարժները պարգևատրվել են ՀՀ կրթության և գիտության նախարարության բարձրագույն պարգևով` «Ոսկե հուշամեդալով»` Մարիետա Դավթի Մարգարյան /Երևանի թիվ 21 դպրոցի փոխտնօրեն, ֆիզիկայի ուսուցիչ/, Լիդա Արշալույսի Սարուխանյան /Երևանի թիվ 135 դպրոցի մաթեմատիկայի ուսուցիչ/, Անահիտ Սուրենի Տիգրանյան /Երևանի թիվ 74 դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցիչ/, Արևիկ Էդուարդի Սարգսյան /ՀՀ Արարատի մարզի Դարբնիկի միջն. դպրոցի հայոց լեզվի և գրակ. ուսուցիչ/, Լարիսա Վիկտորի Հովսեփյան /ՀՀ Արարատի մարզի Արևիկի միջն. դպրոցի պատմության ուսուցիչ/, Սուսաննա Ավագի Վարդանյան /ՀՀ Արարատի մարզի Արտիմետի միջն. դպրոցի դասվար/, Սիլվա Գրիգորի Խլղաթյան /ՀՀ Գեղարքունիքի մարզի Փոքր Մասրիկի միջն. դպրոցի ռուսաց լեզվի ուսուցիչ/, Կորյուն Քյարամի Խաչատրյան /ՀՀ Գեղարքունիքի մարզի Երանոսի թիվ 2 միջն. դպրոցի ֆիզկուլտուրայի ուսուցիչ/, Հասմիկ Արսենի Բաղդասարյան /ՀՀ Լոռու մարզի Վանաձորի թիվ 4 հիմն. դպրոցի հայոց լեզվի և գրակ. ուսուցիչ/, Ռոզա Մակիչի Ասլանյան /ՀՀ Կոտայքի մարզի Նոր Հաճնի թիվ 1ավագ դպրոցի ռուսաց լեզվի և գրակ. ուսուցիչ/, Ռուզաննա Սարիբեկի Արաջյան /ՀՀ Շիրակի մարզի Գետափի դպրոցի տնօրեն, գերմաներեն լեզվի ուսուցիչ/, Արեգնազան Սերյոժայի Մխիթարյան /ՀՀ Շիրակի մարզի Մեծ Մանթաշի դպրոցի մաթեմատիկայի ուսուցիչ/, Լարիսա Մելիքի Գևորգյան /ՀՀ Սյունիքի մարզի Շաղաթի միջն. դպրոցի մաթեմատիկայի ուսուցիչ/, Ժենյա Գրիգորի Սաֆարյան /ՀՀ Սյունիքի մարզի Կապանի թիվ 3 ավագ դպրոցի ֆիզիկայի ուսուցիչ/, Լյուդվիգ Գուրգենի Ստեփանյան /ԼՂՀ Տումու Մ. Մանվելյանի անվան միջն. դպրոցի պատմության ուսու

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության և գիտության նախարարության կայք

  • 9-րդ դաս. Բնագիտություն առարկայի քննությունը ուս. նախագծի միջոցով անցկացնելու մասին

    Թեմայի հեղինակ՝ manush

    ՀՀ ԿԳՄՍ նախարարի մարտի 11-ի 2024 թվականի N 07-Լ հրամանով հաստատվել է Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի հանրակրթական ուսումնական հաստատությունների 2023-2024 ուսումնական տարվա 9–րդ դասարանի «Բնագիտություն» («ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն»՝ սովորողի…

  • Նախագծային ուսուցում. Հայեցակարգ և ուսուցիչների վերապատրաստման մոդուլ

    Թեմայի հեղինակ՝ manush

    Հարգելի գործընկերներ, ՀՀ ԿԳՄՍ նախարարի մարտի 11-ի 2024 թվականի N 08-Լ հրամանով հաստատվել է «Նախագծային ուսուցման հայեցակարգը և ուսուցիչների վերապատրաստման մոդուլը»: ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանը և հավելվածը նախարարության պաշտոնական կայքում…

  • Ուսուցման արդի մեթոդները 2

    Թեմայի հեղինակ՝ manush

    Հեղինակ՝ Ani Hovhannisyan (https://forum.armedu.am/member/9839-ani-hovhannisyan) Այս թեման Անի Հովհաննիսյանի «Ուսուցման արդի մեթոդները որպես սովորողի ուսումնառության մոտիվացիա (https://forum.armedu.am/forum/%D5%AF%D6%80%D5%A9%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%B8%D5%AC%D5%B8%D6%80%D5%BF/%D5%B4%D5%A1%D5%BD%D5%B6%D5%A1%D5%A3%D5%A5%D5%BF

  • Ուսուցման արդի մեթոդները

    Թեմայի հեղինակ՝ Ani Hovhannisyan

    Ուսուցման արդի մեթոդները որպես սովորողի ուսումնառության մոտիվացիա Ինչպես ասել է ամերիկացի հոգեբան Ֆրեդերիկ Սքիները «Աշխարհը բարելավելու համար հարկավոր է շրջվել դեպի դրական կրթական մեթոդներ: Այն պահից, եր բացահայտվեն առավել արդյունավետ…

  • Նախագծային ուսուցում

    Թեմայի հեղինակ՝ Մարիետա

    Նախագծային ուսուցումը դասավանդման մեթոդ է, որի միջոցով սովորողները ձեռք են բերում գիտելիքներ և հմտություններ՝ որոշակի ժամանակ հետազոտելով գործնական, համալիր և հրատապ բնույթի հարցեր, խնդիրներ և մարտահրավերներ: Նախագիծը առանձին սովորողների կամ…