ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Առաջին հեռավար փորձնական դասը Լոռու մարզում

Նոյեմբերի 5, 2016
Դպրոցական անցուդարձ ՏՀՏ նորություններ

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի հանձնարարականով գյուղական դպրոցների զարգացման հայեցակարգի շրջանակում նախատեսվում է հեռահաղորդակցային կապ հաստատել և դասեր վարել առցանց ռեժիմով:

2016թ. հոկտեմբերի 28-ին Լոռու մարզում, ԿՏԱԿ-ի աջակցությամբ, կազմակերպվեց առաջին հեռավար փորձնական դասը Վանաձորի Րաֆֆու անվան հ․19 և Փամբակի հիմնական դպրոցների միջև:

Վանաձորի հ․19 դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Մարիամ Ոսկանյանն ինֆորմատիկայի ուսուցչուհի Անուշ Թորոսյանի հետ համատեղ Skype ծրագրի օգնությամբ վարեց Եղիշե Չարենցի «Ես իմ անուշ Հայաստանի» բանաստեղծության ուսուցման հեռավար դաս: Դասին ներկա էին Փամբակի հիմնական դպրոցի 8-րդ դասարանի չորս աշակերտները և Վանաձորի հ․19 հիմնական դպրոցի 8բ դասարանի աշակերտները: Նախապես կապ է հաստատվել Փամբակի դպրոցի հետ, նրանց ներկայացվել դասի պլանը: Պայմանավորվածության համաձայն` կայացել է դասարանների միջև հանդիպումն առցանց ռեժիմով: Վանաձորի հ․19 դպրոցի ուսուցիչների կողմից նախապես ստեղծված ներկայացումը (սահիկաշարը) ցուցադրվել է Փամբակի դպրոցի աշակերտներին: Դասը ուղեկցվել է հարցադրումներով: Նույն հարցին միաժամանակ պատասխանել են և' Փամբակի դպրոցի աշակերտները, և' Վանաձորի հ․19 դպրոցի աշակերտները, ինչի արդյունքում նախապես պատրաստված ներկայացումը (սահիկաշարը) համալրվել է 2 դպրոցների աշակերտների պատասխաններով: Նույն տնային առաջադրանքը հանձնարարվել է 2 դպրոցների աշակերտներին: Դասին ներկա էր նաև Լոռու մարզի կրթության վարչության ավագ մասնագետ Անահիտ Բարոյանը, ով մեծ գոհունակություն հայտնեց դասի ընթացքի և վարման կարգի մասին:

Վանաձորի Րաֆֆու անվան հ․19 հիմնական դպրոց

  • Ուսուցման արդի մեթոդները 2

    Թեմայի հեղինակ՝ manush

    Հեղինակ՝ Ani Hovhannisyan (https://forum.armedu.am/member/9839-ani-hovhannisyan) Այս թեման Անի Հովհաննիսյանի «Ուսուցման արդի մեթոդները որպես սովորողի ուսումնառության մոտիվացիա (https://forum.armedu.am/forum/%D5%AF%D6%80%D5%A9%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%B8%D5%AC%D5%B8%D6%80%D5%BF/%D5%B4%D5%A1%D5%BD%D5%B6%D5%A1%D5%A3%D5%A5%D5%BF

  • Ուսուցման արդի մեթոդները

    Թեմայի հեղինակ՝ Ani Hovhannisyan

    Ուսուցման արդի մեթոդները որպես սովորողի ուսումնառության մոտիվացիա Ինչպես ասել է ամերիկացի հոգեբան Ֆրեդերիկ Սքիները «Աշխարհը բարելավելու համար հարկավոր է շրջվել դեպի դրական կրթական մեթոդներ: Այն պահից, եր բացահայտվեն առավել արդյունավետ…

  • Նախագծային ուսուցում

    Թեմայի հեղինակ՝ Մարիետա

    Նախագծային ուսուցումը դասավանդման մեթոդ է, որի միջոցով սովորողները ձեռք են բերում գիտելիքներ և հմտություններ՝ որոշակի ժամանակ հետազոտելով գործնական, համալիր և հրատապ բնույթի հարցեր, խնդիրներ և մարտահրավերներ: Նախագիծը առանձին սովորողների կամ…

  • Դասերի առցանց պլանավորում - Planboard

    Թեմայի հեղինակ՝ Մարի Գասպարյան

    Կրթական ֆորումի հարգելի մասնակիցներ Այս թեմայի շրջանակներում կազմակերպվում է քննարկում դասերի պլանավորման առցանց գործիքների վերաբերյալ․․․

  • Տարբեր երկրների կրթական համակարգերը

    Թեմայի հեղինակ՝ Մարիետա

    Ճապոնիայի դպրոցական կրթությունը Կրթության ոլորտում Ճապոնիայի կատարած ծախսերի տեսակարար կշիռը պետական բյուջեի ընդհանուր ծախսերում զգալիորեն զիջում է արևելյան որոշ երկրների նույն ցուցանիշին: Եթե Չինաստանում այն 16.7% է, իսկ Կորեայում՝ 18.2%,…