ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Ուսուցչի օրը Լոռու մարզի Ուռուտի միջնակարգ դպրոցում

Հոկտեմբերի 17, 2016
Դպրոցական անցուդարձ

Հոկտեմբերի 5. Ուռուտի 125-ամյա պատմություն ունեցող դպրոցում ուրախ մթնոլորտ էր: Միջանցքներն ու դասասենյակները. զարդարված էին աշնան գույներով, խայտաբղետ ծաղիկներով: Հենց մուտքի դռան՝ ապա նաև ուսուցչանոցի լուսամուտներին գրված էր «Շնորհավոր տոնդ, ուսուցիչ»:

Լուսաշող միջանցքներում ուրախ ու զվարթ տրամադրությունն էր իշխում: Աշակերտները ժպիտով ու մի թաքուն ակնածանքով սիրելի ուսուցիչներին ուղեկցում էին ուսուցչանոց: Իսկ այնտեղ ամենամեծ անակնկալն էր սպասվում: Հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Բավական Այվազյանի օգնությամբ կազմակերպված գրական, երաժշտական ցերեկույթը մեծ տպավորություն թողեց: Եվ ուսուցիչները, և՛ աշակերտները այդ սրտառուչ, հուզիչ պահերը երբեք չեն մոռանա:

Ուսուցչանոցի հարակից միջանցքն ու ուսուցչանոցը նման էին պատկերասրահի: Աշակերտների ձեռքերով ու մտահաղացմամբ պատրաստված, ձևավորված բազմաթիվ ցուցապաստառներն ու պատի թերթերը երախտագիտության, շնորհակալության, շնորհավորանքի ջերմ մաղթանքներով, լուսանկարներով ողջունում էին Հայկական բանակի առաջնագծում ծառայող՝ ապրիլյան քառօրյային մասնակից զինվորների շրջանավարտների, ծնողների կողմից:

Ապա տասներորդցիների՝ և հատկապես Տաթևիկ Գաբրիելյանի, Մերի Մալխասյանի, Տաթևիկ Պապյանի ջերմ ու անմիջական խոսքը ասմունքի բացառիկ ընտրանին թողեց ամնոռաց տպավորություն:

Իսկ հետո... Հետոն ներկաներին տարավ ոչ վաղ անցյալ: Դպրոցի տնօրեն Ա. Օհանյանը, փոխտնօրեն Ա. Զաքարյանը շնորհակալություն հայտնեցին, պատմեցին, տեղեկացրին դպրոցի ձեռքբերումներին: Հիշեցին իրենց ուսուցիչներին:

Այո՛, այստեղ գնահատված են ուսուցիչները, սիրված աշակերտների և հանրության կողմից: Այս դպրոցի յուրաքանչյուր տարվա շրջանավարտների մեծ մասն ընդունվում են պետական բուհեր: Բայց և ուսմանը զուգընթաց՝ շարունակում են մնալ հարազատ գյուղում, օգնել ծնողներին, ստեղծել, արարել բարին, պահպանել հարազատ եզերքը:

ՀՀ Լոռու մարզի Ուռուտի միջնակարգ դպրոցի «Հայոց լեզվի և գրականության» ուսուցչուհի` Բավական Այվազյան

 

  • 9-րդ դաս. Բնագիտություն առարկայի քննությունը ուս. նախագծի միջոցով անցկացնելու մասին

    Թեմայի հեղինակ՝ manush

    ՀՀ ԿԳՄՍ նախարարի մարտի 11-ի 2024 թվականի N 07-Լ հրամանով հաստատվել է Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի հանրակրթական ուսումնական հաստատությունների 2023-2024 ուսումնական տարվա 9–րդ դասարանի «Բնագիտություն» («ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն»՝ սովորողի…

  • Նախագծային ուսուցում. Հայեցակարգ և ուսուցիչների վերապատրաստման մոդուլ

    Թեմայի հեղինակ՝ manush

    Հարգելի գործընկերներ, ՀՀ ԿԳՄՍ նախարարի մարտի 11-ի 2024 թվականի N 08-Լ հրամանով հաստատվել է «Նախագծային ուսուցման հայեցակարգը և ուսուցիչների վերապատրաստման մոդուլը»: ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանը և հավելվածը նախարարության պաշտոնական կայքում…

  • Ուսուցման արդի մեթոդները 2

    Թեմայի հեղինակ՝ manush

    Հեղինակ՝ Ani Hovhannisyan (https://forum.armedu.am/member/9839-ani-hovhannisyan) Այս թեման Անի Հովհաննիսյանի «Ուսուցման արդի մեթոդները որպես սովորողի ուսումնառության մոտիվացիա (https://forum.armedu.am/forum/%D5%AF%D6%80%D5%A9%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%B8%D5%AC%D5%B8%D6%80%D5%BF/%D5%B4%D5%A1%D5%BD%D5%B6%D5%A1%D5%A3%D5%A5%D5%BF

  • Ուսուցման արդի մեթոդները

    Թեմայի հեղինակ՝ Ani Hovhannisyan

    Ուսուցման արդի մեթոդները որպես սովորողի ուսումնառության մոտիվացիա Ինչպես ասել է ամերիկացի հոգեբան Ֆրեդերիկ Սքիները «Աշխարհը բարելավելու համար հարկավոր է շրջվել դեպի դրական կրթական մեթոդներ: Այն պահից, եր բացահայտվեն առավել արդյունավետ…

  • Նախագծային ուսուցում

    Թեմայի հեղինակ՝ Մարիետա

    Նախագծային ուսուցումը դասավանդման մեթոդ է, որի միջոցով սովորողները ձեռք են բերում գիտելիքներ և հմտություններ՝ որոշակի ժամանակ հետազոտելով գործնական, համալիր և հրատապ բնույթի հարցեր, խնդիրներ և մարտահրավերներ: Նախագիծը առանձին սովորողների կամ…