ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԱՎԱՐՏԱԿԱՆ
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ
ՏԵՂԵԿԱՏՈՒ

Հայաստանի Անկախության 25-ամյակ

Հոկտեմբերի 13, 2016
Դպրոցական անցուդարձ

Տոնականորեն էր զարդարվել Սպիտակի Վարդանանց հ.4 հիմն. դպրոցի դահլիճը. բեմում ճախրում էին մեր շնորհալիները՝ ներկաներին ավետելով Հայաստանի Անկախության 25ամյակին և Ուսուցչի տոնին նվիրված միջոցառման սկիզբը: Փոքրիկ Գրիշայի խրոխտ հայացքում ներկաները տեսնում էին հայոց անառիկ լեռները, բեմում ծածանվում էր եռագույնը, ներկաները համակվել էին հայրենասիրության ոգով: Ներկաների աչքի առջևով կարմիր թելի պես անցնում էին Հայաստանի անկախացման ճանապարհն ու մեր հերոսները: Հայրենասիրական երգերը, հերոսական պարերը, գեղեցիկ ասմունքն ուսուցիչներին, ծնողներին և միջոցառման հյուրերին տանում էին մի ուրիշ աշխարհ: Նուրբ և սահուն անցում է կատարվում. այժմ էլ բեմում նույն մասնակիցներն ուսուցիչներին են մեծարում: Նրանք իրենց սրտի խոսքը և մտքի շնորհքը նվիրեցին ուսուցիչներին: Աշակերտներն այնքան պատրաստակամ, այնքան հուզիչ էին ներկայացել միջոցառմանը, որ հնարավոր չէր նրանցից որևէ մեկին առանձնացնել: Դահլիճում ավարտվել էր միջոցառումը, որը կազմակերպել էր փոխտնօրեն Ազգանուշ Այվազյանը, բայց ներկաներից ոչ ոք չէր ուզում հեռանալ: Միջոցառումն անչափ ուսանելի էր, գեղեցիկ և դիտարժան:

 

Ազգային վարկանշավորման համակարգ