ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

«Ընտանիք» կենտրոնի սաների գեղանկարչական աշխատանքների ցուցահանդես` «Մենք ենք մեր սարերը» խորագրով

Նոյեմբերի 14, 2016
Մշակութային լուրեր Լուրեր կազմակերպություններից

ՀՀ կրթության և գիտության նախարարության Գյումրու «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնը` ընդլայնելով իր գործունեության շրջանակները, Շիրակի մարզի յոթ գյուղական համայնքներում ստեղծել է արհեստի և արվեստի մասնագիտական ուսուցողական խմբակներ և կազմակերպում է տարաբնույթ միջոցառումներ:

Նոյեմբերի 9-ին և 10-ին Շիրակի մարզի բարձր լեռնային երկու գյուղական համայնքներում` Ցողամարգում և Թորոսգյուղում հերթական անգամ անցկացվեց «Ընտանիք» կենտրոնի գեղանկարչության խմբակի սաների աշխատանքների ցուցահանդես` «Մենք ենք մեր սարերը» խորագրով:

Դեռահասներն իրենց ձեռք բերած նկարչական գիտելիքները, կարողություններն ու հմտություններն արտահայտել էին ներկայացված թեմատիկ աշխատանքների միջոցով:

Ցուցահանդեսին ներկա էին «Ընտանիք» կենտրոնի տնօրեն Արթուր Մինասյանը, Ցողամարգի դպրոցի տնօրեն Արշակ Արշակյանը, Թորոսգյուղի դպրոցի տնօրեն Գարիկ Հակոբյանը, գեղանկարիչներ, մանկավարժներ, համայնքների բնակիչներ և աշակերտներ:

Ցուցադրված աշխատանքներն առանձնանում էին սաների ուրույն մոտեցմամբ և արտահայտված ասելիքով: Ստեղծագործական աշխատանքներում արտացոլված էր հայրենի բնաշխարհի գեղեցկությունն ու ազգային արժեքները, սարյանական  գունեղ ու պայծառ երանգները, դեռահասների սեփական պատկերացումներն ու զգացողությունները թեմայի վերաբերյալ:

Ներկաները ելույթներում իրենց հիացմունքն ու գնահատանքն արտահայտեցին սաների ինքնատիպ ստեղծագործությունների վերաբերյալ:

Կենտրոնի տնօրեն Արթուր Մինասյանը բարձր գնահատեց սաների աշխատանքները, մաղթեց նրանց ստեղծագործական վերելքներ, հորդորեց զարգացնել իրենց ինտելեկտուալ մակարդակը, զբաղվել ինքնակրթությամբ և շարունակել արարել արվեստի նոր գործեր:

Կենտրոնի տնօրինությանը շնորհակալական և երախտիքի խոսքեր հղեցին ծնողներն ու կրթօջախների տնօրենները: Նրանք իրենց գոհունակությունը հայտնեցին արտադպրոցական կրթությունը գյուղաբնակ դեռահասների համար հասանելի դարձնելու, համայնքներում մշակութային կյանքի աշխուժացմանը նպաստելու, երեխաների ազատ ժամանակն արդյունավետ կազմակերպելու, ինքնադրսևորվելու և սեփական կարողությունները գնահատելու հնարավորություն ընձեռելու համար: 

Հ. Սարգսյան

  • 9-րդ դաս. Բնագիտություն առարկայի քննությունը ուս. նախագծի միջոցով անցկացնելու մասին

    Թեմայի հեղինակ՝ manush

    ՀՀ ԿԳՄՍ նախարարի մարտի 11-ի 2024 թվականի N 07-Լ հրամանով հաստատվել է Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի հանրակրթական ուսումնական հաստատությունների 2023-2024 ուսումնական տարվա 9–րդ դասարանի «Բնագիտություն» («ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն»՝ սովորողի…

  • Նախագծային ուսուցում. Հայեցակարգ և ուսուցիչների վերապատրաստման մոդուլ

    Թեմայի հեղինակ՝ manush

    Հարգելի գործընկերներ, ՀՀ ԿԳՄՍ նախարարի մարտի 11-ի 2024 թվականի N 08-Լ հրամանով հաստատվել է «Նախագծային ուսուցման հայեցակարգը և ուսուցիչների վերապատրաստման մոդուլը»: ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանը և հավելվածը նախարարության պաշտոնական կայքում…

  • Ուսուցման արդի մեթոդները 2

    Թեմայի հեղինակ՝ manush

    Հեղինակ՝ Ani Hovhannisyan (https://forum.armedu.am/member/9839-ani-hovhannisyan) Այս թեման Անի Հովհաննիսյանի «Ուսուցման արդի մեթոդները որպես սովորողի ուսումնառության մոտիվացիա (https://forum.armedu.am/forum/%D5%AF%D6%80%D5%A9%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%B8%D5%AC%D5%B8%D6%80%D5%BF/%D5%B4%D5%A1%D5%BD%D5%B6%D5%A1%D5%A3%D5%A5%D5%BF

  • Ուսուցման արդի մեթոդները

    Թեմայի հեղինակ՝ Ani Hovhannisyan

    Ուսուցման արդի մեթոդները որպես սովորողի ուսումնառության մոտիվացիա Ինչպես ասել է ամերիկացի հոգեբան Ֆրեդերիկ Սքիները «Աշխարհը բարելավելու համար հարկավոր է շրջվել դեպի դրական կրթական մեթոդներ: Այն պահից, եր բացահայտվեն առավել արդյունավետ…

  • Նախագծային ուսուցում

    Թեմայի հեղինակ՝ Մարիետա

    Նախագծային ուսուցումը դասավանդման մեթոդ է, որի միջոցով սովորողները ձեռք են բերում գիտելիքներ և հմտություններ՝ որոշակի ժամանակ հետազոտելով գործնական, համալիր և հրատապ բնույթի հարցեր, խնդիրներ և մարտահրավերներ: Նախագիծը առանձին սովորողների կամ…