ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԱՎԱՐՏԱԿԱՆ
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ
ՏԵՂԵԿԱՏՈՒ

Աբովյանի թիվ 6 ավագ դպրոցի հաղթարշավը

Հոկտեմբերի 24, 2016
Դպրոցական անցուդարձ

Ռազմամարզական խաղերում առաջատար դիրքեր զբաղեցնելը մեր տղաների համար դարձել է պատվի խնդիր:

Տարածքային փուլում առաջինը, մարզային փուլում դարձյալ առաջինը լինելու հանգամանքը փաստում է հայ ուժի, ամենահաղթ բազկի մասին: Դպրոցի թիմը պարգևատրվեց գավաթով և պատվոգրերով նախազորակոչային և զորակոչային տարիքի ռազմամարզական խաղերի մարզային փուլում առաջին տեղը գրավելու համար:

Նռնակի նետում, ձգումներ, վազք... Բոլոր մարզաձևերում փայլեցին իրենց հմտություններով մեր սաները`Բորիսը,Արմոն Էդիկը, Գևորգը, Վահեն ու Գոռը,Նարեկն ու Գարիկը, Վազգենն ու Էդգարը,Խաչիկն ու Հրաչը:

Շնորհավորում ենք մեր դպրոցին, շնորհավորում ենք մեր սիրելի տղաներին և ընկեր Կարապետյանին: Առջևում հանրապետական մրցունմերն են: Այս հաղթանակը հաջորդ փուլի ուղեգիրն է: Դե ինչ հաղթական ընթացք:


Դաստիարակչական աշխատանքների կազմակերպիչ` Ռ.Աֆյան

Ազգային վարկանշավորման համակարգ