ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԱՎԱՐՏԱԿԱՆ
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ
ՏԵՂԵԿԱՏՈՒ

«Ա» տառի շնորհանդեսը՝ Ստեփանավանի հ.1 հիմնական դպրոցում

Հոկտեմբերի 24, 2016
Դպրոցական անցուդարձ

Դպրոցի միջոցառումների շարքում վաղուց իր պատվավոր տեղն է գրավել «Ա» տառի շնորհանդեսը: Այս տարի դպրոցի երկու առաջին դասարանները առանձնահատուկ հնչեղությամբ և առանձնահատուկ մոտեցումով էին պատրաստել իրենց միջոցառումները: Դասվարներ Հարությունյանը և Զաքարյանը կարճ ընթացքում բավականին աշխատանք էին կատարել: Այդ էր ապացուցում երեխաների մշակված, սահուն խոսքը, երգերի գեղեցիկ կատարումները: Երեխաների հնչեցրած խոսքում ոչ միայն «Ա» տառը ներկայացվեց որպես այբուբենի առաջատար, այլև արծարծվեցին հայրենիք, դպրոց, ուսուցիչ, խաղաղություն գաղափարները: Միջոցառումներին առանձին գրավչություն հաղորդեցին բեմի թեմային համապատասխանող կահավորումը, մանկական ուրախ պարն ու երդման կարևոր արարողությունը: Երեխաները մեծ պատասխանատվությամբ արտասանեցին և կարևորեցին մայրենին անաղարտ պահելու, նրանով միայն արդարության խոսքեր հնչեցնելու, սերնդեսերունդ փոխանցելու գաղափարները:

Ազգային վարկանշավորման համակարգ