ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Վարչապետ. ՏՀՏ ոլորտը մեր տնտեսության ամենամեծ շարժիչներից է

Նոյեմբերի 3, 2016
ՏՀՏ նորություններ Պաշտոնական

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր խորհրդակցություն է հրավիրել՝ նվիրված տեղեկատվական և հեռահաղորդակցության տեխնոլոգիաների (ՏՀՏ) ոլորտի զարգացման հեռանկարներին: Քննարկմանը մասնակցել են պատասխանատու նախարարներ և ՏՀՏ բնագավառի ընկերությունների ներկայացուցիչներ:
«Ես այս ոլորտը համարում եմ մեր տնտեսության ամենամեծ շարժիչներից մեկը և պատրաստ եմ ձեզ հետ բաց քննարկել ՏՀՏ-ին առնչվող բոլոր հարցերը՝ կրթական համակարգ, բուհ, մասնագետների պատրաստում, կառավարման մեխանիզմներ և այլն», - խորհրդակցության սկզբում նշել է վարչապետը և հավելել, որ ակնկալում է լսել կառավարության՝ ՏՀՏ բնագավառի առաջընթացին ուղղված քայլերի վերաբերյալ ներկաների պատկերացումներն ու կոնկրետ առաջարկները:
Կառավարության ղեկավարին ներկայացվել են ոլորտի զարգացման նպատակով մշակված մի շարք գաղափարներ և ծրագրերի նախագծեր: Քննարկվել են, մասնավորապես, ինժեներական քաղաքի, կիբերանվտանգության գերազանցության կենտրոնի ստեղծման, տեխնոլոգիական ձեռներեցության ֆինանսավորման ավելացման, ավագ դպրոցներում և բարձրագույն ուսումնական հաստատություններում ՏՀՏ կրթական ծրագրերի իրականացման հնարավորությունները: Մտքերի փոխանակության ընթացքում արծարծվել են կրթական համակարգի որակական փոփոխություններին, մասնագետների պահանջարկին, կրթություն-բիզնես-գիտություն մոդելին վերաբերող և այլ հարցեր: 
Վարչապետը հետաքրքրվել է նաև ՀՀ կառավարության հետ համատեղ իրականացվող որոշ ծրագրերի կիրառական արդյունքներից և կարևորելով դրանց շարունակականությունը՝ միաժամանակ անհրաժեշտ համարել ոլորտի բեկումնային երկարաժամկետ զարգացման ուղղությամբ միջոցառումները. «Ինձ պետք է ծրագիր, որ աշխարհը շուռ տանք: Մենք ի՞նչ պետք է փոխենք, որպեսզի, բացի կոնկրետ ծրագրերից, ձեր ոլորտը, բիզնեսը, շուկան զարգանան, ի՞նչն է ձեզ խանգարում: Ինձ պետք է հասկանալ ձեր ոլորտի քաղաքականությունը՝ և´ որակապես լավ մասնագետների թիվն ավելացնելու, և´ ՀՆԱ-ի մեջ արտադրողականությունը մեծացնելու համար»:Կարեն Կարապետյանը նշել է, որ կառավարությունը ներդրումային հիմնադրամ է ստեղծում, որն ընդհանրապես բիզնեսին աջակցելու գործիք է լինելու, այդ թվում նաև՝ ՏՀՏ ոլորտում: «Եկեք պայմանավորվենք՝ ի՞նչ եք ակնկալում մեզնից, ի՞նչ անեք դուք: Ամենաբարդ խնդիրն այսօր մեր բյուջեի դեֆիցիտի պայմաններում բյուջեից գումար տրամադրելն է: Բայց մենք կարող ենք մասնակցել այլ ձևով՝ գույքով և այլ ակտիվներով, որոնք ունենք: Եթե դուք խումբ ստեղծեք, որը հետազոտի կամ առաջարկություն տա մեր և ձեր անելիքների վերաբերյալ, կարող ենք այս ուղղությամբ առաջ շարժվել», - ասել է կառավարության ղեկավարը: 
Վարչապետը հանձնարարել է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարին՝ համատեղ աշխատել ՏՀՏ ոլորտի ներկայացուցիչների հետ, հստակ ձևակերպել համատեղ անելիքները, մշակել և ներկայացնել նպատակային միջոցառումներով ու կիրառական արդյունքներով կոնկրետ ծրագրերի առաջարկներ:

Նյութի աղբյուրը. Հայաստանի Հանրապետության կառավարություն. Պաշտոնական լրահոս

  • 9-րդ դաս. Բնագիտություն առարկայի քննությունը ուս. նախագծի միջոցով անցկացնելու մասին

    Թեմայի հեղինակ՝ manush

    ՀՀ ԿԳՄՍ նախարարի մարտի 11-ի 2024 թվականի N 07-Լ հրամանով հաստատվել է Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի հանրակրթական ուսումնական հաստատությունների 2023-2024 ուսումնական տարվա 9–րդ դասարանի «Բնագիտություն» («ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն»՝ սովորողի…

  • Նախագծային ուսուցում. Հայեցակարգ և ուսուցիչների վերապատրաստման մոդուլ

    Թեմայի հեղինակ՝ manush

    Հարգելի գործընկերներ, ՀՀ ԿԳՄՍ նախարարի մարտի 11-ի 2024 թվականի N 08-Լ հրամանով հաստատվել է «Նախագծային ուսուցման հայեցակարգը և ուսուցիչների վերապատրաստման մոդուլը»: ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանը և հավելվածը նախարարության պաշտոնական կայքում…

  • Ուսուցման արդի մեթոդները 2

    Թեմայի հեղինակ՝ manush

    Հեղինակ՝ Ani Hovhannisyan (https://forum.armedu.am/member/9839-ani-hovhannisyan) Այս թեման Անի Հովհաննիսյանի «Ուսուցման արդի մեթոդները որպես սովորողի ուսումնառության մոտիվացիա (https://forum.armedu.am/forum/%D5%AF%D6%80%D5%A9%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%B8%D5%AC%D5%B8%D6%80%D5%BF/%D5%B4%D5%A1%D5%BD%D5%B6%D5%A1%D5%A3%D5%A5%D5%BF

  • Ուսուցման արդի մեթոդները

    Թեմայի հեղինակ՝ Ani Hovhannisyan

    Ուսուցման արդի մեթոդները որպես սովորողի ուսումնառության մոտիվացիա Ինչպես ասել է ամերիկացի հոգեբան Ֆրեդերիկ Սքիները «Աշխարհը բարելավելու համար հարկավոր է շրջվել դեպի դրական կրթական մեթոդներ: Այն պահից, եր բացահայտվեն առավել արդյունավետ…

  • Նախագծային ուսուցում

    Թեմայի հեղինակ՝ Մարիետա

    Նախագծային ուսուցումը դասավանդման մեթոդ է, որի միջոցով սովորողները ձեռք են բերում գիտելիքներ և հմտություններ՝ որոշակի ժամանակ հետազոտելով գործնական, համալիր և հրատապ բնույթի հարցեր, խնդիրներ և մարտահրավերներ: Նախագիծը առանձին սովորողների կամ…