ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Նովոռոսիսկում ապրող տարբեր ժողովուրդների էթնիկ մշակույթի փառատոն

Նոյեմբերի 7, 2016
Սփյուռքի լրատու

2011 թվականից ՌԴ Կրասնոդար երկրամասի Նովոռոսիսկ քաղաքում Ազգերի միասնության տոնի նախաշեմին անցկացվում է  «Многоцветие Новороссийска» փառատոնը, որին դպրոցների և մանկապարտեզների սաները ներկայացնում են Նովոռոսիսկում ապրող տարբեր ժողովուրդների էթնիկ մշակույթը, պատմությունը, լեզուն:

            2016 թվականի նոյեմբերի 3-ին Նովոռոսիսկ քաղաքի Ռաևսկայա արվարձանի թիվ 6 մանկապարտեզը «Լույս» համահայկական հ/կ կիրակնօրյա դպրոցի հայոց լեզվի ուսուցչուհի Արև Բալայանի և պարուսույց Հռիփսիմե Բաբայանի անմիջական մասնակցությամբ փառատոնին ներկայացրեց «Душа моя Армения» խորագրով բեմականացումը. մանկապարտեզի փոքրիկ սաները, դուդուկի հոգեպարար մեղեդու ներքո, մարմնավորելով հայոց նախահայր Հայկին ու բռնակալ Բելին, լուսաբանեցին հայ ազգի հաստատումը Արարատի ստորոտին, մանկավարժների և ծնողների մասնակցությամբ՝ ազգային հացի՝ լավաշի թխման ավանդապատումը, փոքրիկների շուրթերին հնչեց ոսկեղենիկ մայրենին , և շուրջպար բռնեց  քոչարին: Օտար բեմում հնչեց «Իմ անունը Հայաստան է» երգն, ու ծածանվեց հայոց եռագույնը: Ողջ դահլիճում թևածում էր հակական ոգին, հանդիսականները ջերմորեն ձայնակցում էին և ծափահարում մասնակիցներին: Բեմը զարդարում էին կիրակնօրյա դպրոցի սաների ձեռքերով պատրաստված ազգային զարդանախշերով դեկորացիաները, որոնց մեջ վեր էր խոյանում մեր սուրբ լեռ Արարատը: Լավագույնս ներկայանալու համար ազգային հագուստը սիրով տրամադրել էր «Լույս» համահայակական հ/կ-ը: Բեմականացման բոլոր մասնակիցները՝ թե հայազգի, թե ռուս, հպարտորեն էին ներկայացնում Հայաստանն ու հայ ժողովրդին:

20 լավագույն ելույթներից հաղթողների շարքում էր Հայաստանը ներկայացնող թիվ 6 մանկապարտեզը: 

Արև Բալայան

  • Ուսուցման արդի մեթոդները 2

    Թեմայի հեղինակ՝ manush

    Հեղինակ՝ Ani Hovhannisyan (https://forum.armedu.am/member/9839-ani-hovhannisyan) Այս թեման Անի Հովհաննիսյանի «Ուսուցման արդի մեթոդները որպես սովորողի ուսումնառության մոտիվացիա (https://forum.armedu.am/forum/%D5%AF%D6%80%D5%A9%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%B8%D5%AC%D5%B8%D6%80%D5%BF/%D5%B4%D5%A1%D5%BD%D5%B6%D5%A1%D5%A3%D5%A5%D5%BF

  • Ուսուցման արդի մեթոդները

    Թեմայի հեղինակ՝ Ani Hovhannisyan

    Ուսուցման արդի մեթոդները որպես սովորողի ուսումնառության մոտիվացիա Ինչպես ասել է ամերիկացի հոգեբան Ֆրեդերիկ Սքիները «Աշխարհը բարելավելու համար հարկավոր է շրջվել դեպի դրական կրթական մեթոդներ: Այն պահից, եր բացահայտվեն առավել արդյունավետ…

  • Նախագծային ուսուցում

    Թեմայի հեղինակ՝ Մարիետա

    Նախագծային ուսուցումը դասավանդման մեթոդ է, որի միջոցով սովորողները ձեռք են բերում գիտելիքներ և հմտություններ՝ որոշակի ժամանակ հետազոտելով գործնական, համալիր և հրատապ բնույթի հարցեր, խնդիրներ և մարտահրավերներ: Նախագիծը առանձին սովորողների կամ…

  • Դասերի առցանց պլանավորում - Planboard

    Թեմայի հեղինակ՝ Մարի Գասպարյան

    Կրթական ֆորումի հարգելի մասնակիցներ Այս թեմայի շրջանակներում կազմակերպվում է քննարկում դասերի պլանավորման առցանց գործիքների վերաբերյալ․․․

  • Տարբեր երկրների կրթական համակարգերը

    Թեմայի հեղինակ՝ Մարիետա

    Ճապոնիայի դպրոցական կրթությունը Կրթության ոլորտում Ճապոնիայի կատարած ծախսերի տեսակարար կշիռը պետական բյուջեի ընդհանուր ծախսերում զգալիորեն զիջում է արևելյան որոշ երկրների նույն ցուցանիշին: Եթե Չինաստանում այն 16.7% է, իսկ Կորեայում՝ 18.2%,…