ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Տոնդ շնորհավոր, սիրելի՛ ուսուցիչ

Հոկտեմբերի 20, 2016
Դպրոցական անցուդարձ

Գեղարքունիքի մարզի Լճաշեն գյուղի Ա.Տեր-Գրիգորյանի անվան միջնակարգ դպրոցում գեղեցիկ ու հուզիչ միջոցառմամբ, ակնածանքով ու հարգանքով նշվեց Ուսուցչի օրը:

Հոկտեմբերի 5-ին աշխարհի ավելի քան 100 երկրներում տոնում են Ուսուցչի օրը: Սա մի օր է, երբ ևս մեկ անգամ գնահատվում է ուսուցիչների` հայրենանվեր և անձնուրաց աշխատանքը: Այո՛, ուսուցիչն է մարդուն կրթում ու դաստիարակում, գիտելիք տալիս, սովորեցնում աշխատել ու արարել, սիրել իր տունն ու հայրենիքը, իր ծնող ժողովրդին: Ուսուցիչը միշտ հարգված ու սիրված է եղել բոլոր դարերի բոլոր հասարակություններում, քանզի ուսուցիչն է մարդուց մարդ ձևավորման ամենամեծ պատասխանատուն: Այսօր դպրոցի ուսուցիչները նշում են իրենց մասնագիտական տոնը, շնորհավորում իրար բարեմաղթանքներ ցանկանում, բայց ինչ-որ տեղ նաև՝ տխրում: Օրվա խորհուրդն իրենց գեղեցիկ ու հուզիչ միջոցառմամբ ամբողջացրին դպրոցի սաները՝ դաստիարակչական աշխատանքների կազմակերպիչ Ծովինար Կարապետյանի ղեկավարությամբ: Լուսավոր սենյակումշնորհաշատ աշակերտներն իրենց երաժշտական կատարումներով ողջունեցին ներկաներին, այնուհետև անչափ հուզիչ շնորհակալական խոսքեր ուղղեցին սիրելի ուսուցիչներին, ովքեր դարձել են իրենց հարազատ ընկերն ու բարեկամը:

Շնորհավորանքի խոսքեր ասացին Լճաշեն համայնքի ղեկավար Կ. Մարգարյանը և դպրոցի տնօրեն Ա.Մուրադյանը:

Տնօրենի՝ մասնագիտացված կրթական աջակցությունների
գծով տեղակալ՝ Ն.Դավթյան

  • 9-րդ դաս. Բնագիտություն առարկայի քննությունը ուս. նախագծի միջոցով անցկացնելու մասին

    Թեմայի հեղինակ՝ manush

    ՀՀ ԿԳՄՍ նախարարի մարտի 11-ի 2024 թվականի N 07-Լ հրամանով հաստատվել է Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի հանրակրթական ուսումնական հաստատությունների 2023-2024 ուսումնական տարվա 9–րդ դասարանի «Բնագիտություն» («ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն»՝ սովորողի…

  • Նախագծային ուսուցում. Հայեցակարգ և ուսուցիչների վերապատրաստման մոդուլ

    Թեմայի հեղինակ՝ manush

    Հարգելի գործընկերներ, ՀՀ ԿԳՄՍ նախարարի մարտի 11-ի 2024 թվականի N 08-Լ հրամանով հաստատվել է «Նախագծային ուսուցման հայեցակարգը և ուսուցիչների վերապատրաստման մոդուլը»: ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանը և հավելվածը նախարարության պաշտոնական կայքում…

  • Ուսուցման արդի մեթոդները 2

    Թեմայի հեղինակ՝ manush

    Հեղինակ՝ Ani Hovhannisyan (https://forum.armedu.am/member/9839-ani-hovhannisyan) Այս թեման Անի Հովհաննիսյանի «Ուսուցման արդի մեթոդները որպես սովորողի ուսումնառության մոտիվացիա (https://forum.armedu.am/forum/%D5%AF%D6%80%D5%A9%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%B8%D5%AC%D5%B8%D6%80%D5%BF/%D5%B4%D5%A1%D5%BD%D5%B6%D5%A1%D5%A3%D5%A5%D5%BF

  • Ուսուցման արդի մեթոդները

    Թեմայի հեղինակ՝ Ani Hovhannisyan

    Ուսուցման արդի մեթոդները որպես սովորողի ուսումնառության մոտիվացիա Ինչպես ասել է ամերիկացի հոգեբան Ֆրեդերիկ Սքիները «Աշխարհը բարելավելու համար հարկավոր է շրջվել դեպի դրական կրթական մեթոդներ: Այն պահից, եր բացահայտվեն առավել արդյունավետ…

  • Նախագծային ուսուցում

    Թեմայի հեղինակ՝ Մարիետա

    Նախագծային ուսուցումը դասավանդման մեթոդ է, որի միջոցով սովորողները ձեռք են բերում գիտելիքներ և հմտություններ՝ որոշակի ժամանակ հետազոտելով գործնական, համալիր և հրատապ բնույթի հարցեր, խնդիրներ և մարտահրավերներ: Նախագիծը առանձին սովորողների կամ…