ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

«Էրազմուս+» ծրագրի տեղեկատվական օրեր Երևանում

Նոյեմբերի 7, 2016
Պաշտոնական

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում (ՀՊՏՀ) մեկնարկել են Հայաստանում «Էրազմուս+» ծրագրի ազգային գրասենյակի կազմակերպած  տեղեկատվական օրերը, որի ընթացքում ներկայացվել է  «Էրազմուս+»  ծրագրի Հիմնական գործողություն 1-ը (Միջազգային կրեդիտային շարժունություն և «Էրազմուս Մունդուս» համատեղ մագիստրոսական ծրագրեր):  
Ողջունելով միջոցառման մասնակիցներին` ՀՀ կրթության և գիտության  նախարար Լևոն Մկրտչյանը  կարևորել է «Էրազմուս+» երևանյան գրասենյակի այս տարիների ընթացքում  կատարած լուրջ աշխատանքը, ինչի շնորհիվ հնարավոր է դարձել մեր երկրի կրթական համակարգի   որոշակի հատվածի ներկայությունն ապահովել  միջազգային համագործակցության հարթակներում: Նախարարն ընդգծել է, որ շարժունության ծրագրի մասնակիցը կրթություն ստանալուց զատ` նաև ծրագրի մասին տեղեկատվության կրողն ու փոխանցողն է` հանգամանք,  որն անհրաժեշտ է բարձրագույն կրթության համակարգի բարեփոխման գործում: «Բարձրագույն կրթության համակարգը շատ արագ է զարգանում և միտումների վեկտորն ուղղված է դեպի կրեդիտային համակարգ: Մեր երկրի կրթական ոլորտում կրեդիտային համակարգի վերջնական կայացման գործում դեռևս շատ անելիքներ ունենք: Մեր խնդիրն է  առաջին հերթին,  Հայաստանի համալսարանների միջև ապահովել  ներքին ուսանողական շարժունություն: Եթե ուզում ենք միջազգային գիտակրթական որակ ունենալ`  հատկապես մագիստրոսական մակարդակում, և բակալավրի ավարտական փուլում` պարտավոր ենք միավորել համալսարանական բազաները, ստեղծել համալսարանական համագործակցության այնպիսի հարթակ, որ ուսանողը կարողանա նկարագրված կրեդիտներով ազատ տեղաշարժվել Հայաստանի գիտական, կրթական հաստատություններում, ինչպես նաև իր գիտելիքները հարստացնել միջազգային կրթական կենտրոններում: Դրան հասնելու  կարևոր քայլերից մեկը, թերևս մասնագիտությունների նկարագրի ամրագրումն է, որը պետք է ընթեռնելի և համադրելի լինի բոլոր բուհերի համար»,- շեշտել է Լևոն Մկրտչյանը: ԿԳ նախարարը  ծրագրի մասնակիցներին հորդորել է,  հաշվի առնելով Էրազմուսի փորձը, իրենց առաջարկություններով ակտիվ մասնակցություն ունենալ  Հայաստանի համալսարանական համակարգի, ուսանողության ներքին շարժունության ձևաչափի մշակման գործում: 
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտոր Կ. Աթոյանը, շնորհակալություն հայտնելով «Էրազմուս+» ծրագրի տեղեկատվական օրերը իրենց ուսումնական հաստատությունում անցկացնելու համար, նշել է, որ կարճ ժամանակահատվածում համալսարանը ծրագրի շրջանակում կարողացել է որոշակի հաջողություններ արձանագրել: Հայաստանում «Էրազմուս+» ազգային գրասենյակի տնօրեն Լանա Կառլովան իր խոսքում ընդգծել է, որ թեև ծրագիրը զարգացման երկար ճանապարհ է անցել և այսօր արդեն ունի գործընկեր 183 երկիր, այդուհանդերձ համագործակցության առումով առկա խնդիրները շատ են: ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի փոխտնօրեն Գրիգորի Թյուրիսը միջոցառման մասնակիցներին ներկայացրել է ծրագրի նպատակը, ուղղություններն ու ընձեռած հնարավորությունները:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության և գիտության նախարարություն

  • 9-րդ դաս. Բնագիտություն առարկայի քննությունը ուս. նախագծի միջոցով անցկացնելու մասին

    Թեմայի հեղինակ՝ manush

    ՀՀ ԿԳՄՍ նախարարի մարտի 11-ի 2024 թվականի N 07-Լ հրամանով հաստատվել է Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի հանրակրթական ուսումնական հաստատությունների 2023-2024 ուսումնական տարվա 9–րդ դասարանի «Բնագիտություն» («ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն»՝ սովորողի…

  • Նախագծային ուսուցում. Հայեցակարգ և ուսուցիչների վերապատրաստման մոդուլ

    Թեմայի հեղինակ՝ manush

    Հարգելի գործընկերներ, ՀՀ ԿԳՄՍ նախարարի մարտի 11-ի 2024 թվականի N 08-Լ հրամանով հաստատվել է «Նախագծային ուսուցման հայեցակարգը և ուսուցիչների վերապատրաստման մոդուլը»: ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանը և հավելվածը նախարարության պաշտոնական կայքում…

  • Ուսուցման արդի մեթոդները 2

    Թեմայի հեղինակ՝ manush

    Հեղինակ՝ Ani Hovhannisyan (https://forum.armedu.am/member/9839-ani-hovhannisyan) Այս թեման Անի Հովհաննիսյանի «Ուսուցման արդի մեթոդները որպես սովորողի ուսումնառության մոտիվացիա (https://forum.armedu.am/forum/%D5%AF%D6%80%D5%A9%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%B8%D5%AC%D5%B8%D6%80%D5%BF/%D5%B4%D5%A1%D5%BD%D5%B6%D5%A1%D5%A3%D5%A5%D5%BF

  • Ուսուցման արդի մեթոդները

    Թեմայի հեղինակ՝ Ani Hovhannisyan

    Ուսուցման արդի մեթոդները որպես սովորողի ուսումնառության մոտիվացիա Ինչպես ասել է ամերիկացի հոգեբան Ֆրեդերիկ Սքիները «Աշխարհը բարելավելու համար հարկավոր է շրջվել դեպի դրական կրթական մեթոդներ: Այն պահից, եր բացահայտվեն առավել արդյունավետ…

  • Նախագծային ուսուցում

    Թեմայի հեղինակ՝ Մարիետա

    Նախագծային ուսուցումը դասավանդման մեթոդ է, որի միջոցով սովորողները ձեռք են բերում գիտելիքներ և հմտություններ՝ որոշակի ժամանակ հետազոտելով գործնական, համալիր և հրատապ բնույթի հարցեր, խնդիրներ և մարտահրավերներ: Նախագիծը առանձին սովորողների կամ…