ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Տավուշի սահմանային համայնքներում ստեղծվեցին երեխաների շահերի պաշտպանության նոր խմբեր

Նոյեմբերի 1, 2016
Լուրեր կազմակերպություններից

Վորլդ Վիժն Հայաստան միջազգային բարեգործական կազմակերպության առանցքային նպատակներից է  երիտասարդների կարողությունների զարգացումը և դրանց գործնական կիրառությունը կենսագործունեության տարբեր ասպարեզներում: Դրան է միտված շահերի պաշտպանության ծրագրերի իրակացումը  երկրի 6 մարզերի համայքներում: Տավուշի մարզում արդեն մի քանի տարի է ինչ նման ծրագրերի շնորհիվ երիտասարդներն ու երեխաները ստանում են կարևորագույն հմտություններ՝ անձի կայացման և քաղաքացու վարքագծի ձևավորման  նպատակով: Բաղանիս,  Ոսկևան, Բերդավան ու Հաղթանակ  սահմանամերձ համայնքներում մեկնարկել է շահերի պաշտպանության նոր խմբերի ձևավորման գործընթաց, որի շրջանակում  կազմվել է երկուական համայնքներից միացյալ՝ թվով երկու խումբ:  Սկզբում հանդիպումներ կայացան համայնքների դպրոցներում և ներկայացվեց  նախորդ  խմբի ձեռքբերումներն եւ առանձին անդամների հաջողությունները: Նոր խմբերի ծանոթացման մեկնարկային հանդիպումները կայացան  Իջևանում  և Նոյեմբերյանում, որի ընթացքում երեխաները շատ ջերմ մթնոլորտում միմյանց հետ  ծանոթացան աշխուժացնող խաղերի ու թիմային վարժությունների միջոցով, կարողացան նախնական պատկերացում կազմել իրենց համայնքներում առկա խնդիրների, դրանց լուծման հնարավոր ռեսուրսներ ու կառույցների առկայության և խմբի կայացմանն ուղղված  հետագա քայլերի մասին:  Խմբի անդամներից 13 ամյա Նարինեն նշում է. «Ինձ շատ դուր եկան թիմային խաղերը, և այն, որ անմիջապես ստեղծվեց ջերմ մթնոլորտ:Ես շատ երկար կհիշեմ այս օրը, և անպայման կմասնակցեմ բոլոր հանդիպումներին:» Խումբը նաև առաջիկայում  կվերապատրաստվի մարդու իրավունքների, շահերի պաշտպանության, տվյալների հավաքագրման ու մշակման, գործողությունների պլանավորման ոլորտներում՝ գիտելիքներ ու հմտություններ ձեռք բերելու նպատակով, իսկ ծրագրի ընթացքում երեխաները դրանք  կկիրառեն համայնքային քաղաքացիական-հասարակական  ծրագրերի իրականացման ընթացքում:

Նորաստեղծ երիտասարդական խմբերը ներառում է ավելի քան 55 անդամ և համայնքային ու մարզային քաղաքացիական նախաձեռնությունների, քարոզարշավների ու այլ  միջոցառումների իրականացման ժամանակ կներգրավվեն  նաև որոշում կայացնողների ու հանրության շրջանակներին:

ՎՎՀ Իջևանի գրասենյակ

  • 9-րդ դաս․ Բնագիտություն առարկայի քննությունը ուս. նախագծի միջոցով անցկացնելու մասին

    Թեմայի հեղինակ՝ manush

    ՀՀ ԿԳՄՍ նախարարի մարտի 11-ի 2024 թվականի N 07-Լ հրամանով հաստատվել է Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի հանրակրթական ուսումնական հաստատությունների 2023-2024 ուսումնական տարվա 9–րդ դասարանի «Բնագիտություն» («ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն»՝ սովորողի…

  • Նախագծային ուսուցում․ Հայեցակարգ և ուսուցիչների վերապատրաստման մոդուլ

    Թեմայի հեղինակ՝ manush

    Հարգելի գործընկերներ, ՀՀ ԿԳՄՍ նախարարի մարտի 11-ի 2024 թվականի N 08-Լ հրամանով հաստատվել է «Նախագծային ուսուցման հայեցակարգը և ուսուցիչների վերապատրաստման մոդուլը»: ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանը և հավելվածը նախարարության պաշտոնական կայքում…

  • Ուսուցման արդի մեթոդները 2

    Թեմայի հեղինակ՝ manush

    Հեղինակ՝ Ani Hovhannisyan (https://forum.armedu.am/member/9839-ani-hovhannisyan) Այս թեման Անի Հովհաննիսյանի «Ուսուցման արդի մեթոդները որպես սովորողի ուսումնառության մոտիվացիա (https://forum.armedu.am/forum/%D5%AF%D6%80%D5%A9%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%B8%D5%AC%D5%B8%D6%80%D5%BF/%D5%B4%D5%A1%D5%BD%D5%B6%D5%A1%D5%A3%D5%A5%D5%BF

  • Ուսուցման արդի մեթոդները

    Թեմայի հեղինակ՝ Ani Hovhannisyan

    Ուսուցման արդի մեթոդները որպես սովորողի ուսումնառության մոտիվացիա Ինչպես ասել է ամերիկացի հոգեբան Ֆրեդերիկ Սքիները «Աշխարհը բարելավելու համար հարկավոր է շրջվել դեպի դրական կրթական մեթոդներ: Այն պահից, եր բացահայտվեն առավել արդյունավետ…

  • Նախագծային ուսուցում

    Թեմայի հեղինակ՝ Մարիետա

    Նախագծային ուսուցումը դասավանդման մեթոդ է, որի միջոցով սովորողները ձեռք են բերում գիտելիքներ և հմտություններ՝ որոշակի ժամանակ հետազոտելով գործնական, համալիր և հրատապ բնույթի հարցեր, խնդիրներ և մարտահրավերներ: Նախագիծը առանձին սովորողների կամ…