ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԱՎԱՐՏԱԿԱՆ
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ
ՏԵՂԵԿԱՏՈՒ

Ուսուցչի օր. Փորձություն

Հոկտեմբերի 13, 2016
Դպրոցական անցուդարձ

Դպրոցը և ուսուցիչն են ձևավորում երեխայի միտքը և հոգին: Դպրոցում ենք սովորում սովորել, դպրոցում ենք մենք ձևավորվում որպես մարդ և որպես անհատ:

Ուսուցիչ լինելը կոչում է և ոչ մասնագիտություն: Ուսուցիչը ոչ միայն գիտելիք է սերմանում, այլև հղկում, ձև է տալիս երեխայի հոգուն իր իսկ սեփական օրինակով, պատրաստում վաղվա քաղաքացուն:
Հոկտեմբերի 5-ին՝ Ուսուցչի օրվան նվիրված տոնին, ոչ միայն տոն էր ուսուցիչների համար, այլև մեզ՝ Ջերմուկի Մ.Գորկու անվան հիմնական դպրոցի 9-րդ դասարանցիներիս համար:
Կառավարման օր: Տնօրենի թույլտվությամբ ձեռնարկվեց կառավարման օր. յուրաքանչյուրս պետք է դասավանդեր իր նախընտրած առարկան... Խանդավառված մտանք դասարանները՝ նախօրոք պատրաստված, դիդակտիկ նյութերով և լրացուցիչ տեղեկություններով զինված:
Պետք է խոստովանեմ, որ ևս մեկ անգամ համոզվեցի սեփական փորձով, թե որքա՛ն դժվար, պատասխանատու գործ է ուսուցչի աշխատանքը: Որքա՛ն ջանք, եռանդ և համբերություն է պահանջվում այդ դժվարին աշխատանքում: Որքա՛ն դժվար է ճիշտ մոտեցում ունենալ յուրաքանչյուր աշակերտի, հասկանալ նրա ներաշխարհը, դառնալ նրա հոգու հաղորդակիցը, ընկերը և ուսուցանողը:
Մենք խոնարհվում ենք մեր ուսուցիչների սուրբ, հայրենանվեր գործի առջև և խոստանում միշտ գնահատել նրանց աշխատանքը, հետևել նրանց պատգամներին՝ լավ սովորելով և նրանց հույսերն արդարացնելով, լինել և մնալ մարդ, ինչ մասնագիտություն էլ ունենանք, որտեղ էլ լինենք:


Ջերմուկի Մ.Գորկու անվան թ. 1 հիմն. դպրոցի
աշակերտական խորհրդի նախ. Գևորգյան Մերի

 

Ազգային վարկանշավորման համակարգ