ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԱՎԱՐՏԱԿԱՆ
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ
ՏԵՂԵԿԱՏՈՒ

«Ա» տառի տոնահանդես Կապանի հ.1 հիմնական դպրոցում

Հոկտեմբերի 21, 2016
Դպրոցական անցուդարձ

Հոկտեմբերի 18-ին և 19-ին Կապանի համար 1 հիմնական դպրոցի 1ա և 1 բ դասարնների սաները՝ դասվարների նախաձեռնությամբ կազմակերպել էին «Ա» տառի ուսուցմանը նվիրված բաց դաս-տոնահանդես, որին ներկ էին դպրոցի տնօրենը, մանկավարժներ, ծնողներ: Օրը տոնական էր և անմոռանալի...

Դասարանների շքեղ զարդարանքների մեջ առանձնահատուկ էր «Ա» տառը՝ առյուծի, Արարչի, արևի, արքայի, աքաղաղի, արևածաղկի, արծվի և այլ կերպարներով: Երեխաների փոքրիկ շրթունքներից հնչեցին բանաստեղծություններ, երգեր: Գեղեցիկ տողերով ձոներգեցին «Ա» տառին:

Ամպիկի և արևի հեքիաթով հաստատեցին համերաշխություն ու հանդուրժողականություն միմյանց հանդեպ...

Հագեցած օրվա ավարտին երեխաները վայելեցին «Ա» տառի տարեդարձին նվիրված տոնական քաղցրավենիքը՝ շուրջպար բռնելով Արարատ լեռան շուրջ...

Ազգային վարկանշավորման համակարգ