ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԱՎԱՐՏԱԿԱՆ
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ
ՏԵՂԵԿԱՏՈՒ

Եվրոպական Միության խորհրդանիշները

Հոկտեմբերի 13, 2016
Դպրոցական անցուդարձ

Հոկտեմբերի 3-ին Սիսիանի ավագ դպրոցի հումանիտար հոսքի իրավագիտական ենթահոսքի XII դասարանում «Աջակցություն ԵՄ հաղորդակցությանը Հայաստանում բարեփոխումների վերաբերյալ» ծրագրի շրջանակներում ինտեգրված դաս էր «Եվրոպական Միության խորհրդանիշները» թեմայով: Ինտեգրված առարկաներն էին՝

- Համաշխարհային պատմություն
- Աշխարհագրություն
- Հասարակագիտություն

Դասը վարեցին պատմության և հասարակագիտության ուսուցիչ՝ Լ. Գրիգորյանը և աշխարհագրության ուսուցիչ՝ Լ. Թորոսյանը: Մինչ դասը սովորողներին հաղորդվեցին նախնական գիտելիքներ ԵՄ-ի մասին՝ օգտվելով դպրոցի գրադարանում առկա համապատասխան գրականությունից, համացանցից: Անցկացվեցին զուգահեռներ նաև հայոց խորհրդանիշների հետ:

Դասն իրականցվել է նախագծային մեթոդով՝ համաձայն ուղեցույց ձեռնարկի: Դասին ներկա էին 20 սովորող: Դասարանը բաժանվել է 4 խմբի: Յուրաքանչյուր խումբ աշխատել է իրեն հանձնարարված բաշխիչ նյութի շրջանակներում:

Հանձնարարվեց տնային աշխատանք՝ պատրաստել զեկուցումներ ԵՄ խորհրդանիշների վերաբերյալ, ինչպես նաև ավարտել աշխատանքը ուրվագծային քարտեզների հետ:

Ազգային վարկանշավորման համակարգ