ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Հեռավար դասընթաց Սուրենավանի աշակերտների համար

Հոկտեմբերի 27, 2016
Պաշտոնական

Գյուղական դպրոցների զարգացման ծրագրի շրջանակում այսօր ՀՀ կրթության և գիտության նախարարության թիվ 198 ավագ դպրոցում կազմակերպվել է «Ֆիզիկա» առարկայի հեռավար դասընթաց Սուրենավանի միջնակարգ դպրոցի 10-րդ դասարանի աշակերտների համար: Դասը վարել է թիվ 198 դպրոցի տնօրեն Արտաշես Թորոսյանը, իսկ Սուրենավանում աշակերտների աշխատանքը կազմակերպել` դպրոցի մաթեմատիկայի ուսուցչուհի Լիլիկ Մարտիրոսյանը: Հատկանշական է, որ դասի թվային տարբերակը կախված չէ համացանցի արագությունից, և աշակերտները հնարավորություն ունեն ներկայացված դասընթացը դիտել բազմաթիվ անգամ ինչպես դպրոցում, այնպես էլ տանը, համակարգչի և հեռախոսի միջոցով: Դասը կազմակերպվել է` օգտագործելով «Մայքրոսոֆթ Միքս» ծրագիրը և «Մայքրոսոֆթի Յամմեր» տարածքը:
Այսինքն, ըստ նոր մոտեցման` Սուրենավանի 10-րդ դասարանի աշակերտներն այսօր հնարավորություն են ունեցել ֆիզիկայի դասը սովորել Երևանի 198 ավագ դպրոցի 10-րդ դասարանում:
Ծրագիրն իրականացվել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի հանձնարարականի համաձայն` գյուղական դպրոցների զարգացման հայեցակարգի շրջանակում շաբաթական առնվազն մեկ դպրոցի հետ հեռահաղորդակցային կապ ապահովելու միջոցով: Նշենք, որ տվյալ հանձնարարականի շրջանակում առաջին հեռավար դասընթացը կազմակերպվել էր «Այբ» դպրոցում` միաժամանակյա կապ  հաստատելով ՀՀ Սյունիքի մարզի Լեռնաձոր գյուղի, Սևանի թիվ 1,  Իջևանի թիվ 5 դպրոցների հետ, իսկ երրորդ դասը կկազմակերպվի հոկտեմբերի 28-ին ԵՊՀ-ին առընթեր Արտաշես Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոցում` Վայոց ձորի մարզի Մալիշկայի թիվ 1, Հերհերի և Արենիի միջնակարգ դպրոցների համար: Դասընթացի կազմակերպման համար կօգտագործվի Հայաստանի կրթական ցանցի ընձեռած տեխնոլոգիական հնարավորությունները:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության և գիտության նախարարություն

  • Ուսուցման արդի մեթոդները 2

    Թեմայի հեղինակ՝ manush

    Հեղինակ՝ Ani Hovhannisyan (https://forum.armedu.am/member/9839-ani-hovhannisyan) Այս թեման Անի Հովհաննիսյանի «Ուսուցման արդի մեթոդները որպես սովորողի ուսումնառության մոտիվացիա (https://forum.armedu.am/forum/%D5%AF%D6%80%D5%A9%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%B8%D5%AC%D5%B8%D6%80%D5%BF/%D5%B4%D5%A1%D5%BD%D5%B6%D5%A1%D5%A3%D5%A5%D5%BF

  • Ուսուցման արդի մեթոդները

    Թեմայի հեղինակ՝ Ani Hovhannisyan

    Ուսուցման արդի մեթոդները որպես սովորողի ուսումնառության մոտիվացիա Ինչպես ասել է ամերիկացի հոգեբան Ֆրեդերիկ Սքիները «Աշխարհը բարելավելու համար հարկավոր է շրջվել դեպի դրական կրթական մեթոդներ: Այն պահից, եր բացահայտվեն առավել արդյունավետ…

  • Նախագծային ուսուցում

    Թեմայի հեղինակ՝ Մարիետա

    Նախագծային ուսուցումը դասավանդման մեթոդ է, որի միջոցով սովորողները ձեռք են բերում գիտելիքներ և հմտություններ՝ որոշակի ժամանակ հետազոտելով գործնական, համալիր և հրատապ բնույթի հարցեր, խնդիրներ և մարտահրավերներ: Նախագիծը առանձին սովորողների կամ…

  • Դասերի առցանց պլանավորում - Planboard

    Թեմայի հեղինակ՝ Մարի Գասպարյան

    Կրթական ֆորումի հարգելի մասնակիցներ Այս թեմայի շրջանակներում կազմակերպվում է քննարկում դասերի պլանավորման առցանց գործիքների վերաբերյալ․․․

  • Տարբեր երկրների կրթական համակարգերը

    Թեմայի հեղինակ՝ Մարիետա

    Ճապոնիայի դպրոցական կրթությունը Կրթության ոլորտում Ճապոնիայի կատարած ծախսերի տեսակարար կշիռը պետական բյուջեի ընդհանուր ծախսերում զգալիորեն զիջում է արևելյան որոշ երկրների նույն ցուցանիշին: Եթե Չինաստանում այն 16.7% է, իսկ Կորեայում՝ 18.2%,…