ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Կայացել է նախարարին կից հասարակական խորհրդի անդրանիկ նիստը

Հոկտեմբերի 17, 2016
Պաշտոնական

ՀՀ կրթության և գիտության նախարարին կից հասարակական խորհուրդը գումարել է իր անդրանիկ նիստը, որը վարել է խորհրդի նախագահ, ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը: Ողջունելով խորհրդի անդամներին` նախարարը բոլորին մաղթել է արդյունավետ և բեղուն աշխատանք: «Այստեղ իսկապես հավաքված են մարդիկ, ովքեր ոչ միայն պարզապես ոլորտի ներկայացուցիչներ են, այլ ուրույն ձեռագիր ունեցող մարդիկ: Ես հույս ունեմ, որ մեր համատեղ աշխատանքը օգտակար կլինի, քանի որ բոլորս համախոհներ ենք և պետք է բոլոր հարցերը միասին քննարկենք և փորձենք լուծումներ գտնել:

Իմ կարծիքով` կարևոր բացթողում էր, երբ ժամանակին` 1998 թվականին, կոլեգիա հասկացությունը ձևափոխվեց, քանի որ այն բավականին մեծ հեղինակություն էր վայելում ոլորտում: Հիմա պետք է հասարակական խորհրդի վարկանիշը բարձրացնել պատշաճ մակարդակի, որպեսզի այն դառնա ոլորտում իր խոսքն ասող կարևոր մարմին»,-իր ներածական խոսքում մասնավորապես նշել է Լևոն Մկրտչյանը` առաջարկելով հետագա նիստերի ընթացքում օրակարգը համատեղ որոշել և ներկայացնել համապատասխան առաջարկություններ: 
Այնուհետև խորհուրդը հաստատել է նիստի օրակարգը և անցել հիմնական հարցին` ՀՀ կրթության զարգացման 2016-2025 թթ. պետական ծրագրի նախագծի քննարկմանը, որը ներկայացրել է ՀՀ ԿԳՆ զարգացման ծրագրերի և մոնիթորինգի վարչության պետ Ռ. Ստեփանյանը: Նա նշել է, որ Կրթության զարգացման պետական ծրագիրը միակ ոլորտային ծրագիրն է, որն արժանանում է ԱԺ հավանությանը և ստանում օրենքի ուժ: Նրա խոսքով` մինչև այժմ ծրագիրը 5-ամյա է եղել, իսկ այս անգամ որոշում է կայացվել այն մշակել առաջիկա 10-ամյակի համար` հաշվի առնելով այն հանգամանքը, որ միջնաժամկետ պլանավորումը 3 տարով է, ինչպես նաև ՄԱԿ-ի օրակարգով միջազգային ծրագրերը մշակվում են մինչև 2030 թվականը: Բանախոսը ներկայացրել է ծրագրի հիմնական տեսլականը, այն է` կրթությունը մարդու հիմնարար իրավունք է և հանրային արժեք: Ծրագրում ամրագրվել է, որ կրթության զարգացման գլխավոր նպատակն է` կրթական այնպիսի համակարգի ձևավորումը, որը յուրաքանչյուր քաղաքացու կյանքի բոլոր փուլերում հնարավորություն է տալիս ստանալ իր պահանջմունքներին, մտավոր կարողություններին ու ձգտումներին համապատասխան որակյալ կրթություն, բավարարում է տնտեսության ու հասարակության պահանջները, լիարժեք ծառայում ազգային շահերին: Որպես հիմնական ռազմավարություն մատնանշվել են` կրթության բազմազանեցումը, սոցիալական երկխոսությունը և գործընկերային համագործակցությունը: Բանախոսը ներկայացրել է նաև ծրագրի պետական քաղաքականության սկզբունքները` ներառականություն, տարածքային համաչափ զարգացում, ազգային և համամարդկային արժեքների համադրում, թափանցիկություն և հաշվետվողականություն: Ռոբերտ Ստեփանյանը մասնակիցներին է ներկայացրել նաև ծրագրի հիմնական թիրախները` 1. Մինչև 2025 թվականը ապահովել բոլոր երեխաների համար մատչելի, հավասար և որակյալ միջնակարգ, ներառյալ՝ նախնական մասնագիտական կրթություն՝ արդյունավետ վերջնարդյունքով: 2. Կրթության բոլոր մակարդակներում ամրապնդել դաստիարակության բաղադրիչը: 3. Մինչև 2025 թվականը ապահովել 3-6 տարեկան բոլոր երեխաների համար հասանելի և որակյալ նախադպրոցական կրթության մատչելիություն և ապահովել 5 տարեկանների առավել ընդգրկվածություն: 4. Մինչև 2025 թվականը զգալիորեն ավելացնել մասնագիտական անհրաժեշտ պատրաստվածություն ունեցող երիտասարդների և մեծահասակների թիվը՝ վերջիններիս համար արժանապատիվ աշխատանք գտնելու, գործազրկությունը նվազեցնելու և գործարարությունը խթանելու նպատակով: 5. Մինչև 2025 թվականը ապահովել բոլոր խոցելի խմբերի՝ այդ թվում կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց հավասար մասնակցության հնարավորությունը կրթության բոլոր մակարդակներում:
Զեկուցումից հետո խորհրդի անդամները մի շարք հարցեր են ուղղել հիմնական բանախոսին, որոնք, մասնավորապես, վերաբերել են ծրագիրն առավել կիրառական դարձնելու և միջոցառումների կոնկրետ ժամանակացույց ձևավորելու, միջանկյալ հաշվետվություններ ներկայացնելու անհրաժեշտության և այլ հարցերի:
Նիստի ավարտին խորհուրդն ընդունել է որոշում, համաձայն որի` հավանության է արժանացել ՀՀ կրթության զարգացման 2016-2025 թթ. պետական ծրագրի նախագիծը: Պայմանավորվածություն է ձեռքբերվել 10-օրյա ժամկետում նախարարություն ներկայացնել ծրագրային առաջարկներ, որոնք օրենքի հաստատումից հետո կներառվեն համապատասխան հավելվածում:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության և գիտության նախարարության կայք

  • 9-րդ դաս. Բնագիտություն առարկայի քննությունը ուս. նախագծի միջոցով անցկացնելու մասին

    Թեմայի հեղինակ՝ manush

    ՀՀ ԿԳՄՍ նախարարի մարտի 11-ի 2024 թվականի N 07-Լ հրամանով հաստատվել է Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի հանրակրթական ուսումնական հաստատությունների 2023-2024 ուսումնական տարվա 9–րդ դասարանի «Բնագիտություն» («ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն»՝ սովորողի…

  • Նախագծային ուսուցում. Հայեցակարգ և ուսուցիչների վերապատրաստման մոդուլ

    Թեմայի հեղինակ՝ manush

    Հարգելի գործընկերներ, ՀՀ ԿԳՄՍ նախարարի մարտի 11-ի 2024 թվականի N 08-Լ հրամանով հաստատվել է «Նախագծային ուսուցման հայեցակարգը և ուսուցիչների վերապատրաստման մոդուլը»: ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանը և հավելվածը նախարարության պաշտոնական կայքում…

  • Ուսուցման արդի մեթոդները 2

    Թեմայի հեղինակ՝ manush

    Հեղինակ՝ Ani Hovhannisyan (https://forum.armedu.am/member/9839-ani-hovhannisyan) Այս թեման Անի Հովհաննիսյանի «Ուսուցման արդի մեթոդները որպես սովորողի ուսումնառության մոտիվացիա (https://forum.armedu.am/forum/%D5%AF%D6%80%D5%A9%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%B8%D5%AC%D5%B8%D6%80%D5%BF/%D5%B4%D5%A1%D5%BD%D5%B6%D5%A1%D5%A3%D5%A5%D5%BF

  • Ուսուցման արդի մեթոդները

    Թեմայի հեղինակ՝ Ani Hovhannisyan

    Ուսուցման արդի մեթոդները որպես սովորողի ուսումնառության մոտիվացիա Ինչպես ասել է ամերիկացի հոգեբան Ֆրեդերիկ Սքիները «Աշխարհը բարելավելու համար հարկավոր է շրջվել դեպի դրական կրթական մեթոդներ: Այն պահից, եր բացահայտվեն առավել արդյունավետ…

  • Նախագծային ուսուցում

    Թեմայի հեղինակ՝ Մարիետա

    Նախագծային ուսուցումը դասավանդման մեթոդ է, որի միջոցով սովորողները ձեռք են բերում գիտելիքներ և հմտություններ՝ որոշակի ժամանակ հետազոտելով գործնական, համալիր և հրատապ բնույթի հարցեր, խնդիրներ և մարտահրավերներ: Նախագիծը առանձին սովորողների կամ…