ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

TopLabs. Ծրագրավորման դասընթացներ

Նոյեմբերի 11, 2016
Լուրեր կազմակերպություններից

Ուսուցման այլընտրանքային տարբերակի փնտրտուքի արդյունքում Արամ Քոչարյանը, Տիգրան Թոփչյանն ու Բաբկեն Մեսրոպյանը ստեղծեցին TopLabs ծրագրավորման դասընթացները: Նախաձեռնողները աշխատում են ծրագրավորման ընկերությունում ու համարում են, որ կրթություն տալու տարածված մեթոդներն այնքան էլ արդյունավետ չեն:

Խնդրի լուծման առաջին քայլը ուսուցումն անվճար կազմակերպելն էր: Դասախոսը չի վճարվում իր աշխատանքի համար, հետևաբար նրա նպատակը ոչ թե կուրսը կարդալ, վերջացնել, գլուխն ազատելն է, այլ իսկապես սովորեցնելը, գիտելիք տալը, տարածելը: Միաժամանակ աշակերտը եթե չի վճարում, ապա իր մոտիվացիան փողի դիմաց ստանալիքը չէ, այլ հենց գիտելիք ստանալը, սովորելը: Եթե դու գալիս ես այս դասերին, ուրեմն հետաքրքված ես, այլ ոչ թե պարտավորված:

TopLabs-ը չունի ֆինանսավորում, աշակերտները չեն վճարում, դասախոսները չեն վճարվում, այն լրիվ անվճար է: Էնտուզիաստ նախաձեռնողների առաջնային նպատակը Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանը նպաստելն է: Նրանք հավատում են, որ հետագայում այլ ընկերությունների մասնագետներն էլ իրենց փորձով անշահախնդիր կկիսվեն ծրագրավորող դառնալ ցանկացողների հետ՝ աստիճանաբար ստեղծելով community-driven կրթական համակարգ:

TopLabs-ը չի տալու սերտիֆիկատներ, տալու է գիտելիք, որը աշակերտներին հնարավորություն կտա դառնալ մասնագետ՝ համալրելով ՏՏ ոլորտի մասնագետների շարքը: Դասընթացները չունեն հստակ ժամանակացույց. տևելու են այնքան, ինչքան պետք է մասնագետ դառնալու համար:

Դասընթացին մասնակցել ցանկացողների պակաս TopLabs-ը չունեցով: Դասերն արդեն մեկնարկել են, որոնց մասնակցում է 100 ուսանող՝ բաշխված 4 խմբերում: Հետագայում ուսանողներից կստեղծվեն թիմեր, որոնք նախաձեռնողների օգնությամբ կփորձեն իրականացնել սեփական մտահղացմամբ նախագծեր:

  • 9-րդ դաս․ Բնագիտություն առարկայի քննությունը ուս. նախագծի միջոցով անցկացնելու մասին

    Թեմայի հեղինակ՝ manush

    ՀՀ ԿԳՄՍ նախարարի մարտի 11-ի 2024 թվականի N 07-Լ հրամանով հաստատվել է Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի հանրակրթական ուսումնական հաստատությունների 2023-2024 ուսումնական տարվա 9–րդ դասարանի «Բնագիտություն» («ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն»՝ սովորողի…

  • Նախագծային ուսուցում․ Հայեցակարգ և ուսուցիչների վերապատրաստման մոդուլ

    Թեմայի հեղինակ՝ manush

    Հարգելի գործընկերներ, ՀՀ ԿԳՄՍ նախարարի մարտի 11-ի 2024 թվականի N 08-Լ հրամանով հաստատվել է «Նախագծային ուսուցման հայեցակարգը և ուսուցիչների վերապատրաստման մոդուլը»: ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանը և հավելվածը նախարարության պաշտոնական կայքում…

  • Ուսուցման արդի մեթոդները 2

    Թեմայի հեղինակ՝ manush

    Հեղինակ՝ Ani Hovhannisyan (https://forum.armedu.am/member/9839-ani-hovhannisyan) Այս թեման Անի Հովհաննիսյանի «Ուսուցման արդի մեթոդները որպես սովորողի ուսումնառության մոտիվացիա (https://forum.armedu.am/forum/%D5%AF%D6%80%D5%A9%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%B8%D5%AC%D5%B8%D6%80%D5%BF/%D5%B4%D5%A1%D5%BD%D5%B6%D5%A1%D5%A3%D5%A5%D5%BF

  • Ուսուցման արդի մեթոդները

    Թեմայի հեղինակ՝ Ani Hovhannisyan

    Ուսուցման արդի մեթոդները որպես սովորողի ուսումնառության մոտիվացիա Ինչպես ասել է ամերիկացի հոգեբան Ֆրեդերիկ Սքիները «Աշխարհը բարելավելու համար հարկավոր է շրջվել դեպի դրական կրթական մեթոդներ: Այն պահից, եր բացահայտվեն առավել արդյունավետ…

  • Նախագծային ուսուցում

    Թեմայի հեղինակ՝ Մարիետա

    Նախագծային ուսուցումը դասավանդման մեթոդ է, որի միջոցով սովորողները ձեռք են բերում գիտելիքներ և հմտություններ՝ որոշակի ժամանակ հետազոտելով գործնական, համալիր և հրատապ բնույթի հարցեր, խնդիրներ և մարտահրավերներ: Նախագիծը առանձին սովորողների կամ…