ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Գիտական աստիճանաշնորհման նոր անվանացանկից հանվել է 40 մասնագիտություն

Նոյեմբերի 3, 2016
Պաշտոնական

ՀՀ կրթության և գիտության նախարարությունում հրավիրված մամուլի ասուլիսում բարձրագույն որակավորման հանձնաժողովի նախագահ Լիլիթ Արզումանյանը ներկայացրել է գիտական աստիճանաշնորհման նոր անվանացանկն ու ոլորտում կատարված փոփոխությունները: 
Լ. Արզումանյանը տեղեկացրել է, որ բարձրագույն որակավորման հանձնաժողովում ավարտվել են «Հայաստանի գիտական աստիճանաշնորհման անվանացանկի» վերահաստատման աշխատանքները, իսկ մասնագիտական խորհուրդների նոր ցանցի ձևավորման գործընթացը ավարտին է մոտենում: 
«ԲՈՀ-ը` հիմք ընդունելով գիտական կազմակերպությունների և բուհերի մասնագետների կարծիքները, վերանայել է անվանացանկը, այն հնարավորինս համապատասխանեցնելով այսօրվա հայաստանյան գիտական ներուժին, քանի որ կան մասնագիտություններ, որոնց գծով հանրապետությունում դոկտորներ կամ չկան, կամ կա ընդամենը մեկ դոկտոր: Նման դեպքերում մասնագիտությունները միավորվել են հարակից մասնագիտությունների հետ: Ներկա անվանացանկում դրանք ներկայացված են համապատասխան ծանոթագրություններով: Այս գործընթացը սկսվել է դեռևս 90-ական թվականներին, քանի որ մեր անվանացանկն ի սկզբանե ժառանգություն էր խորհրդային գիտական  համակարգից, որն այսօր այլևս չի կարող գործել»,- նշել է Լիլիթ Արզումանյանը և հավելել, որ անկախության տարիներին անվանացանկն արդեն երրորդ անգամ է վերանայվում:
Լ. Արզումանյանի խոսքով՝ փոփոխությունների հետևանքով անվանացանկից շուրջ 40 մասնագիտություններ հանվել են՝ դրանք ներառելով հարակից մասնագիտությունների մեջ. «Մենք իրականում ոչինչ չենք կորցրել, որովհետև տեղի է ունեցել մասնագիտությունների   խոշորացում: Այսինքն՝ մասնագիտությունները դուրս չեն  մնացել, դրանք ընդամենը միավորվում են»,- ընդգծել է ԲՈՀ նախագահը: Նոր անվանացանկի հաստատումից հետո  համապատասխանաբար սկսվել են նաև նոր մասնագիտական խորհուրդների հաստատումը՝ նոր սկզբունքներով. «Մենք այստեղ կիրառել ենք նոր մետեցում. յուրաքանչյուր գիտնական կարող է ընդգրկվել միայն մեկ մասնագիտական խորհրդում և  միայն մեկ մասնագիտությամբ: Այս նոր չափանիշներով մենք կտրուկ մոտենում ենք պաշտպանությունների կազմակերպման եվրոպական չափանիշներին, և խորհուրդների աշխատանքը դառնում է առավել թափանցիկ: Արդյունքում  մասնագիտական խորհուրդների կազմերը նկատելիորեն թարմացան, ընդգրկվեցին ավելի շատ թվով գիտնականներ,  հատկապես երիտասարդներ»,-  նշել է ԲՈՀ նախագահը՝ հավելելով,,որ  նոր մասնագիտական խորհուրդների կազմերը փոքրաթիվ են՝ ընդամենը 9 գիտնական:  Խորհրդի կազմում ընդգրկվելու համար գիտությունների թեկնածուների համար սահմանվել է առնվազն 10 գիտական հոդվածի, իսկ դոկտորների համար վերջին 5 տարվա ընթացքում առնվազն 5  գիտական հոդվածի առկայության պահանջ:
Գործող կարգի համաձայն խորհուրդների ձևավորման համար գործում են հետևյալ չափանիշներ. թեկնածուական ատենախոսությունների պաշտպանություն իրականացնելու համար մասնագիտական խորհրդի կազմում համապատասխան մասնագիտությամբ  պետք է ընդգրկված լինեն  առնվազն 3 գիտությունների դոկտորներ, դոկտորական ատենախոսության պաշտպանության կազմակերպման համար անհրաժեշտ է  առնվազն 5 դոկտորի առկայություն:
Փոփոխությունների արդյունքում ներկայումս ձևավորվել են  գիտության  22 բնագավառ՝ 44 ենթաբնագավառով, որոնցում ընդգրկված են մոտ 155 մասնագիտություններ: Անվանացանկի միակ նորությունը Գևորգյան ճեմարանում ձևավորված Աստվածաբանության մասնագիտական խորհուրդի ստեղծումն է: Առանձին դեպքերում պաշտպանությունների կազմակերպման համար համապատասխան   գիտնականներ են հրավիրվում նաև արտերկրից: 
Ասուլիսի  ընթացքում  ԲՈՀ նախագահը պատասխանել է լրագրողների հարցերին, որոնք վերաբերել են հանրային հետաքրքրություն ներկայացնող  ոլորտային մի  շարք խնդիրների:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության և գիտության նախարարություն

  • Ուսուցման արդի մեթոդները 2

    Թեմայի հեղինակ՝ manush

    Հեղինակ՝ Ani Hovhannisyan (https://forum.armedu.am/member/9839-ani-hovhannisyan) Այս թեման Անի Հովհաննիսյանի «Ուսուցման արդի մեթոդները որպես սովորողի ուսումնառության մոտիվացիա (https://forum.armedu.am/forum/%D5%AF%D6%80%D5%A9%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%B8%D5%AC%D5%B8%D6%80%D5%BF/%D5%B4%D5%A1%D5%BD%D5%B6%D5%A1%D5%A3%D5%A5%D5%BF

  • Ուսուցման արդի մեթոդները

    Թեմայի հեղինակ՝ Ani Hovhannisyan

    Ուսուցման արդի մեթոդները որպես սովորողի ուսումնառության մոտիվացիա Ինչպես ասել է ամերիկացի հոգեբան Ֆրեդերիկ Սքիները «Աշխարհը բարելավելու համար հարկավոր է շրջվել դեպի դրական կրթական մեթոդներ: Այն պահից, եր բացահայտվեն առավել արդյունավետ…

  • Նախագծային ուսուցում

    Թեմայի հեղինակ՝ Մարիետա

    Նախագծային ուսուցումը դասավանդման մեթոդ է, որի միջոցով սովորողները ձեռք են բերում գիտելիքներ և հմտություններ՝ որոշակի ժամանակ հետազոտելով գործնական, համալիր և հրատապ բնույթի հարցեր, խնդիրներ և մարտահրավերներ: Նախագիծը առանձին սովորողների կամ…

  • Դասերի առցանց պլանավորում - Planboard

    Թեմայի հեղինակ՝ Մարի Գասպարյան

    Կրթական ֆորումի հարգելի մասնակիցներ Այս թեմայի շրջանակներում կազմակերպվում է քննարկում դասերի պլանավորման առցանց գործիքների վերաբերյալ․․․

  • Տարբեր երկրների կրթական համակարգերը

    Թեմայի հեղինակ՝ Մարիետա

    Ճապոնիայի դպրոցական կրթությունը Կրթության ոլորտում Ճապոնիայի կատարած ծախսերի տեսակարար կշիռը պետական բյուջեի ընդհանուր ծախսերում զգալիորեն զիջում է արևելյան որոշ երկրների նույն ցուցանիշին: Եթե Չինաստանում այն 16.7% է, իսկ Կորեայում՝ 18.2%,…