ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԱՎԱՐՏԱԿԱՆ
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ
ՏԵՂԵԿԱՏՈՒ

Ընտրություններ Արմավիրի Մ.Սիլիկյանի անվան հ.6 դպրոցում

Հոկտեմբերի 13, 2016
Դպրոցական անցուդարձ

2016թ-ի հոկտեմբերի 11-ին Արմավիր քաղաքի Մ.Սիլիկյանի անվան հ.6 հիմնական դպրոցի IX դասարաններում տեղի ունեցավ գործնական դաս հասարակագիտություն առարկայի՝ «Ընտրություն» թեմայից:

Դասն անցկացվեց երկու փուլով`
I փուլում ստեղծվեցին կուսակցություններ՝«Առաջադեմ Արմավիր» և «Լուսավոր Արմավիր»,որոնք Արմավիր քաղաքի քաղաքապետի թեկնածուներ առաջադրեցին Կոլյա Գաբրիելյանին և Անի Տոնոյանին:Ինքնառաջադրվեց Ալլա Տոնոյանը:Թեկնածուները ներկայացրեցին իրենց ծրագրերը,և անցկացվեց քարոզարշավ:Թեկնածուների մեջ տեղի ունեցավ «հեռուստաբանավեճ»:

II փուլում անցկացվեցին ընտրություններ,որին աշակերտները մասնակցեցին իրենց պատրաստած անձնագրերով:Ստեղծվել էին ընտրական հանձնաժողովներ՝ երկու տեղամասերում նշանակված էին վստահված անձիք,ինչպես «տեղական» այնպես էլ «միջազգային» դիտորդներ և լրագրողներ:Որպես ընտրողներ մասնակցում էին նաև VIII դասարանի աշակերտները:Արդյունքում քաղաքապետ ընտրվեց ձայների մեծամասնություն հավաքած Կոլյա Գաբրիելյանը (48ձայն):

Ընտրություններն անցան ծրագրի սահմաններում պահանջվող չափորոշիչներով,որը դարձավ «Ժողովրդավարություն» թեմայի ամփոփումը:

Ազգային վարկանշավորման համակարգ