ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Մեկնարկեց Լրագրողների 8-րդ համահայկական համաժողովը

Հոկտեմբերի 20, 2016
Սփյուռքի լրատու

Հոկտեմբերի 20-ին մեկնարկեց «Հայոց պետականությունը՝ միասնության առանցք» խորագրով Լրագրողների 8-րդ համահայկական համաժողովը, որը հոկտեմբերի 20-22-ը կանցկացվի Երևանում, իսկ 23-24-ը՝ Ստեփանակերտում:

Համաժողովը կազմակերպել է ՀՀ սփյուռքի նախարարությունը Լրագրողների համահայկական համաժողովները համակարգող խորհրդի և  Լրատվամիջոցների համահայկական ընկերակցության, Հայաստանի ժուռնալիստների միության հետ համատեղ:

Լրագրողների 8-րդ համահայկական համաժողովը նվիրված է Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի հանրապետությունների անկախության 25-ամյակին:

Համաժողովի բացման արարողությանը ներկա էին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը, ՀՀ Նախագահի մամուլի քարտուղար Վլադիմիր Հակոբյանը, Նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Ալեքսան Հարությունյանը, Հայաստանի հանրային ռադիոյի տնօրեն Արման Սաղաթելյանը և այլ պաշտոնատար անձինք:

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը  ներկայացրեց Նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Ալեքսան Հարությունյանը, որում մասնավորապես ասված էր. «Ջերմորեն ողջունում եմ Լրագրողների համահայկական 8-րդ համաժողովի մասնակիցներին, կազմակերպիչներին և հյուրերին: Ուրախ եմ, որ լրագրողները հերթական համաժողովը հրավիրել են հայրենիքում:

Խորհրդանշական է, որ ներկա համաժողովը նվիրված է  հայկական երկու հանրապետությունների անկախության 25 ամյակներին  և տեղի է ունենում մի ժամանակահատվածում, երբ Հայաստանում իրականացվում են հիմնարար և  համակարգային բարեփոխումներ: Այս համատեքստում յուրովի է իմաստավորվում նաև համաժողովի խորագիրը՝ «Հայոց պետականությունը՝ միասնության առանցք»:

Մեկնարկելով Երևանում՝ համաժողովն աշխատանքները շարունակելու է մեր արդար պայքարի ու նորագույն հաղթանակների միջնաբերդում` Արցախ աշխարհում:

Հայ մամուլնը սկսվեց «Ազդարարով», որ հայրենի հողի վրա չէր տպագրվում: Այս իրողությունն ինքնին արտացոլումն էր մի պատմական իրավիճակի, որ չէր կարող նախանձելի համարվել: Այնուհետև մեր լրատվության պատմությունը հարստացավ բազմահազար լրատվամիջոցներով և դարձավ հայ մշակույթի, այդ թվում՝ քաղաքական մշակույթի հայելին: Հայկական լրատվամիջոցները թե՛ Հայրենիքում, և՛ աշխարհի բոլոր ծագերում եկեղեցու և դպրոցի հետ միասին եղել և մնում են հայ ոգու ու ինքնության պահպանման հիմնասյուները»:

Ն.Ս.Օ.Տ.Տ. Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի օրհնության խոսքը փոխանցեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի արտաքին հարաբերությունների բաժնի տնօրեն Տեր Նաթան արք. Հովհաննիսյանը:

Բացման խոսքով հանդես եկավ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: Նա շնորհակալություն հայտնեց աշխարհի 31 երկրից համաժողովին մասնակցելու ժամանած 140 լրագրողներին: Նախարարը կարևորեց համաժողովի համար ընտրված թեման՝ «Հայոց պետականությունը՝ միասնության առանցք», որի շրջանակներում կհնչեն զեկույցներ ու կծավալվեն քննարկումներ: «Անցնող ապրիլյան պատերազմին մենք համահայկական լրատվադաշտի համերաշխ և միասնական աշխատանքի ականատեսը դարձանք: Այս համաժողովի նպատակը համահայկական տեղեկատվական դաշտի ընդլայնումն ու կատարելագործումը պետք է լինի, լրատվական ներուժի համախմբումը և արդյունավետ կիրառումը Հայաստանի զարգացման, ՀՀ միջազգային վարկանիշի բարձրացման, Սփյուռքում հայապահպանության, համահայակական հիմնախնդիրների լուծման  գործընթացում»,- ընդգծեց ՀՀ սփյուռքի նախարարը:

Առաջին նիստի թեման էր «Համահայկական տեղեկատվական միասնական ցանցի ձևավորման կառուցակարգերը և լրատվամիջոցների համագործակցության ուղիները ճգնաժամային պայմաններում»:

Նիստը վարեցին Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ Աստղիկ Գևորգյանը, «Հորիզոն» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Վահագն Գարագաշյանը (Կանադա), «Զարթոնք» օրաթերթի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը (Լիբանան), «Հայրենիք» շաբաթաթերթի խմբագիր Արարատ Ղուկասյանը (Իսպանիա):

Լիբանանի «Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանը հանդես եկավ «Ճգնաժամային տեղեկատվությունը և հայկական լրատվադաշտը» թեմայով:

«Նոյյան տապան» մեդիա հոլդինգի տնօրեն Տիգրան Հարությունյանն անդրադարձավ համահայկական տեղեկատվական ցանցի ձևավորման փուլերին և արդի պայմաններում զարգացման առանձնահատկություններին:

Չեխիայի «Օրեր» ամսագրի թղթակից Աննա Կարապետյանն ներկայացրեց տեղեկատվական անվտանգության մարտահրավերներն ու  հրատապ խնդիրները:

Լիբանանի Հայ երիտասարդաց ընկերակցության մամլո և տեղեկատվության պատասխանատու Ահարոն Շխրտմյանն անդրադարձավ հայ մամուլի համազգային հայեցակարգի մշակման անհրաժեշտությանը:

Առաջին նիստի վերջին զեկույցը «Արմենպրեսս» լրատվական գործակալության տնօրեն Արամ Անանյանինն էր: Նա ներկայացրեց  «Լրատվության ապագան: Ժամանակակից լրատվական միտումները` համահայկական տեղեկատվական միասնական ցանցի ձևավորման համատեքստում» թեման:

Համաժողովը ուղիղ հեռարձակվում է համացանցով, ինտերակտիվ է․ աշխարհի տարբեր երկրներից հայ լրագրողները մասնակցում են համաժողովի աշխատանքներին համացանցի միջոցով:

Մինչ համաժողովի բացումը տեղի ունեցավ արևմտահայ գրող, հրապարակախոս, հայ առաջին կին վիպասան Սրբուհի Տյուսաբի 175-ամյակին նվիրված «Սրբուհի Տյուսաբ» նամականիշի մարման հանդիսավոր արարողությունը:

Մարումն իրականացրին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Գագիկ Թադևոսյանը և «Հայփոստ Թրասթ Մենեջմենթ» ՓԲԸ-ի կառավարող տնօրեն Խուան Պաբլո Գեչիջյանը: Մարման պաշտոնական արարողությունը տեղի ունեցավ ՀՀ սփյուռքի նախարարության «Մեր մեծերը» ծրագրի շրջանակներում:

Նյութի աղբյուրը. ՀՀ սփյուռքի նախարարություն

  • 9-րդ դաս. Բնագիտություն առարկայի քննությունը ուս. նախագծի միջոցով անցկացնելու մասին

    Թեմայի հեղինակ՝ manush

    ՀՀ ԿԳՄՍ նախարարի մարտի 11-ի 2024 թվականի N 07-Լ հրամանով հաստատվել է Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի հանրակրթական ուսումնական հաստատությունների 2023-2024 ուսումնական տարվա 9–րդ դասարանի «Բնագիտություն» («ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն»՝ սովորողի…

  • Նախագծային ուսուցում. Հայեցակարգ և ուսուցիչների վերապատրաստման մոդուլ

    Թեմայի հեղինակ՝ manush

    Հարգելի գործընկերներ, ՀՀ ԿԳՄՍ նախարարի մարտի 11-ի 2024 թվականի N 08-Լ հրամանով հաստատվել է «Նախագծային ուսուցման հայեցակարգը և ուսուցիչների վերապատրաստման մոդուլը»: ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանը և հավելվածը նախարարության պաշտոնական կայքում…

  • Ուսուցման արդի մեթոդները 2

    Թեմայի հեղինակ՝ manush

    Հեղինակ՝ Ani Hovhannisyan (https://forum.armedu.am/member/9839-ani-hovhannisyan) Այս թեման Անի Հովհաննիսյանի «Ուսուցման արդի մեթոդները որպես սովորողի ուսումնառության մոտիվացիա (https://forum.armedu.am/forum/%D5%AF%D6%80%D5%A9%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%B8%D5%AC%D5%B8%D6%80%D5%BF/%D5%B4%D5%A1%D5%BD%D5%B6%D5%A1%D5%A3%D5%A5%D5%BF

  • Ուսուցման արդի մեթոդները

    Թեմայի հեղինակ՝ Ani Hovhannisyan

    Ուսուցման արդի մեթոդները որպես սովորողի ուսումնառության մոտիվացիա Ինչպես ասել է ամերիկացի հոգեբան Ֆրեդերիկ Սքիները «Աշխարհը բարելավելու համար հարկավոր է շրջվել դեպի դրական կրթական մեթոդներ: Այն պահից, եր բացահայտվեն առավել արդյունավետ…

  • Նախագծային ուսուցում

    Թեմայի հեղինակ՝ Մարիետա

    Նախագծային ուսուցումը դասավանդման մեթոդ է, որի միջոցով սովորողները ձեռք են բերում գիտելիքներ և հմտություններ՝ որոշակի ժամանակ հետազոտելով գործնական, համալիր և հրատապ բնույթի հարցեր, խնդիրներ և մարտահրավերներ: Նախագիծը առանձին սովորողների կամ…