ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԱՎԱՐՏԱԿԱՆ
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ
ՏԵՂԵԿԱՏՈՒ

Միջոցառում նվիրված Արմավիրի հ.1 ավագ դպրոցի 75-ամյակին

Հոկտեմբերի 12, 2016
Դպրոցական անցուդարձ

08.10.2016 ..... Այսօր հոբելյան է, 75 -ամյա հոբելյան, և հերոսը Արմավիր քաղաքի Ռ.Եղոյանի անվան թիվ 1 ավագ դպրոցն է, որն իր ծննդյան առաջին իսկ պահից կերտել է մի ազնիվ կենսագրություն՝ հարստացած հզոր ձեռքբերումներով, ժամանակի փորձությանը դիմակայած և հենց ժամանակի հրամայականով բովանդակային նոր ելևէջումներով իմաստացած իր ուրույն ձեռագրով և, որ ամենակարևորն է, հասարակական- քաղաքական կյանքի գրեթե բոլոր ոլորտներում իրենց նշանակալի ավանդը ներդրած շրջանավարտներով: 75 գարունների պատմություն ունեցող այս կրթօջախը ստեղծման 1-ին իսկ օրերից հավատարիմ է մնացել իր տեսակին ՝ հնարավորիս ձգտելով մատաղ սերնդի կրթության ու դաստիարակության սուրբ գործում առաջինը լինել ոչ միայն թվագրումով, այլև էստ էության:

Օրվա առթիվ և Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի կրթության, մանկավարժության ոլորտում և մատաղ սերնդի դաստիարակության գործում ունեցած նշանակալի ավանդի համար, ինչպես նաև երկարամյա, անբասիր, վաստակաշատ մանկավարժական գործունեության համար ՀՀ կրթության և գիտության նախարարի, Արմավիրի մարզպետի և քաղաքապետի կողմից պատվոգրերով պարգևատրվեցին կրթօջախի տարբեր տարիների մանկավարժներ:

Կրթության և գիտության նախարարության բարձրագույն պարգևով` ոսկե հուշամեդալով պարգևատրվեց նաև Ռ. Եղոյանի անվան թիվ 1 ավագ դպրոցը:Դպրոցի հիմնադրման 75-րդ տարեդարձի առթիվ տնօրինության կողմից կրթօջախի տարբեր տարիների լավագույն շրջանավարտները ստացան «Պատվավոր շրջանավարտ» հուշագիր և կրծքանշան:

Ազգային վարկանշավորման համակարգ