ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Ուխտագնացություն Օշական

Հոկտեմբերի 20, 2016
Դպրոցական անցուդարձ

Հրազդանի հ.7 միջնակարգ դպրոցում ավանդույթ է դարձել առաջին դասարանում գրաճանաչության այբբենական շրջանն սկսելուց առաջ ուխտագնացություն կազմակերպել Սուրբ Մեսրոպ Մաշտոցի գերեզմանին։ Հոկտեմբերի 15-ին, հավատարիմ մնալով դպրոցում ձևավորված ավանդույթին, առաջին դասարանի դասվար Ս․ Կարապետյանը նման ուխտով իր փոքրիկ սաների հետ այցելեց Օշական՝ «Ա» տառի ուսուցանման նախօրյակին սրբազան երդում տալու և ծաղիկ խոնարհելու Մեծ ուսուցչապետի շիրիմին։ Փոքրիկ Մաշտոցականները մեծ ոգևորությամբ և հուզառատ երդում տվեցին՝ լինել արժանի հետնորդն իրենց նախնիների, ամուր պահել հայոց գիրն ու լեզուն, ամենայն սրբությամբ անաղարտ պահել մայրենին, միշտ բարձր պահել Մաշտոց անունն ու հայոց լեզուն։ Սաները համոզվեցին, որ Մեսրոպ Մաշտոցի սխրանքի շնորհիվ իրենք կդառնան գրաճանաչ և տառաճանաչ, որ հայոց տառերն իրենց կուղեկցեն կյանքի բոլոր ճամփաներում։

Առաջին դասարանցիները վերադարձի ճանապարհին իրենց ուսուցչուհու և ծնողների ուղեկցությամբ այցելեցին Աբովյանի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցի՝ ամփոփելով օրվա խորհուրդը։

Հրազդանի N 7 միջնակարգ դպրոցի 
դասվար՝ Ս․ Կարապետյան

  • 9-րդ դաս. Բնագիտություն առարկայի քննությունը ուս. նախագծի միջոցով անցկացնելու մասին

    Թեմայի հեղինակ՝ manush

    ՀՀ ԿԳՄՍ նախարարի մարտի 11-ի 2024 թվականի N 07-Լ հրամանով հաստատվել է Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի հանրակրթական ուսումնական հաստատությունների 2023-2024 ուսումնական տարվա 9–րդ դասարանի «Բնագիտություն» («ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն»՝ սովորողի…

  • Նախագծային ուսուցում. Հայեցակարգ և ուսուցիչների վերապատրաստման մոդուլ

    Թեմայի հեղինակ՝ manush

    Հարգելի գործընկերներ, ՀՀ ԿԳՄՍ նախարարի մարտի 11-ի 2024 թվականի N 08-Լ հրամանով հաստատվել է «Նախագծային ուսուցման հայեցակարգը և ուսուցիչների վերապատրաստման մոդուլը»: ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանը և հավելվածը նախարարության պաշտոնական կայքում…

  • Ուսուցման արդի մեթոդները 2

    Թեմայի հեղինակ՝ manush

    Հեղինակ՝ Ani Hovhannisyan (https://forum.armedu.am/member/9839-ani-hovhannisyan) Այս թեման Անի Հովհաննիսյանի «Ուսուցման արդի մեթոդները որպես սովորողի ուսումնառության մոտիվացիա (https://forum.armedu.am/forum/%D5%AF%D6%80%D5%A9%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%B8%D5%AC%D5%B8%D6%80%D5%BF/%D5%B4%D5%A1%D5%BD%D5%B6%D5%A1%D5%A3%D5%A5%D5%BF

  • Ուսուցման արդի մեթոդները

    Թեմայի հեղինակ՝ Ani Hovhannisyan

    Ուսուցման արդի մեթոդները որպես սովորողի ուսումնառության մոտիվացիա Ինչպես ասել է ամերիկացի հոգեբան Ֆրեդերիկ Սքիները «Աշխարհը բարելավելու համար հարկավոր է շրջվել դեպի դրական կրթական մեթոդներ: Այն պահից, եր բացահայտվեն առավել արդյունավետ…

  • Նախագծային ուսուցում

    Թեմայի հեղինակ՝ Մարիետա

    Նախագծային ուսուցումը դասավանդման մեթոդ է, որի միջոցով սովորողները ձեռք են բերում գիտելիքներ և հմտություններ՝ որոշակի ժամանակ հետազոտելով գործնական, համալիր և հրատապ բնույթի հարցեր, խնդիրներ և մարտահրավերներ: Նախագիծը առանձին սովորողների կամ…