ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԱՎԱՐՏԱԿԱՆ
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ
ՏԵՂԵԿԱՏՈՒ

Մայրաքաղաք Անի

Հոկտեմբերի 25, 2016
Դպրոցական անցուդարձ

Հոկտեմբերի 23-ին Մասիս քաղաքի N3 հիմնական դպրոցի 9-րդ դասարանի աշակերտները դասը անցկացրեցին Անի մայրաքաղաքի ավերակների դիտումով: Թվով 32 աշակերտները երկակի տպավորություն ստացան տեսնելով Անի մայրաքաղաքի ավերակները: Դասը սկսվեց տերունական աղոթքով, հետո սովորողները կատարեցին ՀՀ պետական հիմնը: Տրվեցին մանրամասն բացատրություններ Անիի հոգևոր և աշխարհիկ մայրաքաղաք լինելու մասին: Պատմության ուսուցիչ Վարուժան Խաչատրյանը դասը վարեց ճիշտ և հայրենասիրական ոգով: Թուրքիայի կողմից այդ ընթացքում սկսվեց ձայնագրված նամազ,որ խանգարվեր դասի ընթացքը, բայց ստանալով արժանի պատասխան լռեցվեց:Աշակերտները, ինչպես նաև, նրանց ուղեկցող ուսուցիչները մեծ տպավորություն ստացան դաս էքսկուրսիայից:

Ազգային վարկանշավորման համակարգ