ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԱՎԱՐՏԱԿԱՆ
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ
ՏԵՂԵԿԱՏՈՒ

Ա տառի դաս-միջոցառումը Վարդենիսի հ.4 հիմնական դպրոցում

Հոկտեմբերի 25, 2016
Դպրոցական անցուդարձ

«Ա» տառի ուսուցումը դպրոցներում արդեն ավանդական տոնի է վերածվել: Ե՛վ ուսուցիչները, և՛ աշակերտները պատրաստվում են այդ օրվան, զինվում համբերությամբ, լցվում գիտության լույսով, սպասում հույսով ու ակնկալիքներով: Չ՞է որ այդ օրը հիմք, Մեսրոպյան ոգով ու սրբությամբ օծտված հիմք է դրվելու. աշակերտները սկսելու են ճանաչել ու սերտել հայոց այբուբենը, մեզ դարեր հայ պահող, մեզ դարեր մեր հողին կապող, մեզ պահպանող ու պաշտպանող, քաջարի ու անպարտ 39 զինվոր-տառերի հանգրվան այբուբենը: 

Այսօր դպրոցում տեղի ունեցավ Ա տառի շնորհանդես. Դասվար Ն.Նիկոյանը երեխաներ ին ներկայացրեց զարմանահրաշ այբուբենի առաջին տառը....Դաս- միջոցառման նպատակն էր՝ ուսուցանել Ա տառը, ամրապնդել պատմություն, նախադասություն, բառ, վանկ, հնչյուն հասկացությունները:Հայոց այբուբենն ուսանող փոքրիկները ոչ միայն բառեր կազմեցին, այլև ներկայացրին փոքրիկ պատմություն արջի, աղվեսի և արջամուկի մասին ... «Ա» տառը կարծես մեկն էր այն փոքրիկներից ում տարեդարձն էր այսօր:Երեխաները Մաշտոցի նկարի առջև երդում տվեցին ջերմորեն սիրել հայկական գիրը:Դասի վերջում երեխաները ստացան «Այբբենարանի բանալին>> հայոց լեզի տետրեր ...

Շնորհանդեսն եզրափակվեց Այբբենարանի ուղերձ-մաղթանքով, որն ուղղեց դպրոցի տնօրեն Ա. Սահակյանը- «Բարի մուտք դեպի տառերի խորհրդավոր աշխարհ>>:

Գեղարքունիք, ք. Վարդենիսի թիվ 4 հիմնական դպրոց

Ազգային վարկանշավորման համակարգ