ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԱՎԱՐՏԱԿԱՆ
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ
ՏԵՂԵԿԱՏՈՒ

Ռուսական պոեզիային նվիրված ցերեկույթ Հրազդանի հ.7 միջնակարգ դպրոցում

Հոկտեմբերի 20, 2016
Դպրոցական անցուդարձ

Օրերս Հրազդանի հ.7 միջնակարգ ռուսական երգի «Երգը` բարեկամության կամուրջ է» հանրապետական 4-րդ փառատոնի շրջանակներում անցկացվեց ռուսական պոեզիային նվիրված ցերեկույթ, որին ներկա էին աշակերտներ, ուսուցիչներ, ծնողներ:

Աշակերտները և ուսուցչական կոլեկտիվը ամբողջությամբ ընկղմվել էր ռուսական պոեզիայի մեջ: Հնչեցին Ա.Պուշկինի, Ա. Բլոկի, Ս.Եսենինի, Ա.Ֆետի և այլոց հայտնի ստեղծագործություններ:

Աշակերտների հետ մեկտեղ ասմունքեցին նաև ուսուցիչներ` Գ.Դանիելյանը, Տ.Ավագյանը և Է.Մանասյանը, Ն. Ժամհարյանը: Հնչեցին նաև հայրենասիրական, պատերազմի և սիրո մասին ռուսական հայտնի երգեր՝ հանդիսատեսին պարգևելով անմոռանալի պահեր: Միջոցառման ավարտին աշակերտները ուսուցիչներին վարդեր նվիրեցին՝ որպես պոեզիայի խորհրդանիշ:

Ներկաների գնահատմամբ միջոցառումը ծառայեց իր նպատակին՝ ամրապնդելով ռուսաց լեզվի և ռուս գրականության նկատմամբ սերն ու հարգանքը սովորողների շրջանում:

Նոնա Ժամհարյան
Ռուսաց լեզվի ուսուցչուհի

Ազգային վարկանշավորման համակարգ