ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Տեսադաս՝ Հայաստանի և Արցախի դպրոցների մասնակցությամբ

Նոյեմբերի 11, 2016
ՏՀՏ նորություններ Պաշտոնական

Գյուղական դպրոցների զարգացման ծրագրի շրջանակում այսօր Երևանի թիվ 198 ավագ դպրոցում կազմակերպվել է  հերթական հեռավար դասը՝ Տավուշի մարզի Բերդավան,  Սյունիքի մարզի Շաքի, Լոռու մարզի Լեռնապար և  Լեռնային Ղարաբաղի Մատաղիս գյուղերի միջնակարգ դպրոցների հետ:

Դասը վարել է 198 ավագ դպրոցի «Հասարակագիտություն» առարկայի ուսուցչուհի Լիլիթ Գրիգորյանը,  տեղերում աշխատել են  գյուղական դպրոցների ուսուցիչները,  թեման վերաբերել է ՄԱԿ-կ կողմից հռչակված 17 առաջնահերթություններին  և կրել է «Մոլորակի ամենամեծ դասը» անվանումը: Դասն անցկացվել է խմբային առաջադրանքների և քննարկումների մեթոդով. դասարաններից յուրաքանչյուրը տեսակապով ներկայացրել է  առաջադրված հարցերի վերաբերյալ  սեփական մոտեցումները, որից հետո  թեման ամփոփվել է քննարկմամբ: Տեսադասի տեխնիկական մասն ապահովվել է Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը (ԿՏԱԿ): Տեսադասին փորձի փոխանակման նպատակով  հրավիրվել է նաև  Երևանի թիվ 186 հիմնական դպրոցի «Հասարակագիտություն» առարկայի ուսուցչուհին: Երևանի թիվ 198 ավագ դպրոցի տնօրեն Արտաշես Թորոսյանի գնահատմամբ՝ տեսադասերն աշակերտների շրջանում ոգևորությամբ են ընդունվում, ինքը իբրև տնօրեն կարողանում է իր աշխատասենյակից հետևել բոլոր դասերին. «Մենք հանրապետության մի քանի դպրոցների նույն դասարանի աշակերտներին դարձրել ենք քննարկող խումբ, ովքեր իրար տեսնում են՝ միաժամանակ նախապատրաստվելով առաջադրված հարցերի պատասխաններին: Դասավանդման այս եղանակը հետագայում կարող է  կազմակերպվել  նաև դպրոցի ներսում:  Սա շատ արդյունավետ մեթոդ է  նաև մասնագետ-ուսուցիչների համար՝  փորձի փոխանակման առումով: Օրինակ, եթե մաթեմատիկայի փորձառու մասնագետները ներկայացնեն խնդիրների լուծման իրենց կողմից կիրառվող  եղանակները»,- նշել է Ա. Թորոսյանը:

ԿՏԱԿ-ի տնօրեն Արտակ Պողոսյանի խոսքով՝ ի կատարումն ՀՀ վարչապետի հանձնարարականի, ամեն շաբաթ մարզային փոքր դպրոցների հետ հեռահաղորդակցային կապ է ապահովվում մարզային դպրոցների հետ. «Նախորդ շաբաթների ընթացքում   կազմակերպված դասերը կոնկրետ առարկայի  ծրագրային որոշակի նյութեր են եղել: Այս անգամ մենք որոշեցինք գնալ մի քիչ այլ ճանապարհով և ընտրեցինք խմբային  քննարկման ձևաչափը, որպեսզի դասն ավելի ինտերակտիվ լինի, որպեսզի չստացվի որ Երևանից որևէ ուսուցիչ գրատախտակի մոտ ինչ-որ դաս  է ներկայացնում, իսկ  մյուսները պասիվ վիճակում լսում են: Մենք  կարծում ենք, որ տեսադասերի ժամանակ  բարձր մասնակցության ապահովումը պետք է խրախուսելի լինի»,- նշել է Ա. Պողոսյանը՝ հավելելով, որ ինտերնետային կապով ապահովված են ՀՀ բոլոր դպրոցները, սակայն տեսադասերի ապահովման համար որոշ թվով դպրոցներ պետք է նաև տեխնիկական սարքավորումներ ունենան:  

Առաջիկայում նախատեսվում է քննարկում կազմակերպել տեսադասերի արդյունավետության, թեմաների, ձևաչափերի և մեթոդների ընտրության վերաբերյալ: Առաջիկա տեսադասը կկազմակերպվի Վանաձորի «Էվրիկա», Գյումրու «Ֆոտոն»,  Երևանի «Քվանտ» և ԵՊՀ Ա.Շահինյանի անվան ֆիզմաթ դպրոցների օլիմպիական խմբակների  հետ՝ քննարկելու  օլիմպիական որևէ խնդրի լուծում:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության և գիտության նախարարություն

  • Ուսուցման արդի մեթոդները 2

    Թեմայի հեղինակ՝ manush

    Հեղինակ՝ Ani Hovhannisyan (https://forum.armedu.am/member/9839-ani-hovhannisyan) Այս թեման Անի Հովհաննիսյանի «Ուսուցման արդի մեթոդները որպես սովորողի ուսումնառության մոտիվացիա (https://forum.armedu.am/forum/%D5%AF%D6%80%D5%A9%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%B8%D5%AC%D5%B8%D6%80%D5%BF/%D5%B4%D5%A1%D5%BD%D5%B6%D5%A1%D5%A3%D5%A5%D5%BF

  • Ուսուցման արդի մեթոդները

    Թեմայի հեղինակ՝ Ani Hovhannisyan

    Ուսուցման արդի մեթոդները որպես սովորողի ուսումնառության մոտիվացիա Ինչպես ասել է ամերիկացի հոգեբան Ֆրեդերիկ Սքիները «Աշխարհը բարելավելու համար հարկավոր է շրջվել դեպի դրական կրթական մեթոդներ: Այն պահից, եր բացահայտվեն առավել արդյունավետ…

  • Նախագծային ուսուցում

    Թեմայի հեղինակ՝ Մարիետա

    Նախագծային ուսուցումը դասավանդման մեթոդ է, որի միջոցով սովորողները ձեռք են բերում գիտելիքներ և հմտություններ՝ որոշակի ժամանակ հետազոտելով գործնական, համալիր և հրատապ բնույթի հարցեր, խնդիրներ և մարտահրավերներ: Նախագիծը առանձին սովորողների կամ…

  • Դասերի առցանց պլանավորում - Planboard

    Թեմայի հեղինակ՝ Մարի Գասպարյան

    Կրթական ֆորումի հարգելի մասնակիցներ Այս թեմայի շրջանակներում կազմակերպվում է քննարկում դասերի պլանավորման առցանց գործիքների վերաբերյալ․․․

  • Տարբեր երկրների կրթական համակարգերը

    Թեմայի հեղինակ՝ Մարիետա

    Ճապոնիայի դպրոցական կրթությունը Կրթության ոլորտում Ճապոնիայի կատարած ծախսերի տեսակարար կշիռը պետական բյուջեի ընդհանուր ծախսերում զգալիորեն զիջում է արևելյան որոշ երկրների նույն ցուցանիշին: Եթե Չինաստանում այն 16.7% է, իսկ Կորեայում՝ 18.2%,…