ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Աշխատաշուկայի պահանջներին համարժեք` ՄԿՈՒ համակարգ

Նոյեմբերի 9, 2016
Պաշտոնական

ՀՀ կրթության և գիտության նախարարությունում այսօր տեղի է ունեցել «ՏՄԿՈՒ ոլորտում վարպետաց դասընթացներ» թեմայով առաջնորդության միջազգային ուսուցման մասնակիցների հավաստագրերի հանձնման արարողությունը:  Միջոցառմանը մասնակցել են ՏՄԿՈՒ հաստատությունների, ոլորտի գործընկեր և շահագրգիռ կողմերի, միջազգային կազմակերպությունների, ինչպես նաև պետական և մասնավոր հատվածի ներկայացուցիչներ: 
Միջոցառման մասնակիցներին ողջունել են ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը, ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանատան մշտական ներկայացուցիչ Նադիա Լիխտենբերգերը և «Մասնավոր հատվածի զարգացում Հարավային Կովկասում» ծրագրի թիմի ղեկավար Վիլհելմ Հյուգոն: 
Շնորհավորելով հավաստագրերի արժանացած հինգ մասնակիցներին` նախարար Լևոն Մկրտչյանը նշել է, որ նախնական և միջին մասնագիտական կրթության ոլորտի զարգացումը շատ կարևոր է Հայաստանում: «Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել մեր եվրոպացի, հատկապես, գերմանացի գործընկերներին, որովհետև նրանց փորձը լավագույններից մեկն է Եվրոպայում: Գերմանական կրթական ներկայությունը Հայաստանի միջին մասնագիտական ծրագրերում այս տարիների ընթացքում ունեցել է շատ կարևոր նշանակություն: Պատահական չէ, որ միջին մասնագիտական կրթության ուղղությամբ ԵՄ-ի հետ մեր գործընկերության շրջանակում գերմանական ձեռագիրը բավականին զգալի է և հստակ: «ՏՄԿՈՒ ոլորտում վարպետաց դասընթացներ» թեմայով  առաջնորդության միջազգային ուսուցման ծրագրի շրջանակում պահպանվել է այն հիմնական ուղղվածությունը, որը տարիներ շարունակ կառավարության համար գերակա է, երբ փորձ է արվում աշխատաշուկայի պահանջներին համարժեք միջին մասնագիտական կրթական համակարգ ստեղծել, որի լավագույն արդյունքը վերապատրաստված մասնագետներն են: Ներկայումս անհրաժեշտ է հատկապես երկու ուղղությամբ արմատական փոփոխություն կատարել՚ գյուղատնտեսական և բժշկական, որի շրջանակում քոլեջների մի հսկայական ցանց պետք է մոտեցնել աշխատաշուկայի պահանջներին: Այս իմաստով վերոնշյալ ծրագրում առկա տարրերը պետք է հնարավորինս օգտագործել միջին մասնագիտական հաստատություններում: Բացի այդ, անհրաժեշտ է նաև ՄԿՈՒԶԱԿ-ի ձևաչափերը հարմարացնել նոր պայմաններին: Առհասարակ, միջին մասնագիտական կրթական հատվածում առկա է երկու կարևոր խնդիր` կրթության զարգացման տասնամյա ծրագրում ոլորտը ներկայացնել համապատասխան ձևաչափով, և երկրորդ`  ոլորտում հնարավորինս շատ ներառել նման ծրագրեր: Այսինքն, պետք է լինեն գործնական ծրագրեր, վերապատրաստումներ, մասնագիտությունների ներդնում, չափելի և կշռելի արդյունք»,-մասնավորապես նշել է նախարարը:
Միջոցառման ընթացքում հավաստագրերի են արժանացել` Իրմա Վարդանյանը /Երևանի պետական հումանիտար քոլեջ/, Զարուհի Արևշատյանը /Երևանի պետական հումանիտար քոլեջ/, Կարինե Ավետիսյանը /Վայոց Ձորի տարածաշրջանային պետական քոլեջ/, Նելլի Պողոսյանը /Շիրակի տարածաշրջանային պետական քոլեջ/ և Գոհար Սոխիկյանը /ՀՀ ԱՍՀՆ զբաղվածության պետական գործակալություն/:
Նշենք, որ միջոցառման նպատակն էր ներկայացնել «Վարպետաց դասընթացներ ՏՄԿՈՒ ոլորտում» առաջնորդության միջազգային վերապատրաստման հաջողված փորձը, որն իրագործվել է ԳՄՀԸ ՄՀԶ ՀԿ ծրագրի ՏՄԿՈՒ ոլորտում  մարդկային ռեսուրսների կարողությունների զարգացում բաղադրիչի շրջանակում՝ ՀՀ կրթության և գիտության նախարարության, ԳՄՀ միջազգային համագործակցության ակադեմիայի, Մագդեբուրգի Otto-von-Guericke համալսարանի և ՄԿՈՒ զարգացման ազգային կենտրոնի համագործակցությամբ:    
Հայաստանում «Վարպետաց դասընթացներ ՏՄԿՈՒ ոլորտում» առաջնորդության միջազգային վերապատրաստման ծրագիրը մեկնարկել է ս.թ. փետրվարին, որի առաջին փուլը կազմակերպվել է Վրաստանում և այնուհետև՝ Գերմանիայում    (Մագդեբուրգի Otto-von-Guericke համալսարանում): Հայաստանի միջին մասնագիտական հաստատությունները ներկայացնող մասնակիցներին հնարավորություն է ընձեռվել՝ ընդլայնել իրենց մասնագիտական կարողությունները, գիտելիքներն ու հմտությունները՝ ՏՄԿՈՒ ոլորտում իրենց հետագա աշխատանքը որպես դասավանդողներ ու ուսուցանողներ, կառավարիչներ և ադմինիստրատորներ իրականացնելու համար: Այսօր նրանք պատրաստ և իրազեկ են միջին մասնագիտական հաստատություններում բարեփոխումներ նախաձեռնելու համար՝ ի նպաստ ՏՄԿՈՒ համակարգի արդիականացման և բարելավման:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության և գիտության նախարարություն

  • Ուսուցման արդի մեթոդները 2

    Թեմայի հեղինակ՝ manush

    Հեղինակ՝ Ani Hovhannisyan (https://forum.armedu.am/member/9839-ani-hovhannisyan) Այս թեման Անի Հովհաննիսյանի «Ուսուցման արդի մեթոդները որպես սովորողի ուսումնառության մոտիվացիա (https://forum.armedu.am/forum/%D5%AF%D6%80%D5%A9%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%B8%D5%AC%D5%B8%D6%80%D5%BF/%D5%B4%D5%A1%D5%BD%D5%B6%D5%A1%D5%A3%D5%A5%D5%BF

  • Ուսուցման արդի մեթոդները

    Թեմայի հեղինակ՝ Ani Hovhannisyan

    Ուսուցման արդի մեթոդները որպես սովորողի ուսումնառության մոտիվացիա Ինչպես ասել է ամերիկացի հոգեբան Ֆրեդերիկ Սքիները «Աշխարհը բարելավելու համար հարկավոր է շրջվել դեպի դրական կրթական մեթոդներ: Այն պահից, եր բացահայտվեն առավել արդյունավետ…

  • Նախագծային ուսուցում

    Թեմայի հեղինակ՝ Մարիետա

    Նախագծային ուսուցումը դասավանդման մեթոդ է, որի միջոցով սովորողները ձեռք են բերում գիտելիքներ և հմտություններ՝ որոշակի ժամանակ հետազոտելով գործնական, համալիր և հրատապ բնույթի հարցեր, խնդիրներ և մարտահրավերներ: Նախագիծը առանձին սովորողների կամ…

  • Դասերի առցանց պլանավորում - Planboard

    Թեմայի հեղինակ՝ Մարի Գասպարյան

    Կրթական ֆորումի հարգելի մասնակիցներ Այս թեմայի շրջանակներում կազմակերպվում է քննարկում դասերի պլանավորման առցանց գործիքների վերաբերյալ․․․

  • Տարբեր երկրների կրթական համակարգերը

    Թեմայի հեղինակ՝ Մարիետա

    Ճապոնիայի դպրոցական կրթությունը Կրթության ոլորտում Ճապոնիայի կատարած ծախսերի տեսակարար կշիռը պետական բյուջեի ընդհանուր ծախսերում զգալիորեն զիջում է արևելյան որոշ երկրների նույն ցուցանիշին: Եթե Չինաստանում այն 16.7% է, իսկ Կորեայում՝ 18.2%,…