ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Կրթության որակը` պետական աջակցության պարտադիր պայման

Հոկտեմբերի 12, 2016
Պաշտոնական

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն աշխատանքային հանդիպում է ունեցել ՀՀ ոչ պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների տնօրենների հետ: Հանդիպման նպատակն էր՝ քննարկել վերոնշյալ ոլորտում առկա հիմնախնդիրները, լսել տնօրեններին հուզող հարցերը և դրանց լուծման ուղիները: «Անկախացման տարիներին՝ ոչ պետական կրթական համակարգի ձևավորման հիմքում չդրվեց մեծ գաղափարախոսություն, այլ առաջնային էին լիբերալ սկզբունքները՝ հավասարությունը, ազատությունը:

Երբ այս խնդրում կարևորվեց որակյալ կրթության գաղափարը, կանգնեցինք փաստի առջև, մասնավորապես, դաշտը լցված էր և՛ որակյալ, և՛ անորակ ուսհաստատություններով ինչպես բարձրագույն, այնպես էլ հանրակրթության ոլորտում: Ցավոք, մինչ այսօր խնդրին լուծում չի տրվել. որոշ անբարեխիղճ ուսհաստատությունների պատճառով ընդհանուր տպավորություն է ստեղծվել, որ ոչ պետական կրթական համակարգն իրեն չի արդարացնում: Իհարկե, խոսքը նախևառաջ վերաբերում է բուհերին: Սակայն իրականությունն այն է, որ թե՛ հանրակրթության, թե՛ մասնագիտական կրթության ոլորտում մենք այսօր ունենք բարձր որակ ապահովող հաստատություններ: Այս իմաստով ցանկանում եմ ևս մեկ անգամ շեշտել, որ ոլորտում որակը դարձնելով հիմնական չափանիշ՝ դրա հենքի վրա ենք կառուցելու հետագա ողջ ռազմավարությունը և միայն այդ դեպքում պետության կողմից կլինի հնարավորինս լայն աջակցություն ու պետական մասնակցությամբ համատեղ ծրագրեր»,-նշել է նախարարը և հավելել. «Հատկապես ավագ դպրոցում ցանկալի կլինի, որ հիմնական ուղղությունը միտված լինի դեպի մասնագիտացումներ, որը կլուծի մասնագիտական կողմնորոշման խնդիրը, ինչպես նաև դպրոցին հնարավորություն կտրվի՝ որևէ կոնկրետ ուղղությամբ խորանալ»,-նշել է նախարարը:

Հանդիպման մասնակիցներն իրենց հերթին նախարարին են ներկայացրել ոլորտում առկա հիմնախնդիրները և զարգացման ուղիները: Նրանք, մասնավորապես, բարձրացրել են տարրական դասարանի դասագրքերի, ֆինանսավորման նոր մեխանիզմների ներդրման, ուսուցիչների վերապատրաստման, նրանց սոցիալական ապահովության և այլ հարցեր: Տնօրենները համակարծիք էին, որ անհրաժեշտ է ստեղծել պետական ուսհաստատությունների հետ հավասար մրցակցային պայմաններ:

Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռքբերվել՝ ստեղծել աշխատանքային խումբ, որը կքննարկի վերոնշյալ հարցերը և նախարարին կներկայացնի խնդիրների լուծման ուղիները: Բացի այդ, առաջարկվել է պարբերաբար նմանատիպ հանդիպումներ կազմակերպել:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության և գիտության նախարարության կայք

  • 9-րդ դաս․ Բնագիտություն առարկայի քննությունը ուս. նախագծի միջոցով անցկացնելու մասին

    Թեմայի հեղինակ՝ manush

    ՀՀ ԿԳՄՍ նախարարի մարտի 11-ի 2024 թվականի N 07-Լ հրամանով հաստատվել է Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի հանրակրթական ուսումնական հաստատությունների 2023-2024 ուսումնական տարվա 9–րդ դասարանի «Բնագիտություն» («ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն»՝ սովորողի…

  • Նախագծային ուսուցում․ Հայեցակարգ և ուսուցիչների վերապատրաստման մոդուլ

    Թեմայի հեղինակ՝ manush

    Հարգելի գործընկերներ, ՀՀ ԿԳՄՍ նախարարի մարտի 11-ի 2024 թվականի N 08-Լ հրամանով հաստատվել է «Նախագծային ուսուցման հայեցակարգը և ուսուցիչների վերապատրաստման մոդուլը»: ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանը և հավելվածը նախարարության պաշտոնական կայքում…

  • Ուսուցման արդի մեթոդները 2

    Թեմայի հեղինակ՝ manush

    Հեղինակ՝ Ani Hovhannisyan (https://forum.armedu.am/member/9839-ani-hovhannisyan) Այս թեման Անի Հովհաննիսյանի «Ուսուցման արդի մեթոդները որպես սովորողի ուսումնառության մոտիվացիա (https://forum.armedu.am/forum/%D5%AF%D6%80%D5%A9%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%B8%D5%AC%D5%B8%D6%80%D5%BF/%D5%B4%D5%A1%D5%BD%D5%B6%D5%A1%D5%A3%D5%A5%D5%BF

  • Ուսուցման արդի մեթոդները

    Թեմայի հեղինակ՝ Ani Hovhannisyan

    Ուսուցման արդի մեթոդները որպես սովորողի ուսումնառության մոտիվացիա Ինչպես ասել է ամերիկացի հոգեբան Ֆրեդերիկ Սքիները «Աշխարհը բարելավելու համար հարկավոր է շրջվել դեպի դրական կրթական մեթոդներ: Այն պահից, եր բացահայտվեն առավել արդյունավետ…

  • Նախագծային ուսուցում

    Թեմայի հեղինակ՝ Մարիետա

    Նախագծային ուսուցումը դասավանդման մեթոդ է, որի միջոցով սովորողները ձեռք են բերում գիտելիքներ և հմտություններ՝ որոշակի ժամանակ հետազոտելով գործնական, համալիր և հրատապ բնույթի հարցեր, խնդիրներ և մարտահրավերներ: Նախագիծը առանձին սովորողների կամ…