ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

«Եզդի համայնքի կրթական բոլոր հարցերն անպայման լուծումներ են ստանալու». Լ. Մկրտչյան

Հոկտեմբերի 19, 2016
Պաշտոնական

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն ընդունել է Հայաստանում եզդի համայնքի ներկայացուցիչներին` Եզդիների ազգային միության նախագահ Ազիզ Թամոյանի գլխավորությամբ: Նախարարը նշել է, որ վաղուց էր հասունացել նման հանդիպում կազմակերպելու գաղափարը, որպեսզի հնարավորություն լինի քննարկել եզդի համայնքի կրթական հիմնախնդիրները: «Ուզում եմ վստահեցնել, որ ի դեմս մեզ` ունեք աջակից և բարեկամ նախարարություն: Պետական քաղաքականություն է` հնարավորինս աջակցել ազգային փոքրամասնություններին և փոքր ժողովուրդներին:

Ինչպես արտերկրում են աջակցում մեր հայրենակիցներին, այնպես էլ մենք պետք է աջակցենք մեր բարեկամ եզդի ժողովրդին: Մեր երկու ժողովուրդներն էլ` որպես փոքր ազգեր, կանգնած են բազմաթիվ մարտահրավերների առջև, հետևաբար պետք է միասին լինենք` դրանց դիմակայելու և մեր երկու ժողովուրդների դարավոր բարեկամությունը պահպանելու համար: Եզդի համայնքի բոլոր հիմնախնդիրները համայնքի ներկայացուցիչը կարող է բարձրաձայնել նախարարին կից հասարակական խորհրդի նիստին` որպես այդ խորհրդի անդամ` այդպիսով դառնալով համայնքի խոսնակը»,-նշել է նախարարը և հավելել. «Առհասարակ, եթե համայնքում կա կոնկրետ կրթական հարց, ապա պետք է դրան անպայման լուծում տրվի»:

Եզդիների ազգային միության նախագահ Ազիզ Թամոյանն իր երախտիքի խոսքն է ուղղել ՀՀ կառավարությանը` նշելով, որ Հայաստանը միակ երկիրն է, որտեղ այդքան մեծ կրթական հնարավորություններ են ընձեռվել եզդի համայնքին: «Մասնավորապես, ՀՀ 50 դպրոցում ուսուցանվում է եզդիերեն լեզու և գրականություն, որը մեր պատմության, մեր ժողովրդի գոյատևման համար շատ կարևոր է: Միայն Հայաստանում է, որ մենք կարողացել ենք ստեղծել գիր-գրականություն, մայրենի այբբենարան, հաղորդաշար, թերթ և այլն: Հետևաբար մենք գնահատում ենք պետության ողջ օժանդակությունը և շատ շնորհակալ ենք դրա համար»,-նշել է Եզդիների ազգային միության նախագահը` բարձրացնելով եզդի ուսուցիչների վերապատրաստումների թվի ավելացման, ԵՊՀ-ում եզդիերեն դասավանդելու հնարավորության, դասագրքերի, դպրոցներում եզդիերենի դասընթացներն ավելի արդյունավետ դարձնելու խնդիրները:

Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռքբերվել պարբերաբար կազմակերպել նման հանդիպումներ:

«Եզդիերեն» և «Եզդի գրականության» զարգացման գործում ունեցած մեծ ավանդի համար Եզդիների ազգային միության նախագահ, «Եզդիերեն» և «Եզդի գրականություն» դասագրքերի համահեղինակ Ազիզ Ամարի Թամոյանը և ՀՀ վաստակավոր լրագրող, Հանրային ռադիոյի Եզդիերեն հաղորդման ղեկավար, «Եզդիերեն» և «Եզդի գրականություն» դասագրքերի համահեղինակ Հասան Մախմուդի Թամոյանը պարգևատրվել են ՀՀ կրթության և գիտության նախարարության բարձրագույն պարգևով` «Ոսկե հուշամեդալով»:

Մատաղ սերնդի կրթության և դաստիարակության գործում ունեցած ավանդի համար մանկավարժներ Օմար Հասանի Այիբյանը և Սանամ Խդրի Ավդալյանը պարգևատրվել են ՀՀ կրթության և գիտության նախարարության պատվոգրով, իսկ Ժենիկ Զորաբի Բրոյանը, Գյուլփերի Քյարամի Թամոյանը, Ռոստամ Քյամիլի Հասանյանը և Ազիզ Սայիդի Մուրադովը` ՀՀ կրթության և գիտության նախարարության շնորհակալագրով:

 

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության և գիտության նախարարության կայք

  • 9-րդ դաս. Բնագիտություն առարկայի քննությունը ուս. նախագծի միջոցով անցկացնելու մասին

    Թեմայի հեղինակ՝ manush

    ՀՀ ԿԳՄՍ նախարարի մարտի 11-ի 2024 թվականի N 07-Լ հրամանով հաստատվել է Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի հանրակրթական ուսումնական հաստատությունների 2023-2024 ուսումնական տարվա 9–րդ դասարանի «Բնագիտություն» («ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն»՝ սովորողի…

  • Նախագծային ուսուցում. Հայեցակարգ և ուսուցիչների վերապատրաստման մոդուլ

    Թեմայի հեղինակ՝ manush

    Հարգելի գործընկերներ, ՀՀ ԿԳՄՍ նախարարի մարտի 11-ի 2024 թվականի N 08-Լ հրամանով հաստատվել է «Նախագծային ուսուցման հայեցակարգը և ուսուցիչների վերապատրաստման մոդուլը»: ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանը և հավելվածը նախարարության պաշտոնական կայքում…

  • Ուսուցման արդի մեթոդները 2

    Թեմայի հեղինակ՝ manush

    Հեղինակ՝ Ani Hovhannisyan (https://forum.armedu.am/member/9839-ani-hovhannisyan) Այս թեման Անի Հովհաննիսյանի «Ուսուցման արդի մեթոդները որպես սովորողի ուսումնառության մոտիվացիա (https://forum.armedu.am/forum/%D5%AF%D6%80%D5%A9%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%B8%D5%AC%D5%B8%D6%80%D5%BF/%D5%B4%D5%A1%D5%BD%D5%B6%D5%A1%D5%A3%D5%A5%D5%BF

  • Ուսուցման արդի մեթոդները

    Թեմայի հեղինակ՝ Ani Hovhannisyan

    Ուսուցման արդի մեթոդները որպես սովորողի ուսումնառության մոտիվացիա Ինչպես ասել է ամերիկացի հոգեբան Ֆրեդերիկ Սքիները «Աշխարհը բարելավելու համար հարկավոր է շրջվել դեպի դրական կրթական մեթոդներ: Այն պահից, եր բացահայտվեն առավել արդյունավետ…

  • Նախագծային ուսուցում

    Թեմայի հեղինակ՝ Մարիետա

    Նախագծային ուսուցումը դասավանդման մեթոդ է, որի միջոցով սովորողները ձեռք են բերում գիտելիքներ և հմտություններ՝ որոշակի ժամանակ հետազոտելով գործնական, համալիր և հրատապ բնույթի հարցեր, խնդիրներ և մարտահրավերներ: Նախագիծը առանձին սովորողների կամ…