ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Կարողությունների զարգացման դասընթացներ Տավուշի մարզում

Նոյեմբերի 10, 2016
Լուրեր կազմակերպություններից

Տավուշի մարզի Բաղանիս, Ոսկևան, Բերդավան և Հաղթանակ   համայնքների երիտասարդների շահերի պաշտպանության խմբերի համար անցկացվեց  վերապատրաստման առաջին դասընթացը՝  «Մարդու իրավունքներ և երիտասարդության բարեկեցության վրա ազդեցություն ունեցող քաղաքացիական չափորոշիչներ» թեմայով: Նպատակն էր երեխաներին հաղորդել համապարփակ գիտելիքներ և  տալ կարողություններ մարդու իրավունքների ու հասարակական  նախաձեռնություններ իրականացնելու համար անհրաժեշտ կարողություններ, ուժեղացնել թիմային համագործակցության հմտությունները: Դասընթացի թեմատիկան բազմազան էր.  մարդու իրավունքներ և պաշտպանություն, , քաղաքացիական հասարակություն, երիտասարդների բարեկեցության վրա ազդեցություն ունեցող քաղաքացիական չափորոշիչներ, քաղաքացիական ակտիվություն, մարդու իրավունքների ազգային ու միջազգային փաստաթղթերի ներկայացում,  ՏԻՄ  մակարդակում որոշումների կայացման գործընթացի մասնակցություն, թեմատիկ տեսաֆիլների ցուցադրություն և քննարկումներ:  Ոչ ֆորմալ կրթական մեթոդների օգտագործմամբ և թիմային վարժանքների   օգնությամբ  ուսուցանումը խթանեց  մասնակիցների ներգրավվածությունը ուսուցման գործընթացում: Դասընթացից երեխաները սովորեցին մարդու հիմնական  իրավունքների ու ազատությունների դասակարգման, հատկանիշների(անկողմնակալություն, համընդհանրություն, անօտարելիություն, անկապտելիություն և այլն)  և  դրանց պաշտպանության, խախտումների կանխարգելման  ուղիների, ժողովրդավարության, պետություն-քաղաքացի իրավական հարաբերությունների, պետության կողմից իրավունքների իրացման նպատակով անհրաժեշտ քայլերի ու իրավական մեխանիզմների, ինչպես նաև անհատի ու քաղաքացիների խմբերի տեղական մակարդակներում կառավարմանը ակտիվ մասնակցության եղանակների ու տարբերակների վերաբերյալ:  Ծրագրի մասնակից  14 ամյա Ժաննան դասընթացի կարևորության մասին հետևյալն է նշում.«Իմ համար դասընթացի մասնակցությունը կարևոր է, քանի որ  տեղեկացա մարդու իրավունքների մասին, որոնք մինչ այս մակերեսորեն գիտեի: Հետաքրքիր էր նաև այդ իրավունքների մասին օրենքների մասին ուսուցումը, թիմային աշխատանքը և համոզված եմ, որ գիտենալով դրանց մասին,  կարող եմ պաշտպանել իմ իրավունքները»:

Կարողությունների հզորացման նպատակով խմբերը կվերապատրաստվեն նաև շահերի պաշտպանության, տվյալների հավաքագրման ու մշակման, գործողությունների պլանավորման ոլորտներում՝ գիտելիքներ ու հմտություններ ձեռք բերելու նպատակով: Խմբերը, որոնք  ներառում  են ավելի քան 55 անդամ, կմշակեն համայնքային նախագծեր և  քաղաքացիական նախաձեռնությունների, քարոզարշավների ու այլ  միջոցառումների իրականացման ժամանակ կներգրավվեն  նաև որոշում կայացնողների ու հանրության շրջանակներին:

ՎՎՀ Իջևանի գրասենյակ

  • Ուսուցման արդի մեթոդները 2

    Թեմայի հեղինակ՝ manush

    Հեղինակ՝ Ani Hovhannisyan (https://forum.armedu.am/member/9839-ani-hovhannisyan) Այս թեման Անի Հովհաննիսյանի «Ուսուցման արդի մեթոդները որպես սովորողի ուսումնառության մոտիվացիա (https://forum.armedu.am/forum/%D5%AF%D6%80%D5%A9%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%B8%D5%AC%D5%B8%D6%80%D5%BF/%D5%B4%D5%A1%D5%BD%D5%B6%D5%A1%D5%A3%D5%A5%D5%BF

  • Ուսուցման արդի մեթոդները

    Թեմայի հեղինակ՝ Ani Hovhannisyan

    Ուսուցման արդի մեթոդները որպես սովորողի ուսումնառության մոտիվացիա Ինչպես ասել է ամերիկացի հոգեբան Ֆրեդերիկ Սքիները «Աշխարհը բարելավելու համար հարկավոր է շրջվել դեպի դրական կրթական մեթոդներ: Այն պահից, եր բացահայտվեն առավել արդյունավետ…

  • Նախագծային ուսուցում

    Թեմայի հեղինակ՝ Մարիետա

    Նախագծային ուսուցումը դասավանդման մեթոդ է, որի միջոցով սովորողները ձեռք են բերում գիտելիքներ և հմտություններ՝ որոշակի ժամանակ հետազոտելով գործնական, համալիր և հրատապ բնույթի հարցեր, խնդիրներ և մարտահրավերներ: Նախագիծը առանձին սովորողների կամ…

  • Դասերի առցանց պլանավորում - Planboard

    Թեմայի հեղինակ՝ Մարի Գասպարյան

    Կրթական ֆորումի հարգելի մասնակիցներ Այս թեմայի շրջանակներում կազմակերպվում է քննարկում դասերի պլանավորման առցանց գործիքների վերաբերյալ․․․

  • Տարբեր երկրների կրթական համակարգերը

    Թեմայի հեղինակ՝ Մարիետա

    Ճապոնիայի դպրոցական կրթությունը Կրթության ոլորտում Ճապոնիայի կատարած ծախսերի տեսակարար կշիռը պետական բյուջեի ընդհանուր ծախսերում զգալիորեն զիջում է արևելյան որոշ երկրների նույն ցուցանիշին: Եթե Չինաստանում այն 16.7% է, իսկ Կորեայում՝ 18.2%,…