ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

ArmScoop-ը կազմել է մաթեմատիկա սովորելու բջջային հավելվածների ընտրանի

Նոյեմբերի 9, 2016
Լուրեր կազմակերպություններից

«Հայկական գիտական համագործակցություն» («Armenian Scientific Cooperation) կազմակերպության ArmScoop.com կայքը  մաթեմատիկային վերաբերվող բազմաթիվ ուսուցողական կայքերից և բջջային հավելվածներից առանձնացրել և ներկայացրել է հետևյալ հավելվածները.

Photomath 

հավելվածը թույլ է տալիս տեսախցիկը մաթեմատիկական խնդրի վրա պահելու միջոցով ստանալ վերջինիս լուծման քայլային հրահանգները: Հավելվածը վերջին թարմացումից հետո ճանաչում է նաև հասկանալի ձեռագրով գրված խնդիրները:

Photomath-ի առավելություններն են՝ քայլային ուղեցույցներ, պատկերազարդ բացատրություններ, մաթեմատիկական հավելյալ տեղեկություններ:

Հավելվածը ճանաչում է ամբողջ թվեր, կոտորակներ, տասնորդական թվեր, արմատներ, հավասարումներ, լոգարիթմներ, եռանկյունաչափություն, ածանցյալներ, ինտեգրալներ և այլն

Mathuk

հայկական հավելվածի թիրախում 4-րդից մինչև ավարտական դասարանների աշակերտներն են, որոնք ցանկանում են խորացնել իրենց մաթեմատիկական գիտելիքները: Հավելվածն ապահովում է բազմալեզու ուսուցում՝ հայերեն, ռուսերեն, անգլերեն, իսպաներեն և ֆրանսերեն:

Հավելվածը ներառում է տեսական նյութեր, գործնական խնդիրներ, թեստավորման համակարգ: Կարելի է օգտվել հուշումներից, ինչի պարագայում հավաքած միավորները նվազում են: Լուծումները հասանելի են դառնում միայն խնդիրը ճիշտ լուծելուց հետո: Հավելվածում, մասնակիցների անհատական ցուցանիշներից բացի, առկա է մասնակից երկրների վարկանիշ:

Mathematics basics & formulas

Պարզ և մատչելի հավելվածը ուսանողների, գիտնականների, ինժիներների, վերլուծաբանների և բոլոր այն մարդկանց համար, որոնք մշտապես գործ ունեն մաթեմատիկական բանաձևերի հետ:

Այս հավելվածը ամբողջական ցանկ է, որը պարունակում է հանրահաշվի, երկրաչափության, հավանականության տեսության, մաթեմատիկական անալիզի և այլ բաժինների վերաբերող գրեթե բոլոր մաթեմատիկական բանաձևերը:

Malmath

Այս հավելվածը խնդիրների լուծման քայլային ուղեցույց է՝ համապատասխան նկարագրություններով և գրաֆիկական պատկերներով: Ներառում է մաթեմատիկայի զանազան բաժինների բազմաթիվ խնդիրներ:  Այն անվճար է, իսկ օգտվելու համար անհրաժեշտություն չկա միանալ համացանցին: 

Հավելվածն օգտակար է հատկապես այն աշակերտների և ուսանողների համար, որոնք դժվարանում են լուծել մաթեմատիկական խնդիրներ:

Հասանելի է անգլերեն, գերմաներեն, իսպաներեն, ռուսերեն, արաբերեն և մի շարք այլ լեզուներով:

Math tricks

հավելվածը նախատեսված է նրանց համար, ովքեր ուզում են սովորել հետաքրքիր մաթեմատիկական հնարքներ՝ արագացնելու համար հաշվողական հմտությունները:

Հավելվածը կօգնի առանց հաշվիչի օգնության մաթեմատիկական խնդիրներն  ավելի արագ լուծել, կատարել բարդ բազմապատկումներ, բաժանումներ և այլն:

Նյութի աղբյուրը. ArmScoop

  • 9-րդ դաս. Բնագիտություն առարկայի քննությունը ուս. նախագծի միջոցով անցկացնելու մասին

    Թեմայի հեղինակ՝ manush

    ՀՀ ԿԳՄՍ նախարարի մարտի 11-ի 2024 թվականի N 07-Լ հրամանով հաստատվել է Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի հանրակրթական ուսումնական հաստատությունների 2023-2024 ուսումնական տարվա 9–րդ դասարանի «Բնագիտություն» («ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն»՝ սովորողի…

  • Նախագծային ուսուցում. Հայեցակարգ և ուսուցիչների վերապատրաստման մոդուլ

    Թեմայի հեղինակ՝ manush

    Հարգելի գործընկերներ, ՀՀ ԿԳՄՍ նախարարի մարտի 11-ի 2024 թվականի N 08-Լ հրամանով հաստատվել է «Նախագծային ուսուցման հայեցակարգը և ուսուցիչների վերապատրաստման մոդուլը»: ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանը և հավելվածը նախարարության պաշտոնական կայքում…

  • Ուսուցման արդի մեթոդները 2

    Թեմայի հեղինակ՝ manush

    Հեղինակ՝ Ani Hovhannisyan (https://forum.armedu.am/member/9839-ani-hovhannisyan) Այս թեման Անի Հովհաննիսյանի «Ուսուցման արդի մեթոդները որպես սովորողի ուսումնառության մոտիվացիա (https://forum.armedu.am/forum/%D5%AF%D6%80%D5%A9%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%B8%D5%AC%D5%B8%D6%80%D5%BF/%D5%B4%D5%A1%D5%BD%D5%B6%D5%A1%D5%A3%D5%A5%D5%BF

  • Ուսուցման արդի մեթոդները

    Թեմայի հեղինակ՝ Ani Hovhannisyan

    Ուսուցման արդի մեթոդները որպես սովորողի ուսումնառության մոտիվացիա Ինչպես ասել է ամերիկացի հոգեբան Ֆրեդերիկ Սքիները «Աշխարհը բարելավելու համար հարկավոր է շրջվել դեպի դրական կրթական մեթոդներ: Այն պահից, եր բացահայտվեն առավել արդյունավետ…

  • Նախագծային ուսուցում

    Թեմայի հեղինակ՝ Մարիետա

    Նախագծային ուսուցումը դասավանդման մեթոդ է, որի միջոցով սովորողները ձեռք են բերում գիտելիքներ և հմտություններ՝ որոշակի ժամանակ հետազոտելով գործնական, համալիր և հրատապ բնույթի հարցեր, խնդիրներ և մարտահրավերներ: Նախագիծը առանձին սովորողների կամ…