ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

20 երկրի 40 պատվիրակ` «Եվրոդիպի» 23-րդ տարեկան համաժողովին

Հոկտեմբերի 14, 2016
Պաշտոնական

Մատենադարանում այսօր տեղի է ունեցել Եվրամիության հովանու ներքո գործող՝ «Եվրոդիպ» հյուրընկալության և տուրիզմի ուսուցման ու մասնագիտական պատրաստության միջազգային ասոցիացիայի 23-րդ ամենամյա համաժողովը, որի անցկացմանն աջակցում է Հայաստանի զարգացման հիմնադրամը։ Համաժողովն այս տարի անցկացվում է «Զբոսաշրջային կրթություն. ուղիներ դեպի նոր նշանակետեր» խորագրի ներքո: Համաժողովի մասնակիցներին ողջունել են ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը, «Եվրոդիպի» տնօրենների խորհրդի նախագահ Կիս Վան Դեր Կլիպը, Տուրիզմի հայկական ինստիտուտի ռեկտոր Ռոբերտ Մինասյանը, Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ-ի) տնօրեն Վիլգելմ Հյուգոն:

Լևոն Մկրտչյանը շնորհակալություն է հայտնել միջոցառման կազմակերպիչներին՝ Հայաստանում նման համաժողով գումարելու համար: «Երևանում նման հեղինակավոր համաժողովի անցկացումը մեծ նշանակություն ունի ոլորտի զարգացման առումով, որովհետև տուրիզմը և հատկապես զբոսաշրջային կրթության զարգացումը մեր երկրի գերակա ուղղություններից է: Սա այն մասնագիտություններից է, որն անմիջապես կապված է աշխատաշուկայի հետ: Հույս ունենք, որ համաժողովից հետո և՛ նոր գործընկերներ կգտնենք կրթության ոլորտում, և՛ ձևավորված արդյունքի հիման վրա կրթական չափորոշիչների, ծրագերի մեջ կորդեգրենք նոր ձևաչափեր: Մենք հատկապես կարևորում ենք միջին մասնագիտական և բարձրագույն կրթական ծրագրերի այն հատվածը, որոնք անմիջապես առնչվում են ենթակառուցվածքների զարգացման, սպասարկման որակի մեծացման հետ: Անելիքներն այս առումով շատ են. երկիրը իսկապես փորձում է գերակա այս ուղղությունը բերել նոր աստիճանի, և այդ ճանապարհին կարևորագույն բաղադրիչներից մեկը տուրիզմի կրթության որակի բարձրացումն է: Դրա համար անհրաժեշտ են համապատասխան սարքավորումներ, վերապատրաստված որակյալ դասախոսներ, և այս իմաստով համագործակցությունը միջազգային գործընկերների հետ իսկապես կարևոր է: Շնորհակալ եմ բոլոր գործընկերներին և հատկապես Եվրամիությանը, որոնք տարիներ շարունակ աջակցում են հատկապես այս ոլորտի զարգացմանը»,-նշել է նախարարը՝ համաժողովի մասնակիցներին մաղթելով հաջողություն և գործնական արդյունքներ: 
Նշենք, որ Հյուրընկալության և զբոսաշրջային կրթության ասոցիացիան՝ «Եվրոդիպը», ոլորտի ամենահեղինակավոր ցանցերից մեկն է աշխարհում։ Կառույցին անդամակցում են շուրջ 40 երկիր և 100-ից ավելի կրթական հաստատություններ, որտեղ սովորում են ավելի քան 150000 ուսանող: Հայաստանում «Եվրոդիպի» 23-րդ համաժողովն անցկացնելու որոշումը կայացվել է 2013 թվականի հոկտեմբերին, «Եվրոդիպի» տնօրենների խորհրդի նիստում: 
Համաժողովի մասնակցության համար Հայաստան են ժամանել «Եվրոդիպի», Համաշխարհային զբոսաշրջային կազմակերպության ներկայացուցիչներ, ոլորտի մասնագետներ` Ֆրանսիայից, Գերմանիայից, Սլովենիայից, Սլովակիայից, Ավստրիայից, Սենեգալից, Ռուսաստանից, Պակիստանից, Հորդանանից, Ղազախստանից, Լիտվայից, Մեծ Բրիտանիայից, Իրանից, Թուրքիայից, Իտալիայից, Խորվաթիայից, Պորտուգալիայից և Իսպանիայից։

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության և գիտության նախարարության կայք

  • 9-րդ դաս. Բնագիտություն առարկայի քննությունը ուս. նախագծի միջոցով անցկացնելու մասին

    Թեմայի հեղինակ՝ manush

    ՀՀ ԿԳՄՍ նախարարի մարտի 11-ի 2024 թվականի N 07-Լ հրամանով հաստատվել է Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի հանրակրթական ուսումնական հաստատությունների 2023-2024 ուսումնական տարվա 9–րդ դասարանի «Բնագիտություն» («ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն»՝ սովորողի…

  • Նախագծային ուսուցում. Հայեցակարգ և ուսուցիչների վերապատրաստման մոդուլ

    Թեմայի հեղինակ՝ manush

    Հարգելի գործընկերներ, ՀՀ ԿԳՄՍ նախարարի մարտի 11-ի 2024 թվականի N 08-Լ հրամանով հաստատվել է «Նախագծային ուսուցման հայեցակարգը և ուսուցիչների վերապատրաստման մոդուլը»: ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանը և հավելվածը նախարարության պաշտոնական կայքում…

  • Ուսուցման արդի մեթոդները 2

    Թեմայի հեղինակ՝ manush

    Հեղինակ՝ Ani Hovhannisyan (https://forum.armedu.am/member/9839-ani-hovhannisyan) Այս թեման Անի Հովհաննիսյանի «Ուսուցման արդի մեթոդները որպես սովորողի ուսումնառության մոտիվացիա (https://forum.armedu.am/forum/%D5%AF%D6%80%D5%A9%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%B8%D5%AC%D5%B8%D6%80%D5%BF/%D5%B4%D5%A1%D5%BD%D5%B6%D5%A1%D5%A3%D5%A5%D5%BF

  • Ուսուցման արդի մեթոդները

    Թեմայի հեղինակ՝ Ani Hovhannisyan

    Ուսուցման արդի մեթոդները որպես սովորողի ուսումնառության մոտիվացիա Ինչպես ասել է ամերիկացի հոգեբան Ֆրեդերիկ Սքիները «Աշխարհը բարելավելու համար հարկավոր է շրջվել դեպի դրական կրթական մեթոդներ: Այն պահից, եր բացահայտվեն առավել արդյունավետ…

  • Նախագծային ուսուցում

    Թեմայի հեղինակ՝ Մարիետա

    Նախագծային ուսուցումը դասավանդման մեթոդ է, որի միջոցով սովորողները ձեռք են բերում գիտելիքներ և հմտություններ՝ որոշակի ժամանակ հետազոտելով գործնական, համալիր և հրատապ բնույթի հարցեր, խնդիրներ և մարտահրավերներ: Նախագիծը առանձին սովորողների կամ…