ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Պարգևներ լավագույններին

Հոկտեմբերի 18, 2016
Պաշտոնական

Կրթության ոլորտում ունեցած բազմամյա վաստակի և «Ուսուցչի օրվա» կապակցությամբ նախնական մասնագիտական /արհեստագործական/ և միջին մասնագիտական կրթական հաստատությունների մի խումբ աշխատակիցներ այսօր պարգևատրվել են ՀՀ կրթության և գիտության նախարարության պատվոգրով և շնորհակալագրով: Մասնակիցներին շնորհավորել և պարգևները հանձնել է ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Մանուկ Մկրտչյանը: «Շնորհակալություն եմ հայտնում բոլորիդ` ձեր ամենօրյա անտրտում աշխատանքի համար:

Դուք վստահաբար հաղթահարում եք տեղերում ի հայտ եկած բոլոր խնդիրները և լավ արդյունքներ արձանագրում: Այս պարգևները ձեր աշխատանքի գնահատականն են, և ես հույս ունեմ, որ այն ձեզ ավելի կոգևորի և նոր լիցքեր կհաղորդի»,-նշել է Մանուկ Մկրտչյանը:
ՀՀ կրթության և գիտության նախարարության պատվոգրով պարգևատրվել են`
1)Յուրի Սուրենի Մինասյան - Երևանի Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջի դասախոս,
2)Սուդարիկ Բագրատի Պետրոսյան - Երևանի տարածաշրջանային թիվ 1 պետական քոլեջի արտադրական ուսուցման վարպետ,
3)Արամ Տիգրանի Կուչատրյան - Երևանի զարդակիրառական արվեստի արհեստագործական պետական ուսումնարանի արտադրական ուսուցման վարպետ, 
4)Լավինա Գուրգենի Հովակիմյան - Տավուշի տարածաշրջանային պետական քոլեջի դասախոս,
5)Էլեոնորա Հակոբի Բաղդասարյան - Երևանի պետական հումանիտար քոլեջի դասախոս,
6)Ռուդիկ Հովհաննեսի Դարբինյան - Լոռու տարածաշրջանային պետական քոլեջի ուսումնական աշխատանքների գծով տնօրենի տեղակալ, դասախոս,
7)Հասմիկ Էդուարդի Պողոսյան - Սպիտակի պետական քոլեջի դասախոս,
8)Վալյա Սիրեկանի Թովմասյան - Կոտայքի տարածաշրջանային պետական քոլեջի ուսումնական աշխատանքների գծով տնօրենի տեղակալ,
9)Լենորա Գեորգիի Մխիթարյան- Երևանի «Էրեբունի» հայ-ամերիկյան պետական բժշկական քոլեջի դասախոս,
10)Անահիտ Պանդուխտի Մազմանյան - Երևանի էստրադային և ջազային արվեստի պետական քոլեջի դասախոս,
11)Գեղեցիկ Ռաֆիկի Համբոյան - Վանաձորի Կ. Ղարաքեշիշյանի անվան թիվ 1 արհեստագործական պետական ուսումնարանի դասախոս,
12)Աշոտ Վարդգեսի Կարապետյան - Արագածոտնի տարածաշրջանային պետական քոլեջի դասախոս,
13)Աշխեն Դրաստամատի Պողոսյան - Վայոց ձորի տարածաշրջանային պետական քոլեջի դասախոս,
14)Արթուր Ժորայի Մարտիրոսյան- Երևանի պետական հենակետային բժշկական քոլեջի դասախոս, 
15)Գոհար Հարությունի Վարդանյան - Գյումրու Կարա-Մուրզայի անվան պետական երաժշտական քոլեջի դասախոս,
16)Ռուզաննա Արամայիսի Ղազարյան - Մարալիկի արհեստագործական պետական ուսումնարանի դասախոս,
17)Արտյոմ Ռոբերտի Մարտիրոսյան - Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարանի վարպետ, դասախոս:

ՀՀ կրթության և գիտության նախարարության շնորհակալագրով պարգևատրվել են`
1)Մանվել Արամայիսի Բզնունի - Գեղարքունիքի տարածաշրջանային պետական քոլեջի արտադրական ուսուցման վարպետ, 
2)Կարինե Ալեքսանի Քոչոյան - Ամասիայի արհեստագործական պետական ուսումնարանի դասախոս,
3)Մարինե Ալբերտի Դեմիրճյան - Երևանի թեթև արդյունաբերության պետական քոլեջի դասախոս,
4)Աննա Սուրենի Ամարյան - Գորիսի պետական քոլեջի դասախոս,
5)Լիանա Շավարշի Սիմոնյան - Սևանի արհեստագործական պետական ուսումնարանի դասախոս,
6)Գայանե Ժորայի Բարբարյան - Հրազդանի արհեստագործական պետական ուսումնարանի արտադրական ուսուցման վարպետ:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության և գիտության նախարարության կայք

  • 9-րդ դաս. Բնագիտություն առարկայի քննությունը ուս. նախագծի միջոցով անցկացնելու մասին

    Թեմայի հեղինակ՝ manush

    ՀՀ ԿԳՄՍ նախարարի մարտի 11-ի 2024 թվականի N 07-Լ հրամանով հաստատվել է Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի հանրակրթական ուսումնական հաստատությունների 2023-2024 ուսումնական տարվա 9–րդ դասարանի «Բնագիտություն» («ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն»՝ սովորողի…

  • Նախագծային ուսուցում. Հայեցակարգ և ուսուցիչների վերապատրաստման մոդուլ

    Թեմայի հեղինակ՝ manush

    Հարգելի գործընկերներ, ՀՀ ԿԳՄՍ նախարարի մարտի 11-ի 2024 թվականի N 08-Լ հրամանով հաստատվել է «Նախագծային ուսուցման հայեցակարգը և ուսուցիչների վերապատրաստման մոդուլը»: ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանը և հավելվածը նախարարության պաշտոնական կայքում…

  • Ուսուցման արդի մեթոդները 2

    Թեմայի հեղինակ՝ manush

    Հեղինակ՝ Ani Hovhannisyan (https://forum.armedu.am/member/9839-ani-hovhannisyan) Այս թեման Անի Հովհաննիսյանի «Ուսուցման արդի մեթոդները որպես սովորողի ուսումնառության մոտիվացիա (https://forum.armedu.am/forum/%D5%AF%D6%80%D5%A9%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%B8%D5%AC%D5%B8%D6%80%D5%BF/%D5%B4%D5%A1%D5%BD%D5%B6%D5%A1%D5%A3%D5%A5%D5%BF

  • Ուսուցման արդի մեթոդները

    Թեմայի հեղինակ՝ Ani Hovhannisyan

    Ուսուցման արդի մեթոդները որպես սովորողի ուսումնառության մոտիվացիա Ինչպես ասել է ամերիկացի հոգեբան Ֆրեդերիկ Սքիները «Աշխարհը բարելավելու համար հարկավոր է շրջվել դեպի դրական կրթական մեթոդներ: Այն պահից, եր բացահայտվեն առավել արդյունավետ…

  • Նախագծային ուսուցում

    Թեմայի հեղինակ՝ Մարիետա

    Նախագծային ուսուցումը դասավանդման մեթոդ է, որի միջոցով սովորողները ձեռք են բերում գիտելիքներ և հմտություններ՝ որոշակի ժամանակ հետազոտելով գործնական, համալիր և հրատապ բնույթի հարցեր, խնդիրներ և մարտահրավերներ: Նախագիծը առանձին սովորողների կամ…