ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԱՎԱՐՏԱԿԱՆ
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ
ՏԵՂԵԿԱՏՈՒ

Ցուցահանդես` Սանահինի համալսարանի 1050-ամյակին

Նոյեմբերի 11, 2016
Մշակութային լուրեր

Հյուսիսային համալսարանում այսօր բացվել է «Թումանյանական աշխարհի բնանկարներ» ցուցահանդեսը, որը նվիրված էր Սանահինի համալսարանի 1050-ամյակին: Ցուցահանդեսի բացմանը մասնակցել են ՀՀ կրթության և գիտության  նախարար Լևոն Մկրտչյանը, ՀՀ ԱԺ պատգամավորներ, կրթության և մշակույթի ոլորտի ներկայացուցիչներ:
Նախարարը շնորհակալություն է հայտնել Հյուսիսային համալսարանին` նման միջոցառում կազմակերպելու համար: «Սանահինի նման հզոր կրթօջախն այսօր տոնում է իր 1050-ամյակը: Սանահինը, Գլաձորը, Տաթևը, մեր միջնադարյան   համալսարանների ցանցը վկայությունն են այն փաստի, որ մեր ժողովուրդը միշտ քաղաքակրթության առաջին շարքում ընթացող, բարձր որակական հատկանիշներ ունեցող ժողովուրդ է եղել, որովհետև դեռևս միջնադարյան համալսարանների ձևավորման շրջանում շատ ծանր էր Հայաստանի վիճակը: Եվ հետաքրքիր է այն հատուկ մշակույթը, որ մեր ժողովուրդը ուներ ոչ միայն իր մտավորականության, այլ հասարակ ժողովրդի ընդհանրական մակարդակով, պաշտամունքն է գրքի, կրթության և մշակույթի հանդեպ: Այսինքն` Հայաստանում ունեցել ենք որակներ, որոնք այդ ժամանակվա ամենաառաջավոր մտքի արգասիք են եղել և’ Կիլիկյան Հայաստանում, և այլ տարբեր անկյուններում: Եվ սա չի եղել եզակի դեպք, այլ եղել է միջնադարյան Հայաստանի ամենակարևոր որակական հատկություններից մեկը: Ընդհանրապես, կրթությունը երկու բազային արժեքների համադրում է` գիտելիք և դաստիարակություն: Դաստիարակության ուղղություններից մեկն ուղղված է անձի  ձևավորմանը, հասարակության առաջընթացին, իսկ երկրորդը, որն ավելի կարևոր է,  մարդու հոգեկան կերտվածքին: Այս իմաստով բոլոր այն համալսարանները, որոնք աշխարհում բարձրագույն որակ են ապահովում, ունեն իրենց հոգևոր հատվածը` գրադարաններ, մշակույթ, գիտելիք, առողջ ապրելակերպ և այլն: Հետևաբար մեր հասարակությունը պետք է վերադառնա դեպի լուրջ արժեքային համակարգ, իսկ համալսարանները հասարակության արդյունքն են»,-նշել է նախարարը` ընդգծելով, որ այս ցուցահանդեսի միջոցով փորձ  է արվել Սանահինի հետ միասին ներկայացնել թումանյանական աշխարհը` Լոռին:
Ցուցահանդեսի ընթացքում ցուցադրվել են Հյուսիսային համալսարանի դոցենտ, նկարիչ Արմեն Հարությունյանի ստեղծագործությունները:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության և գիտության նախարարություն

  • <Բայի սահմանական եղանակի ժամանակաձևերը> թեմայի ամփոփման իմ փորձը

    Թեմայի հեղինակ՝ marine8

    Հարգելի' գործընկերներ, ուրախ եմ ֆորումին միանալու համար: Հուսով եմ, որ թեման կհետաքրքրի հայոց լեզվի և գրականության ուսուցիչներին: Ակնկալում եմ նրանց ակտիվ մասնակցությունը թեմայի քննարկմանը: Շնորհակալություն

  • Միջառարկայական կապերը որպես գիտելիքների յուրացման արդյունավետության պայման:

    Թեմայի հեղինակ՝ anahitgeorgyan

    Այս թեմայի նպատակն է տեսականորեն հիմնավորել միջառարկայական կապերի դերը որպես ուսուցման մատչելիության, գիտելիքների որակի բարձրացման անհրաժեշտ պայման: Դասապրոցեսի ընթացքում մենք՝ ուսուցիչներս երբեմն սովորողներին մատուցում ենք նեղ առարկայական գիտելիքներ, դասը ստացվում…

  • Գործնական աշխ. Ուսագոտու աշխատանք: Նախաբազկի ոսկորների գործառույթը: Դաստակի շարժում:

    Թեմայի հեղինակ՝ anahitgeorgyan

    Այս գորրծնական աշխատանքը նախատեսված է 8-րդ դասարանի աշակերտների համար, որի նպատակն է բացահայտել ուսագոտու գործառույթը ձեռքի շարժման ընթացքում,ինչպես նաև նախաբազկի ոսկորների դերը դաստակի շարժման ընթացքում (բանալիի շարժում): Այն կարող եք…

  • Գործնական աշխատանք. Ստատիկ և դինամիկ աշխատանքի հոգնածություն

    Թեմայի հեղինակ՝ anahitgeorgyan

    Այս գորրծնական աշխատանքը նախատեսված է 8-րդ դասարանի աշակերտների համար, որի նպատակն է պարզել,թե որ աշխատանքն է ավելի հոգնացուցիչ , բացատրել պատճառները: Այն կարող եք նայել հետևյալ հղումով՝

  • Գործնական աշխատանք. Մարդու և գորտի արյան համեմատություն

    Թեմայի հեղինակ՝ anahitgeorgyan

    Այս գորրծնական աշխատանքի նպատակն է, պարզել թե ինչով է տարբերվում մարդու արյան էրիթրոցիտները գորտի էրիթրոցիտներից, ինչ առավելություն ունեն մարդու էրիթրոցիտները գորտի էրիթրոցիտների համեմատ: Այս գործնական աշխատանքը կարող եք դիտել հետևյալ…

  • Աշխարհագրության ուսուցման ձևեր

    Թեմայի հեղինակ՝ Gayane.Voskanyan

    Հայտնի է, որ շատ հաճախ աշակերտները դժվարանում են սովորել տերմինները, առավել ևս եթե դրանք պետք է հիշեն որոշակի հերթականությամբ: Օրինակ՝ Երկրի երկրաբանական ժա- մանակագրական աղյուսակը հիշելու համար աշակերտները դժվարանում են…

  • Յուրի Օգաննիսյան

    Թեմայի հեղինակ՝ manush

    Հայ գիտնականի հայտնաբերած տարրը պաշտոնապես ընդգրկվեց Մենդելեևի աղյուսակում: Մենդելեևի պարբերական աղյուսակը համալրող նոր՝ 118-րդ տարրն անվանվել է oganesson (Og)` հայ մեծ գիտնական Յուրի Ցոլակի Օգանեսյանի (Յուրի Հովհաննիսյան) պատվին: Յուրի Ցոլակի…

  • Великие писатели

    Թեմայի հեղինակ՝ Liana Avagyan

    Предлагаю на рассмотрение сведения о жизни великого русского писателя Александра Сергеевича Пушкина

  • Դասընթաց մաթեմատիկայի ուսուցիչների համար

    Թեմայի հեղինակ՝ Ameli

    Օգտակար դասընթաց մաթեմատիկայի ուսուցիչների համար Հարգելի ուսուցիչներ, ԿՏԱԿ-ի հեռավար ուսուցման հարթակում պատրաստվում եմ վարել դասընթաց "Geogebra-ն որպես մաթեմատիկայի ուսուցման և ուսումնասիրման գործիք" թեմայով: Սիրով Ձեզ հրավիրում եմ մասնակցել դասընթացին: Դասընթացը…

  • ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 1

    Թեմայի հեղինակ՝ AnnaBalyan

    Այսօր դեկտեմբերի մեկն է,ՄԻԱՎ/ՁԻԱՀ -ի միջազգային օրը:Այս օրը բոլոր երկրներում անցկացվում են տարաբնույթ միջոցառումներ ՝ հասարակության ուշադրությունը գրավելու,կանխարգելիչ գործունեություն իրականացնելու նպատակով:Համոզված եմ,որ մեր դպրոցներում ևս կատարվել են տարաբնույթ միջոցառումներ:Կխնդրեի ձեր…

Ազգային վարկանշավորման համակարգ