ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԱՎԱՐՏԱԿԱՆ
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ
ՏԵՂԵԿԱՏՈՒ

Հանդիպում մանկավարժական համալսարանի դասախոսական կազմի հետ

Հոկտեմբերի 26, 2016
Դպրոցական անցուդարձ

2016-2017 ուստարվա ներդպրոցական աշխատակարգը մշակելիս որպես առաջնահերթություն վեր բարձրացվեց աշակերտների մասնագիտական կողմնորոշման խնդիրը, որի շրջանակներում իրականացվեց այս հանդիպումը:

Դպրոցի առօրյան ավելի հետաքրքիր դարձավ, երբ դպրոցն իր հյուրընկալ դռները բացեց մանկավարժական համալսարանի պատմության, կենսաբանության, ռեժիսուրայի և հատուկ կրթության դասախոսական կազմի առաջ: Բովանդակալից հանդիպում էր մասնագիտական կողմնորոշման առումով, հանդիպումը հագեցած էր դերային խաղերով, ինքնատիպ մոտեցումներով և աշակերտներին գրավելու յուրովի հնարներով:

Ներկայացվեցին ներառական կրթության կարիք ունեցող երեխաների անձնային առանձնահատկությունները և նրանց հետ տարվող շտկողական աշխատանքների հոգեբանական առանձնահատկությունները: Աշակերտների ակտիվ մասնակցությամբ անցկացվեցին խաղեր, որոնք միտված էին նրանց կողմնորոշմանը, ուշադրության կենտրոնացվածության ախտորոշմանը:

Բովանդակալից օրվա ավարտ ապահովեց ռեժիսուրայի ֆակուլտետի անձնակազմը: Նրանք իրենց կենսափորձով, հմտություններով և գիտելիքներով փորձեցին նպաստել աշակերտների մասնագիտական կողմնորոշմանը: Հյուրերը պատասխանեցին աշակերտներին հուզող հարցերը:

Արմավիր հ.1 ավագ դպրոց

Ազգային վարկանշավորման համակարգ