ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԱՎԱՐՏԱԿԱՆ
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ
ՏԵՂԵԿԱՏՈՒ

Մուսա լեռան պաշտպանության օր

Հոկտեմբերի 11, 2016
Դպրոցական անցուդարձ

2016թ. սեպտեմբերի 18-ին Ստեփանավանի Հովհ. Թումանյանի անվան ավագ դպրոցում տեղի ունեցավ դաս-միջոցառում նվիրված Մուսա լեռան հերոսամարտի 101-րդ տարեդարձին, որը վարում էր պատմության ուսուցիչ Մ. Բազինյանը հումանիտար հոսքի 10ա դասարանում: 

Դասի սկզբում ուսուցիչը համառոտ ներկայացրեց հայ ժողովրդի հերոսական պայքարը 20-րդ դարի սկզբին, ինչպես նաև կոտորածների մասին:
Այնուհետև աշակերտներից յուրաքանչյուրը ներկայացրեց հերոսամարտի վերաբերյալ իր պատրաստած նյութը: Այդ ամենին զուգահեռ էլեկտրոնային գրատախտակի վրա ներկայացվում էր հերոսամարտի ընթացքը սլայդի տեսքով:
Դասի ընթացքում անընդհատ պահվում էր հետադարձ և միջառարկայական կապը: Ցուցադրվեց մի հատված «Մուսա լեռան 40 օրը» ֆիլմից խոսվեց Ֆրանց Վերֆելի, նրա կողմից պատմավեպը գրելու շարժառիթների մասին:
Դասը համեմված էր Գ. Նժդեհի, Ֆ. Վերֆելի և այլոց թևավոր խոսքերով:
Դասն ավարտվեց ուսուցչի ամփոփմամբ, ներկայացվեց Մուսա լեռան հերոսամարտի նշանակությունը և համարժեք գնահատական տրվեց այդ իրադարձություններին:
Մուսա լեռան հերոսամարտը ևս մեկ անգամ եկավ ապացուցելու այն ճշմարտությունը, որ ‹‹Այն ազգը, որը չի ուզում մեռնել, երբեք չի մեռնի»:

Ազգային վարկանշավորման համակարգ