ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԱՎԱՐՏԱԿԱՆ
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ
ՏԵՂԵԿԱՏՈՒ

Այց Խոր Վիրապ՝ օրվա դասն անցկացնելու նպատակով

Հոկտեմբերի 18, 2016
Դպրոցական անցուդարձ

Հոկտեմբերի 15-ին Մասիս քաղաքի N3 հիմնական դպրոցի 8ա դասարանի աշակերտները՝ ուսուցիչ Վ. Խաչատրյանի գլխավորությամբ այցելեցին Խոր Վիրապ՝ օրվա դասն անցկացնելու նպատակով՝ «Հայոց եկեղեցու պատմություն» առարկայից:Դասի թեման՝ Գրիգոր Լուսավորիչը՝ որպես առաջին հայրապետ: Ուսուցիչը ներկայացրեց Գրիգոր Լուսավորչի 13-ամյա բանտարկությանը,տառապանքներին և հրաշագործությանը,թե ինչպես է նա իր հոգևոր աղոթքներով կենդանի մնացել: Աշակերտները համակ լռությամբ և ուշադրությամբ լսում էին ուսուցչին,որից հետո իրենց ցանկությամբ իջան այդ սուրբ վայրը: Դասը հագեցած էր պատմական տեղեկություններով և իրադարձություններով:

Ազգային վարկանշավորման համակարգ